սա անտարբերությունը չէ,
ոչ էլ ամեն ինչ հասկացող հայացքը
սա գիտակցումն է,
որ կարևոր քայլերը
ներման ոտնահետքեր չեն հետապնդում հողի վրա
սա գիտակցումն է,
որ սիրո և հավերժության միջև
կյանքն է ձգվում
սա գիտակցումն է,
որ ժամանակը կա միայն ապրողների համար
սա գիտակցումն է,
որ իրական ուժն անկեղծությունն է
այնտեղ, ուր քեզ չեն ներելու…
սա գիտակցումն է,
որ մահը բարդ ստորադասական նախադասության մեջ
ստորակետ է միայն…
սա գիտակցումն է,
որ այն, ինչ անկում են կոչում մարդկանց մեջ,
վեր հասնելու ճանապարհն է միակ
սա գիտակցումն է
ճիշտ և սխալ լինելու սահմանագիծը
իմանալու և հասկանալու թելը
բոլոր տեսադաշտերը
դեֆոկուսացիան
ընդգրկումը
միաժամանակը
այն, ինչ շարունակվում է ավարտից հետո
այն թևերը,
որ աճում են միայն անկման ժամանակ
…