Մարիամ Կարապետյան | Գոյականներ

Մարիամ Կարապետյան

Դեռ չեղածը սիրելիս
հյուսիսն ու հարավը

գիշեր-ցերեկ
տեղերը փոխում էին…

Նույն ձայնի մուտքն էր
երկու տարահայաց դռներից:

Երգերի մասին՝
հերթով վերծանելի զրույցներ…

Էլ ի՞նչ ենք լինելու
այս սիրուց հետո…

 

***
«Տեսնում եմ մարդկանց,
որ շրջում են ինչպես ծառեր»:
(Մարկոս 8:24)
Հազարամյակում մի տեղ,
թիկունքում՝ տեսարան:
Այն ճանապարհները, որ մենք
օդով պիտի անցնենք:
Երջանիկ՝
անձրևի օրերին
և ուղիները փոխած
գծերի մեջ…

 

Մասնավորը

Եղանակները, որ անցան
և նույնը մնացին,
օրեր առնչակից՝
լողացող ժպիտով,
գրքեր
առաջիկա ժամանակների
համար,
որ կարևոր համարեցին
իրենց գալն ու չգալը…

Այնպե՜ս զուգորդվեցին
տնակյաց այս պահերը…

 

***
Վստահի՛ր ինձ,
երբ մենք խոսում ենք:

Ովքե՞ր են լինելու այստեղ
հիշարժան:

Հեռավոր է արդեն
ինչ-որ պատմություն…

 

***
Մի գեղեցիկ, անբարեհաճ ժամ.
սա գեղեցիկ է հնչում,
մի տեսակ կողմնակի,
և այնքան տարբեր հոլովումներ կան,
որ մերժել են ու հակվել են…
Տևական ու կողմնային…
Օրեր, որ համբերությունից հետո
լրացան,
երկար գրքերի ճանապարհներ…

Եվ գուցե լավն է
այս պատմությունը…


***

Իրերն այդպես շուտ
թեն թեքվում՝
կազմավոր, ամբողջ,
առաստաղները, հայելիները
բացվածքներ չեն,
գրիչը՝
քարի այս դեզի մեջ…

Որտե՞ղ պահել այս
ավերակները,
որ չեն բեկվում…

 

***
Ճռնչում է դուռը,
փայտերը մարդու ձայն են
հանում:

Երկնքում ինչ-որ
հին թռչուններ են,
հին թևեր են

և չվարանող մարդիկ
պատմություններում…

 

Իրիկնային մետրո

Արվեստապատում
մի հանդարտ պատմության
երկնքի:

Երգերի եղանակ:

Գիշերվա բռնակները կախվելու
ապրողների ու հիացողների
համար:

Մի ուշացած մարդ՝
ոտքերն ամպոտ
ու մարդահաճ:

Մութ, խաղաղատես գիշեր
ավարտաբան:

***
Կարմիր ամպեր ու կանաչ դաշտ:

Պարպված պատահարներ օդում՝
մի թևի չափ հեռու:

Կոկիկ գոհություններ,
որ տեղ արին
մտքում:

Կառույցների երկինք…

 

Ձոն

Ներբողայի՜ն ծավալ
Երկարելո՜ւ նշաններով…

Բոլոր բառերը
բոլոր կողմերից
նրանց համար եկան:

Այս լռություն սիրող մարդիկ,
այս մենակները,
որ չեն սպառվում,
երևինե՜րն այս մենակյաց

ո՞ր կողմերից իրենց նախշեցին…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *