Իզուր է քո պատկերը գալիս իմ դեմ հանդիման
Ու չի մտնում ներսս, ուր լոկ ես եմ ցուցնողը դրա․
Դեպի ինձ դեմքով դառնալիս դու կգտնես
Սոսկ անրջած ստվերդ հայացքիս պատին։
Հայելու հետ առադրելի այն դժբախտն եմ ես,
Որ կարող է արտացոլել, բայց ոչ տեսնել,
Դրա պես աչքս դատարկ է և բնակեցված
Քո բացակայությամբ, որ կուրացնում է նրան։
Անգլերենից թարգմանեց Դավիթ Ստեփանյանը՝ ֆրանսերեն բնօրինակի հետ համեմատությամբ
