Ջրի մասին ասույթներ | Ջուրն իր ճամփեն կգտնի

Ջրի մասին ասույթներ

  • Ջուրը գնում է, ավազը մնում է:
  • Ջուրը ճամբան կը ճարի։
  • Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում։
  • Ջրեն ու քարեն չվախեցողը՝ աստծումե ալ չի վախենալ:
  • Ջրի լազաթը հորթն է տեսնում:
  • Ջրի կուժը, ջրի ճամփին կկոտրի:
  • Ջրի ու կրակի հետ բաս չեն մտնի:
  • Ջուրը բերողն էլ է մեկ, կուժը կոտրողն էլ:
  • Ջուրը դուրս թեմիզցընե (մաքրել), արատըսունքը՝ ներսը:
  • Ջուրը կերթա, ավազը կմնա:
  • Ջուրը մի տեղ որ շատ մնա, կհոտի:
  • Ջուրը փոս տեղ գյոլ կտա (լճանալ):
  • Հացիկ, ջրիկ-կյանք եք ջանիկ:
  • Էրկու ջուր, մի հաց:
  • Երկու ջուրը մե հացիմ տեղ կբռնե:
  • Ջուրն անուշ է, քանց նռան գինին:
  • Աշնան գինին, գարնան՝ ջուրը:
  • Ջրի օգուտն էլ ա շատ, վնասն էլ:
  • Վազող ջուրը կեղտ չի բռնե:
  • Անձրև օրը հավերուն ջուր տվողը շատ ա:
  • Անջուր ջաղաց, անկրակ բաղարջ:
  • Ջուրը ջաղաց տարել ա, վրեն խաբար չը կա:
  • Ջուրը ջաղացի գլուխն առել ա:
  • Ջուր կա, կարմուն չը կա. կարմունջ կա, ջուր չը կա:
  • Ջո՛ւր, հո՞րին կը խշշաս:- Տեղս քարոտ ա:
  • Ջուրը լցել են սանդ՝ կծեծեն:
  • Աղեկություն արա, թա՛լ (գցիր), թող ջուրը տանի:
  • Ջորը չտեսած, չեն բոբիկնա:
  • Ջուրը չհասած՝ ոտները չեն հանի:
  • Ձուկը ջրում, բազար չեն անի:
  • Ջուրն ակեն կը կտրեն:
  • Ջուրը պատից վեր չի բարձրանա:
  • Ջուրը իր առվով կերթա:
  • Ջորն ընկնողը չոփիցն ա բռնում:
  • Ջուրն իր գնացած տեղով էլի կերթա:
  • Ջուրը գնացած ճանապարհը չի մոռանալ:
  • Մինչ ջուրը չպողտորվի, ձուկ չի բռնվի:
  • Պղտոր ջրի մեջ ձուկ բռնել:
  • Ջուրը մտնողի փեշերքը կը թռչի:
  • Ջուր ու հաց, սիրտը բաց:
  • Ջրի վրա գնացինք, ծարավ հիդ եկանք:
  • Ջրի բերածը ջուրը կտանի։
  • Ջրում խեղդվոդը ձեռքն օձին էլ է գցում։
  • Ջուրը ջրաղացն է տարել, չախչախին են ման գալիս։
  • Ջուրն ընկածը, անձրևից չի վախենա։
  • Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։
  • Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի:
  • Կանգնած ջուրը կհոտի։
  • Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն։
  • Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա:
  • Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա Աստված կիմանա:

 

 

Share Button

1 Կարծիք

  • Anush Gasparyan says:

    Որն է Ջուրը ճամբան կը ճարի ասույթի աշխարհագրական ծագումը, և որն է ավելի ճիշտ
    Ջուրը ճամբան կը ճարի թե Ջուրն իր ճամփեն կգտնի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *