Մարիո Վարգաս Լյոսա | Նոբելյան բանախոսություն

Գովք գրականությանն ու պատրանքին

Ես կար­դալ սո­վո­րել եմ հինգ տա­րե­կա­նում, Կո­չա­բամ­բա­յի (Բո­լի­վի­ա) լա Սալ­յե­ի վար­ժա­րա­նում, եղ­բայր Խուս­տի­նի­ա­նո­յի դա­սա­րա­նում: Դա է եղել իմ կյան­քի ամե­նան­շա­նա­կա­լի իրա­դար­ձու­թյու­նը: Գրե­թե յո­թա­նա­սուն տա­րի անց ես հս­տակ հիշ­ում եմ, թե ինչ­պես այդ հրաշ­քը՝ նկա­րա­զարդ գր­քե­րի բա­ռե­րի վեր­ծա­նու­մը, հարս­տաց­րեց իմ կյան­քը՝ կոտ­րե­լով ժա­մա­նա­կի և տա­րա­ծու­թյան պատ­նեշ­նե­րը և թույլ տա­լով ինձ քսան մղոն ստորջր­յա ճամ­փոր­դու­թյուն կա­տա­րել կա­պի­տան Նե­մո­յի հետ, խար­դախ Ռիշ­ել­յե­ի ժա­մա­նակ­նե­րում դ’ Ար­տան­յա­նի, Աթո­սի, Պոր­տո­սի և Արա­մի­սի հետ պայ­քա­րել թա­գու­հուն սպառ­նա­ցող խար­դա­վանք­նե­րի դեմ, կամ՝ Ժան Վալ­ժան դար­ձած՝ քարշ գալ Փա­րի­զի կո­յու­ղի­նե­րում՝ Մա­րի­ու­սի ան­հա­ղորդ մար­մի­նը շա­լակս առած:

Ըն­թեր­ցա­նու­թյու­նը երա­զը կյան­քի էր վե­րա­ծում և կյան­քը՝ երա­զի, և ինձ նման փոք­րիկ մար­դու­կին հա­սա­նե­լի դարձ­նում գրա­կա­նու­թյան աշ­խար­հը: Մայրս ինձ պատ­մել է, որ առա­ջին գրած­ներս իմ կար­դա­ցած պատ­մու­թյուն­նե­րի շա­րու­նա­կու­թյուն­ներն են եղել, որով­հետև տխ­րում էի, որ վեր­ջա­նում էին, կամ ու­զում էի փո­խել վեր­ջա­բա­նը: Գու­ցեև ան­գի­տակ­ցո­րեն հենց այդ բանն անե­լով էլ անց եմ կաց­րել կյանքս. ժա­մա­նա­կի մեջ եր­կա­րաձ­գե­լով այդ պատ­մու­թյուն­նե­րը՝ մինչ մե­ծա­նում էի, հա­սու­նա­նում և ծե­րա­նում, պատ­մու­թյուն­ներ, որոնք իմ ման­կու­թյու­նը լց­րել էին հու­զա­վա­ռու­թյամբ ու ար­կած­նե­րով:
Կցան­կա­նա­յի, որ մայրս այս­տեղ լի­ներ, որ սո­վո­րա­բար հուզ­վում էր և ար­տաս­վում Ամա­դո Ներ­վո­յի և Պաբ­լո Նե­րու­դա­յի պո­եմ­նե­րը կար­դա­լիս, նաև մե­ծա­քիթ և փայ­լող ճա­ղա­տով Պեդ­րո պա­պիկս, որ գո­վա­բա­նում էր բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներս, և քե­ռի Լու­չոն, որ շա՜տ է ոգևորել ինձ, որ կաշ­վիցս դուրս գամ գրե­լու հա­մար, թեև այդ ժա­մա­նակ­նե­րում և այդ վայ­րում գրա­կա­նու­թյու­նը շատ վատ էր կե­րակ­րում իր մշակ­նե­րին: Ողջ կյան­քում այն­պի­սի մար­դիկ են եղել կող­քիս, ով­քեր սի­րում էին ինձ ու թև տա­լիս և վա­րա­կում ինձ իրենց հա­վա­տով, երբ տա­տան­վում էի: Նրանց շնոր­հիվ և, ան­տա­րա­կույս, նաև իմ հա­մա­ռու­թյան և փոքր­-ինչ էլ բախ­տի, կա­րո­ղա­ցել եմ իմ ժա­մա­նա­կի մեծ մա­սը նվի­րա­բե­րել այս կր­քին, արա­տին և հրաշ­քին, ինչ­պի­սին գրելն է՝ ստեղ­ծել զու­գա­հեռ մի կյանք, որ­տեղ ապաս­տան ենք գտ­նում նե­ղու­թյուն­նե­րից, որ բնա­կան է դարձ­նում ար­տա­սո­վո­րը և ար­տա­սո­վո­րը՝ բնա­կան, ցրում քա­ո­սը, գե­ղեց­կաց­նում տգե­ղը, հա­վեր­ժաց­նում պա­հը և մա­հը դարձ­նում ան­ցո­ղա­կան մի ներ­կա­յա­ցում:
Հեշտ չէր պատ­մու­թյուն­ներ գրե­լը: Բա­ռե­րի վե­րած­վե­լիս մտահ­ղա­ցում­նե­րը թոշ­նում էին թղ­թի վրա, և գա­ղա­փար­ներն ու կեր­պար­ներն՝ ան­զո­րա­նում: Ինչ­պե՞ս էր պետք վե­րա­կեն­դա­նաց­նել նրանց: Բա­րե­բախ­տա­բար, այն­տեղ էին վար­պետ­նե­րը, որ­պես­զի նրան­ցից սո­վո­րե­ի և հետևեի նրանց օրի­նա­կին: Ֆլո­բերն ինձ սո­վո­րեց­րեց, որ տա­ղան­դը խիստ կար­գա­պա­հու­թյուն և եր­կա­րատև համ­բե­րա­տա­րու­թյուն է: Ֆոլք­նե­րը՝ որ ձևն է (գի­րը և կա­ռուց­ված­քը) հարս­տաց­նում կամ աղ­քա­տաց­նում թե­ման: Մար­տո­րե­լը, Սեր­վան­տե­սը, Դիք­քեն­սը, Բալ­զա­կը, Տոլս­տո­յը, Կոն­րա­դը, Թո­մաս Ման­նը՝ որ թվա­քա­նա­կը և մի­ջա­վայ­րը նույն­քան կարևոր են վե­պում, որ­քան ոճա­կան ճկու­նու­թյու­նը և պատ­մե­լու ստրա­տե­գի­ան: Սարտ­րը՝ որ բա­ռե­րը գոր­ծո­ղու­թյուն­ներ են, և որ այժ­մե­ա­կա­նու­թյա­նը և ամե­նա­լավ կար­ծիք­նե­րին հա­մա­հունչ վե­պը, թա­տե­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, էս­սեն կա­րող են փո­խել պատ­մու­թյան ըն­թաց­քը: Քամ­յուն և Օրու­ե­լը՝ որ բա­րո­յա­խո­սու­թյու­նից զուրկ գրա­կա­նու­թյունն ան­մարդ­կա­յին է, իսկ Մառ­լոն՝ որ հե­րո­սա­կա­նու­թյունն ու էպի­կա­կա­նու­թյու­նը նույն­քան ար­դի­ա­կան են այժմ, որ­քան որ ար­գո­նա­վորդ­նե­րի, Իլի­ա­կա­նի և Ոդի­սա­կա­նի ժա­մա­նակ­նե­րում:
Եթե ես իմ այս խոս­քի մեջ հիշ­ա­տա­կե­ի բո­լոր այն գրող­նե­րին, ում քիչ թե շատ պար­տա­կան եմ, նրանց ստ­վեր­նե­րը մեզ մթու­թյան մեջ կթա­ղե­ին: Ան­հա­մար են նրանք: Բա­ցի պատ­մե­լու ար­հես­տի գաղտնիք­նե­րի բա­ցա­հայ­տե­լը, նրանք ինձ մղել են ու­սում­նա­սի­րե­լու մարդ­կա­յին էու­թյան խորքերը, հիանալ նրա սխրանքներով և սարսռալ նրա հրեշավոր արարքներից: Նրանք իմ ամե­նա­պատ­րաս­տա­կամ բա­րե­կամ­ներն են եղել, իմ շնոր­հի ոգեշն­չող­նե­րը, ում գր­քե­րում ես հայտ­նա­բե­րե­ցի, որ ամե­նա­վատ իրա­վի­ճակ­նե­րում ան­գամ հույ­սեր կան և որ ար­ժե ապ­րել, թե­կուզ զուտ այն բա­նի հա­մար, որ առանց կյան­քի ո՛չ կար­դալ էինք կա­րո­ղա­նա­լու, ո՛չ պատ­մու­թյուն­ներ հո­րի­նել:
Եր­բեմն հարց եմ տվել ինքս ինձ, թե իմ երկ­րի նման սա­կա­վա­թիվ ըն­թեր­ցող­ներ ու­նե­ցող և այդ­քան աղ­քատ, անգ­րա­գետ մարդ­կան­ցով ու անար­դա­րու­թյուն­նե­րով լի երկր­նե­րում, որ­տեղ մշա­կույ­թը շատ քչե­րի առանձ­նաշ­նորհն էր, արդ­յո՞ք գրե­լը սո­լիպ­սիս­տա­կան շքե­ղու­թյուն չէ: Սա­կայն այդ կաս­կած­նե­րը եր­բեք չեն խեղ­դել իմ շնոր­հը, և ես շա­րու­նա­կել եմ գրել նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ հա­նա­պա­զօր­յա հաց վաս­տա­կե­լու հա­մար իմ արած այլ աշ­խա­տա­նքնե­րը կլա­նում էին ժա­մա­նա­կիս մեծ մա­սը: Կար­ծում եմ, ճիշտ եմ վար­վել, որով­հետև եթե գրա­կա­նու­թյան ծաղկ­ման հա­մար մի հաս­արա­կու­թյան մեջ պար­տա­դիր պայ­ման լի­ներ սկզ­բում հաս­նել բարձր մշա­կույ­թի, ազա­տու­թյան, բա­րե­կե­ցու­թյան և ար­դա­րու­թյան, այն եր­բեք գո­յու­թյուն չէր ու­նե­նա: Ընդ­հա­կա­ռա­կը, գրա­կա­նու­թյան, նրա ձևավո­րած պատ­կե­րա­ցում­նե­րի, ներշն­չած իղ­ձե­րի ու ձգ­տում­նե­րի և իրա­կա­նու­թյու­նից այն հի­աս­թա­փու­թյան շնոր­հիվ, որով վե­րա­դառ­նում ենք դե­պի գե­ղե­ցիկ անուրջ­ներ կա­տա­րած ճամ­փոր­դու­թյու­նից, հա­սա­րա­կու­թյունն այժմ նվազ դա­ժան է, քան երբ հե­քի­ա­թա­սաց­նե­րը սկ­սե­ցին մար­դա­սի­րա­կան դարձ­նել կյանքն իրենց հե­քի­աթ­նե­րով: Առանց լավ գր­քեր կար­դա­լու մենք ավե­լի վա­տը կլի­նե­ինք, քան կանք, ավե­լի հար­մար­վո­ղա­կան, պա­կաս ան­հան­գիստ և անհ­նա­զանդ, և քն­նա­դատ ոգին՝ առա­ջըն­թա­ցի շար­ժիչ ու­ժը, գո­յու­թյուն ան­գամ չէր ու­նե­նա: Գրե­լու նման ըն­թեր­ցե­լը նույն­պես բո­ղոք է կյան­քի թե­րու­թյուն­նե­րի դեմ: Ով պատ­րանք­նե­րի մեջ է փնտրում այն, ինչ չու­նի, առանց այդ բանն ասե­լու անհ­րա­ժեշ­տու­թյունն ու­նե­նա­լու, չգի­տակ­ցե­լով ան­գամ ասում է, որ կյան­քը, այն­պի­սին, ինչ­պի­սին կա, բա­վա­րար չէ հա­գեց­նե­լու բա­ցար­ձա­կի հան­դեպ մեր ծա­րա­վը՝ մարդ­կա­յին էու­թյան հիմ­քը, և որ այն պետք է ավե­լի լա­վը լի­ներ: Մենք պատ­րանք­ներ ենք հո­րի­նում, որ­պես­զի որևէ կերպ կա­րո­ղա­նանք ապ­րել այն բո­լոր կյան­քե­րը, որ կցան­կա­նա­յինք ու­նե­նալ, երբ ըն­դա­մե­նը հա­զիվ մեկն ու­նենք:
Առանց պատ­րանք­նե­րի մենք ավե­լի պա­կաս կգի­տակ­ցե­ինք ազա­տու­թյան կարևորու­թյու­նը, որ­պես­զի կյանքն ավե­լի ապ­րե­լի լի­նի, և թե ինչ դժոխ­քի է վե­րած­վում կյան­քը, երբ ոտ­նա­տակ է տր­վում որևէ տի­րա­նի, գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կամ կրո­նի կող­մից: Ով­քեր կաս­կա­ծում են, թե գրա­կա­նու­թյու­նը գե­ղեց­կու­թյան և եր­ջան­կու­թյան երա­զան­քի մեջ մեզ մի­ա­վո­րե­լուց բա­ցի, նաև զգոն է դարձ­նում մեզ ամեն տե­սակ ճն­շում­նե­րի հան­դեպ, ինք­ներդ ձեզ հարց տվեք, թե ին­չու՞ են այն բո­լոր կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը, որոնք ստանձ­նել են խան­ձա­րու­րից մինչև գե­րեզ­ման հս­կել քա­ղա­քա­ցի­նե­րի վար­քը, այդ­քան վա­խե­նում նրա­նից, որ գրաքն­նու­թյան հա­մա­կար­գեր են ստեղ­ծում այն ճն­շե­լու հա­մար և այդ­քան նա­խան­ձախնդ­րու­թյամբ հս­կում ան­կախ գրող­նե­րին: Նրանք այդ անում են, որով­հետև գի­տեն, թե ինչ ռիս­կի են դի­մում թույլ տա­լով, որ երևակա­յու­թյու­նը հո­սի գր­քե­րի մի­ջով, գի­տեն, թե ինչ ապս­տամբ են դառ­նում պատ­րանք­նե­րը, երբ ըն­թեր­ցո­ղը այդ պատ­րանք­նե­րի մեջ ար­տա­ցոլ­ված և հենց այդ պատ­րանք­նե­րը հնա­րա­վոր դարձ­նող ազա­տու­թյու­նը հա­մե­մա­տում է այն խա­վա­րամ­տու­թյան և երկ­յու­ղի հետ, որ դա­րա­նա­կալ հս­կում են իրեն իրա­կան աշ­խար­հում: Ու­զեն թե չու­զեն, իմա­նան թե ոչ, գրող­նե­րը պատ­մու­թյուն­ներ հո­րի­նե­լիս ան­բա­վա­րար­վա­ծու­թյուն են քա­րո­զում, ցույց տա­լով, որ աշ­խար­հը վատ է ստեղծ­ված, որ երևակա­յա­կան կյանքն ավե­լի հա­րուստ է, քան առօ­րե­ա­կա­նը: Այս փաս­տը, եթե ար­մատ­ներ է գցում ըն­կալ­ման և գի­տակ­ցու­թյան մեջ, քա­ղա­քա­ցի­նե­րին ավե­լի դժ­վար կա­ռա­վա­րե­լի է դարձ­նում, ավե­լի դժ­վար ըն­դու­նող նրանց ստե­րը, ով­քեր կցան­կա­նա­յին հա­վա­տաց­նել իրենց, թե կա­խա­ղան­նե­րի, ինկ­վի­զի­տոր­նե­րի և բան­տա­պան­նե­րի կող­քին մար­դիկ ավե­լի լավ ու ապա­հով են ապ­րում:
Լավ գրա­կա­նու­թյու­նը կա­մուրջ­ներ է գցում տար­բեր մարդ­կանց միջև, և վա­յելք, տա­ռա­պանք կամ զար­մանք պատ­ճա­ռե­լով, մեզ մի­ա­վո­րում մեկս մյու­սից բա­ժա­նող լե­զու­նե­րի, հա­վա­տի, սո­վո­րույթ­նե­րի, ավան­դույթ­նե­րի և հա­մոզ­մունք­նե­րի ներ­քո: Երբ ճեր­մակ մեծ կե­տը կա­պի­տան Ահա­բին իր հետ ծո­վի ան­դունդն է քաշ­ում, ըն­թեր­ցող­նե­րի սիր­տը մի­ա­տե­սակ է ճմլ­վում, լի­նեն Տո­կի­ո­յում, Լի­մա­յում թե Տամ­բուկ­տու­ում: Երբ Էմ­մա Բո­վա­րին մկն­դեղ է խմում, Ան­նա Կա­րե­նի­նան գնաց­քի տակ նետ­վում, իսկ Ժու­լի­են Սո­րե­լը կա­ռափ­նա­րան բարձ­րա­նում, և երբ «Հարավը» պատմվածքում ոստիկան Խուան Դալմանը դուրս է գալիս պամպայի կրպակից՝ դեմ առ դեմ հանդիպելու մարդասպանի դանակին, կամ հասկանում ենք, որ Կոմալայի՝ Պեդրո Պարամոյի գյուղի բոլոր բնա­կիչ­նե­րը մեռած են, նույնն է ըն­թեր­ցո­ղի սար­սու­ռը, լի­նի Բուդդ­հա­յին, Կոն­ֆու­ցի­ո­սին, Քրիստոսին, Ալլահին պաշ­տող թե կոստյում-փողկապ, բուռնուս, կի­մո­նո կամ փողքավոր շալ­վար հագած ագնոստիկ: Գրա­կա­նու­թյու­նը մարդ­կա­յին բազ­մա­զա­նու­թյան մեջ եղ­բայ­րու­թյուն է ծնում և խոր­տա­կում այն պատ­նեշ­նե­րը, որոնք տգի­տու­թյու­նը, գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րը, կրոն­նե­րը, լե­զու­ներն ու ան­հե­թե­թու­թյուն­ներն են բարձ­րաց­նում մարդ­կանց միջև:
Ինչ­պես բո­լոր դա­րաշր­ջան­ներն են ու­նե­ցել իրենց սար­սափ­նե­րը, մերն էլ մո­լե­ռանդ­նե­րի՝ մա­հա­պարտ ահա­բե­կիչ­նե­րի դա­րաշր­ջան է՝ մի հին հա­մոզ­մունք, թե սպա­նե­լով դրախտ են ընկ­նում, թե ան­մեղ­նե­րի ար­յու­նը լվա­նում է հա­մընդ­հա­նուր ան­պատ­վու­թյու­նը, շտ­կում անար­դա­րու­թյու­նը և ճշ­մար­տու­թյուն հաս­տա­տում կեղծ հա­մոզ­մունք­նե­րի վրա: Ամեն օր աշ­խար­հի տար­բեր ծա­գե­րում ան­հա­մար մար­դիկ զոհ են դառ­նում նրանց, ով­քեր իրենց բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն­նե­րի կրող են զգում: Կար­ծում էինք, թե ամ­բող­ջա­տի­րա­կան տե­րու­թյուն­նե­րի կոր­ծա­նու­մով հա­մա­գո­յակ­ցում, խա­ղա­ղու­թյուն, բազ­մա­կար­ծու­թյուն, մարդ­կա­յին իրա­վունք­ներ կհաս­տատ­վե­ին, և աշ­խար­հը ետևում կթող­ներ հո­լո­քոստ­նե­րը, ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րը, ամե­նա­կոր­ծան հար­ձա­կում­ներն ու պա­տե­րազ­մնե­րը: Այդ­պի­սի բան տե­ղի չու­նե­ցավ: Ֆա­նա­տիզ­մի պատ­ճա­ռով թե­ժա­ցող բար­բա­րո­սու­թյան նոր ձևեր են ավե­լա­նում, և զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման զեն­քի բազ­մա­պատկ­ման պայ­ման­նե­րում չի կա­րե­լի բա­ցա­ռել, որ ցան­կա­ցած խե­լա­գար որևէ խմ­բա­վո­րում մի օր մի­ջու­կա­յին աղետ հրահ­րի: Պետք է կան­խել նրանց, դեմ դուրս գալ և ջախ­ջա­խել: Շատ չեն նրանք, թեև նրանց հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ար­ձա­գան­քը թն­դում է մո­լո­րա­կով մեկ, և սար­սա­փից ծն­կի են բե­րում մեզ նրանց հրահ­րած մղ­ձա­վանջ­նե­րը: Մենք չպետք է երկն­չենք նրանց պատ­ճա­ռով, ով­քեր ու­զում են խլել մեզ­նից այն ազա­տու­թյու­նը, որ քայլ առ քայլ նվա­ճել ենք քա­ղա­քակր­թու­թյան եր­կա­րատև սխրա­գոր­ծու­թյամբ: Պաշտ­պա­նենք ազատ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, որն իր բո­լոր սահ­մա­նա­փա­կում­նե­րով հան­դերձ շա­րու­նա­կում է նշա­նա­կել քա­ղա­քա­կան բազ­մա­կար­ծու­թյուն, հա­մա­գո­յակ­ցում, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, մարդ­կա­յին իրա­վունք­ներ, քն­նա­դա­տու­թյան ըն­դու­նում, օրի­նա­կա­նու­թյուն, ազատ ընտ­րու­թյուն­ներ, իշ­խա­նու­թյան հեր­թա­գա­յում, այն ամենն, ինչ մեզ աս­տի­ճա­նա­բար հա­նել է գա­զա­նա­յին կյան­քից և մո­տեց­րել (թեև եր­բեք չենք հաս­նի դրան) այն գե­ղե­ցիկ և կա­տար­յալ կյան­քին, որ գրա­կա­նու­թյունն է պատ­կե­րում, այն կյան­քին, որին մի­այն հո­րի­նե­լով, գրել-­կար­դա­լով կա­րող ենք ար­ժա­նա­նալ: Դիմակայելով մարդասպան մո­լե­ռանդ­նե­րին՝ մենք պաշտպանում ենք երազելու և այդ երազանքներն իրական դարձնելու մեր իրա­վունքը:
Երի­տա­սարդ տա­րի­նե­րիս իմ սերն­դա­կից շատ գրող­նե­րի նման ես մարք­սիստ եմ եղել և հա­վա­տա­ցել, թե սո­ցի­ա­լիզմն է լի­նե­լու իմ երկ­րում, Լա­տի­նա­կան Ամե­րի­կա­յում և մնա­ցած եր­րորդ կար­գի պե­տու­թյուն­նե­րում ամ­րապնդ­վող շա­հա­գործ­ման և սո­ցի­ա­լա­կան անար­դա­րու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րե­լու մի­ջո­ցը: Իմ հի­աս­թա­փու­թյունն ադ­մի­նիստ­րա­տիվ սո­ցի­ա­լիզ­մից և կո­լեկ­տի­վիզ­մից և իմ ան­ցու­մը ժո­ղովր­դա­վար և ազա­տա­կան լի­նե­լուն, ինչ­պի­սին եմ այժմ (ինչ­պի­սին աշ­խա­տում եմ լի­նել) եր­կա­րատև է եղել, դժ­վա­րին և ավար­տին է հա­սել դան­դաղ և այն­պի­սի իրա­դար­ձու­թյուն­նե­րի կող­քին, ինչ­պի­սիք են Կու­բա­յա­կան հե­ղա­փո­խու­թյան այ­լա­փո­խու­մը, որ սկզբ­նա­կան շր­ջա­նում այն­քան խան­դա­վա­ռել էր ինձ, Սո­վե­տա­կան Մի­ու­թյան ավ­տո­րի­տար և ուղ­ղա­հա­յաց մո­դե­լը, այ­լա­խոհ­նե­րի վկա­յու­թյու­նը, որ կա­րո­ղա­նում էր դուրս սա­հել Գու­լա­գի փշա­լա­րե­րի արան­քից, Վար­շա­վա­յի Դաշ­ին­քի երկր­նե­րի հար­ձա­կու­մը Չե­խոս­լո­վա­կի­ա­յի վրա, և շնոր­հիվ այն­պի­սի մտա­ծող­նե­րի, ինչ­պի­սիք են Ռայ­մոնդ Արո­նը, Ժան Ֆրան­սու­ա Ռևելը, Իսա­յահ Բեռ­լի­նը և Կառլ Պոպ­պե­րը, ում պար­տա­կան եմ ժո­ղովր­դա­վա­րա­կան մշա­կույ­թի և բաց հա­սա­րա­կու­թյուն­նե­րի իմ վե­րագ­նա­հատ­ման հա­մար: Այս վար­պետ­նե­րը պայ­ծառ մտ­քի և արի­ու­թյան օրի­նակ են ծա­ռա­յել այն ժա­մա­նակ, երբ Արևմուտ­քի ին­տե­լի­գեն­ցի­ան, ամե­նա­թո­ղու­թյան կամ պա­տե­հա­պաշ­տու­թյան պատ­ճա­ռով, թվում էր, թե սո­վե­տա­կան սո­ցի­ա­լիզ­մի կա­խար­դան­քին է են­թարկ­վել, կամ՝ է՛լ ավե­լի վատ, չի­նա­կան մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյան ար­յու­նա­լի խառ­նաշ­փո­թին:
Երե­խա ժա­մա­նակ ֆրան­սի­ա­կան գրա­կա­նու­թյու­նից ցնց­ված՝ երա­զում էի երբևէ Փա­րիզ գնալ, կար­ծում էի, թե այն­տեղ ապ­րե­լը և Բալ­զա­կի, Ստեն­դա­լի, Բոդ­լե­րի, Պրուս­տի շն­չած օդը շն­չելն ինձ կօգ­նի իս­կա­կան գրող դառ­նալ, և եթե Պե­րու­ից դուրս չգա­յի, սոսկ կի­րակ­նօր­յա և տո­նա­վա­ճա­ռա­յին օրե­րի փսևդոգ­րող էի դառ­նա­լու: Եվ իս­կա­պես Ֆրան­սի­ա­յին, ֆրան­սի­ա­կան մշա­կույ­թին եմ պար­տա­կան այն ան­մո­ռա­նա­լի դա­սե­րի հա­մար, թե՝ գրա­կա­նու­թյունն ինչ­պես շնորհ է, այն­պես էլ կար­գա­պա­հու­թյուն, աշ­խա­տանք և հա­մա­ռու­թյուն: Ես ապ­րել եմ այն­տեղ, երբ Սարտրն ու Քամ­յուն ողջ էին և գրում էին, Իո­նես­կո­յի, Բե­քե­տի, Բա­տա­յի և Սի­ո­րա­նի, Բրեխ­տի թատ­րո­նի, Ինգ­մար Բերգ­մա­նի կի­նո­յի, Ժան Վի­լա­րի TNP1-ի և Ժան Լու­ի Բա­րո­յի Օդե­ո­նի, Նոր Ալի­քի2 ու Նոր վե­պի3 և նոր խոս­քի, գրա­կան գե­ղեց­կա­գույն պի­ես­նե­րի, Անդ­րե Մառ­լո­յի, և թերևս այն ժա­մա­նակ­վա Եվ­րո­պա­յի ամե­նա­դի­տար­ժան ներ­կա­յաց­ման՝ գեն­րալ դե Գո­լի մամ­լո ասու­լիս­նե­րի և օլիմ­պի­ա­կան թնդ­յուն­նե­րի տա­րի­նե­րին: Սա­կայն Ֆրան­սի­ա­յին թերևս ամե­նաշ­ա­տը երախ­տա­պարտ եմ Լա­տի­նա­կան Ամե­րի­կա­յի հայտ­նա­գործ­ման հա­մար: Ես այնտեղ իմացա, որ Պերուն մի մասնիկն է այն մեծ համայնքի, որտեղ միավորվում են պատմությունը, աշ­խար­հագ­րու­թյու­նը, հաս­րա­կա­կան և քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րը, գո­յու­թյան որոշ­ա­կի մի ձև և այն անուշ լեզուն, որով խոսում և գրում էի: Եվ որ այդ նույն տա­րի­նե­րին ստեղ­ծում էր նոր և մեծ թափ առ­նող մի գրա­կա­նու­թյուն: Ես այն­տեղ եմ կար­դա­ցել Բոր­խե­սին, Օկ­տա­վի­ո Պա­սին, Կոր­տա­սա­րին, Ֆու­են­տե­սին, Կաբ­րե­րա Ին­ֆան­տե­սին, Ռուլ­ֆո­յին, Օնետ­տի­ին, Կար­պեն­տի­ե­րին, Էդ­վարդ­սին, Դո­նո­սո­յին և շատ ու­րիշ­նե­րի, ում ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հե­ղա­փո­խում էին խոս­քը` իս­պա­նե­րեն լեզ­վում և ում շնոր­հիվ Եվ­րո­պան և աշ­խար­հի մեծ մա­սը բա­ցա­հայ­տում էին, որ Լա­տի­նա­կան Ամե­րի­կան ոչ մի­այն հե­ղաշր­ջում­նե­րի, օպե­րե­տա­յին հրա­մա­նա­տար­նե­րի, մո­րու­քա­վոր պար­տի­զան­նե­րի, մամ­բո­յի և չա­չա­չա­յի մա­րա­կա­նե­րի4 մայր­ցա­մաք է, այլ նաև գե­ղե­ցի­կը սփ­ռող և հա­մընդ­հա­նուր լեզ­վով խո­սող գա­ղա­փար­նե­րի, գե­ղար­վես­տա­կան ձևերի և գրա­կան ֆան­տա­զի­ա­նե­րի մայր­ցա­մաք:
Այդ ժա­մա­նակ­վա­նից մինչ օրս, ոչ առանց բա­խում­նե­րի և սայ­թա­քում­նե­րի, Լա­տի­նա­կան Ամե­րի­կան հետզ­հե­տե զար­գա­ցավ, թեև ինչ­պես Սե­սար Վալ­յե­խո­յի բա­նաս­տեղ­ծու­թյունն է ասում, դեռևս Կան, եղբայրներ, շատ անելիքներ: Այժմ ավելի քիչ ենք տառապում դիկտատուրայից, քան նախկինում, բացի Կուբան և նրա ածանց­յալ թեկ­նա­ծուն՝ Վե­նե­սու­ե­լան և մի քանի այլ պոպուլիստական և խեղկատակային փսևդո­դե­մոկ­րա­տի­ա­ներ, ինչ­պի­սին Բոլիվիայինն ու Նիկարագուայինն է: Սա­կայն մայր­ցա­մա­քի մնա­ցած մա­սում, լավ թե վատ, դե­մոկ­րա­տի­ան գոր­ծում է ժո­ղովր­դա­կան լայն զանգ­ված­նե­րի հա­մա­ձայ­նու­թյան օժան­դա­կու­թյամբ, և առա­ջին ան­գամ մեր պատ­մու­թյան մեջ ու­նենք աջեր և ձա­խեր, որոնք ինչ­պես Բրա­զի­լի­ա­յում, Չի­լի­ում, Ու­րուգ­վա­յում, Պե­րու­ում, Կո­լում­բի­ա­յում, Դո­մի­նիկ­յան Հան­րա­պե­տու­թյու­նում, Մեք­սի­կա­յում և գրե­թե ողջ Կենտ­րո­նա­կան Ամե­րի­կա­յում հար­գում են օրեն­քը, քն­նա­դա­տու­թյան ազա­տու­թյու­նը, ընտ­րու­թյուն­նե­րը և իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րը: Սա է լա­վա­գույն ու­ղին և եթե տևական լի­նի, պայ­քա­րի թաքն­ված կո­ռուպ­ցի­ա­յի դեմ, շա­րու­նա­կի ին­տեգր­վել աշ­խար­հին, Լա­տի­նա­կան Ամե­րի­կան վեր­ջա­պես կդա­դա­րի ապա­գա­յի մայր­ցա­մաք լի­նե­լուց և կդառ­նա ներ­կա­յի մայր­ցա­մաք:
Ես ինձ երբեք օտար չեմ զգացել Եվրոպայում, և, անկեղծ ասած, և ո՛չ մի տեղ: Ամենուրեք, որտեղ ապրել եմ՝ Փարիզ, Լոնդոն, Բարսելոն, Մադրիդ, Բեռլին, Վաշինգտոն, Նյու Յորք, Բրազիլիա կամ Դոմինիկյան Հանրապետություն, ես ինձ իմ տանն եմ զգացել: Միշտ գտել եմ մի հարազատ վայր, որտեղ կարող էի ապրել խաղաղ աշխատելով, նոր բաներ սովորել, անրջել, բարեկամներ, ընթերցելու լավ բաներ և գրելու թեմաներ գտնել: Ես չեմ կարծում, որ իմ՝ աշխարհի քաղաքացի դառնալը (առանց դրա հատուկ մտադրությունն ունենալու) թուլացրել է իմ մեջ այն, ինչ «արմատներ» են անվանում՝ իմ երկրի հետ ինձ կապող թելերը (թեև դա էլ մեծ նշանակություն չէր ունենա), որովհետև եթե այդպես լիներ, պերուական ապրածս փորձը չէր շարունակի ոգեշնչել ինձ որպես գրող և միշտ երևան չէին գա իմ պատմություններում, անգամ այն դեպքում, երբ թվում է, թե դրանք Պերուից շատ հեռու են տեղի ունենում: Կարծում եմ, որ երկար ժամանակ ծննդավայրից հեռու ապրելն ավելի շուտ ուժգնացրել է այդ կապերը՝ ավելացնելով նրանց ավելի պայծառ մի հեռանկար և կարոտ, որ կարողանում է տարբերել ածանցյալը էականից և պահպանում է հիշողությունների արձագանքը: Սե­րը երկ­րի հան­դեպ, որ­տեղ մարդ ծն­վել է, չի կա­րող պար­տադր­ված լի­նել, այլ ցան­կա­ցած այլ սի­րո նման սր­տի ինք­նա­բե­րա­կան թր­թիռ է, ինչ­պես այն սե­րը, որը կա­պում է սի­րեց­յալ­նե­րին, ծնող­նե­րին ու զա­վակ­նե­րին, ըն­կեր­նե­րին:
Ես հո­գուս մեջ եմ կրում Պե­րուն, քան­զի այն­տեղ եմ ծն­վել, այն­տեղ մե­ծա­ցել, կրթ­վել և ապ­րել ման­կու­թյան ու պա­տա­նու­թյան այն փոր­ձու­թյուն­նե­րը, որ ձևավո­րել են իմ ան­ձը, կռել իմ շնոր­հը, քան­զի այն­տեղ եմ սի­րել, ատել, վա­յե­լել, տա­ռա­պել ու երա­զել: Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում այն­տեղ, ավե­լի շատ է ազ­դում ինձ վրա, հու­զում, զայ­րաց­նում, քան այն, ինչ կա­տար­վում է այլ վայ­րե­րում: Ես դա չեմ փնտ­րել, չեմ ներշն­չել ինձ, պար­զա­պես այդ­պես է: Որոշ հայ­րե­նա­կից­ներ ինձ մե­ղադ­րել են որ­պես դա­վա­ճան, և քիչ էր մնա­ցել կորց­նե­ի քա­ղա­քա­ցի­ու­թյունս, երբ վեր­ջին բռ­նա­պե­տու­թյան ժա­մա­նակ աշ­խար­հի ժո­ղովր­դա­վար կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին խնդ­րե­ցի դի­վա­նա­գի­տա­կան և տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել կա­ռա­վա­րու­թյան նկատ­մամբ, ինչ­պես միշտ վար­վել եմ ցան­կա­ցած տի­պի բո­լոր բռ­նա­պե­տու­թյուն­նե­րի հետ՝ Պի­նո­չե­տի, Ֆի­դել Կաստ­րո­յի, Աֆ­ղանս­տա­նի թա­լի­բան­նե­րի, Իրա­նի իմամ­նե­րի, Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա­յի ապար­տե­ի­դի, Բիր­մա­յի (ներ­կա­յումս Մյան­մա) հա­մազ­գես­տա­վոր սատ­րապ­նե­րի: Եվ վա­ղը նո­րից այդ­պես կվար­վե­ի, եթե (նա­խախ­նա­մու­թյու­նը դա չի կա­մե­նա, և պե­րու­ա­ցի­նե­րը թույլ չեն տա) Պե­րուն մեկ ան­գամ ևս հե­ղաշրջ­ման զոհ դառ­նար, որը կոր­ծա­ներ մեր դյու­րա­բեկ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը: Դա հապ­ճեպ ու նե­ղա­ցած զգաց­մուն­քա­յին քայլ չէր, ինչ­պես որոշ՝ մյուս­նե­րին իրենց սե­փա­կան փոք­րո­գու­թյան դիր­քե­րից դա­տե­լու սո­վոր պո­լիգ­րաֆ­ներ գրե­ցին: Դա իմ այն հա­մոզ­մուն­քին հա­մա­հունչ քայլ էր, որ բռ­նա­պե­տու­թյու­նը բա­ցար­ձակ չա­րիք է որևէ երկ­րի հա­մար, դա­ժա­նու­թյան ու կո­ռուպ­ցի­ա­յի, խոր վեր­քե­րի աղբ­յուր, որոնք եր­կար ժա­մա­նակ չեն փակ­վում, թու­նա­վո­րում են նրա ապա­գան և անա­ռողջ արարք­ներ ու սո­վո­րույթ­ներ ծնում, որոնք շա­րու­նակ­վում են սերն­դե-սե­րունդ, ուշ­աց­նե­լով ժո­ղովր­դա­վա­րա­կան վե­րա­կա­ռու­ցու­մը: Եվ հենց դրա հա­մար էլ բռ­նա­պե­տու­թյուն­ներն առանց նե­րո­ղամ­տու­թյան պետք է ոչն­չաց­վեն ձեռ­քի տակ եղած բո­լոր մի­ջոց­նե­րով, ընդ­հուպ մինչև տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը: Ցա­վա­լի է, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը օրի­նակ ծա­ռա­յե­լու փո­խա­րեն, այն­պի­սին­ե­րին հա­մե­րաշ­խու­թյուն ցու­ցա­բե­րե­լու փո­խա­րեն, ինչ­պի­սիք են Կու­բա­յի Դա­մաս դե Բլան­կո5 շար­ժու­մը, վե­նե­սու­ել­ցի ընդ­դի­մա­դիր­նե­րը, կամ Աուն Սան Սու Չժին և Լյու Սյա­ո­բոն, ով­քեր խի­զա­խո­րեն դեմ են դուրս գա­լիս այն բռ­նա­պե­տու­թյուն­նե­րին, ում լծի տակ տա­ռա­պում են, հա­ճախ նե­րո­ղա­մտու­թյուն են ցու­ցա­բե­րում ոչ թե նրանց հան­դեպ, այլ` նրանց դա­հիճ­նե­րի: Այդ խի­զախ­նե­րը, իրենց ազա­տու­թյան հա­մար պայ­քա­րե­լով, նաև մեր ազա­տու­թյան հա­մար են պայ­քա­րում:
Իմ հայ­րե­նա­կից­նե­րից մե­կը՝ Խոսե Մա­րի­ա Ար­գե­դա­սը, Պե­րուն ան­վա­նել է «ամեն տե­սակ ար­յան եր­կիր»: Չեմ կար­ծում, թե այլ բա­նաձև լի­նի, որ ավե­լի լավ բնո­րոշ­ի Պե­րուն: Դա ենք մենք, և բո­լոր պե­րու­ա­ցի­ներս դա ենք կրում մեր հո­գում, մեզ դուր գա թե ոչ. աշ­խար­հի բոլոր ծա­գերից եկած ավան­դույթ­նե­րի, ռա­սա­նե­րի, կրոն­նե­րի և մշա­կույթ­նե­րի մի ընդ­հան­րու­թյուն: Ես հպար­տու­թյամբ եմ լց­վում ինձ նա­խա­իս­պա­նա­կան մշա­կույթ­նե­րի ժա­ռան­գոր­դը զգա­լով, որ գործ­վածք­ներ ու ծած­կոց­ներ են պատ­րաս­տել Նաս­կա­յի6 և Պա­րա­կա­սի7 փե­տուր­նե­րից և մո­չի­կա­կան8 կամ ին­կա­կան խե­ցե­ղեն, որ այժմ աշ­խար­հի լա­վա­գույն թան­գա­րան­նե­րում են ցու­ցադր­վում, Մաչու Պիկչուի, Գրան Չիմուի, Չան Չանի, Կուելապի, Սիպանի, Վհուկի, Արևի և Լուսնի անցքերի շինարարների և այն իս­պա­նա­ցի­նե­րի, ովքեր իրենց խուրջիններով, սրերով ու ձիերով Պերու բերեցին Հու­նաս­տա­նը, Հռո­մը, հրե­ա­քրիս­տո­նե­ա­կան ավանդույթը, Վե­րած­նուն­դը, Սեր­վան­տե­սին, Քևեդոյին ու Գոնգորային և Անդերում քաղցրած Կաստիլյայի կտրուկ լեզուն: Եվ որ Իս­պա­նի­ա­յի հետ նաև Աֆրիկան եկավ իր եռանդով, իր երաժշտությամբ և իր անհանգիստ երևակա­յու­թյամբ՝ հարս­տաց­նե­լու պե­րու­ա­կան տա­րա­սե­ռու­թյու­նը: Եթե մի փոքր փորփրենք, կբա­ցա­հայ­տենք, որ Պերուն Բորխեսի Ալեֆի նման ողջ աշխարհի մանրակերտն է: Ի՜նչ ար­տա­սո­վոր առանձ­նաշ­նորհ մի երկ­րի հա­մար, որ ինք­նու­թյուն չու­նի, քա­նի որ բո­լոր տե­սա­կի ինք­նու­թյուն­ներն ու­նի:
Ամե­րի­կա­յի նվա­ճու­մը բռ­նի և դա­ժան է եղել, ինչ­պես բո­լոր նվա­ճում­ներն, ան­շուշտ, և մենք պար­տա­վոր ենք քն­նա­դա­տել այն, սա­կայն առանց մո­ռա­նա­լու, որ ով­քեր կա­տա­րել են այդ թա­լանն ու հան­ցանք­նե­րը, մե­ծա­մա­սամբ մեր նա­խա­պա­պերն են եղել՝ իս­պա­նա­ցի­ներ, որ Ամե­րի­կա են մեկ­նել և հար­մար­վել այն­տեղ և ոչ նրանք, ով­քեր իրենց հո­ղում են մնա­ցել: Եվ որ­պես­զի այդ քն­նա­դա­տու­թյու­նը ար­դա­րա­ցի լի­նի, պետք է ինք­նաքն­նա­դա­տու­թյուն լի­նի: Որով­հետև եր­կու հար­յուր տա­րի առաջ Իս­պա­նի­ա­յից ան­կա­խա­նա­լուց հե­տո, նրանք, ով­քեր նախ­կին գա­ղութ­նե­րում իշ­խա­նու­թյան գլուխ ան­ցան, հնդ­կա­ցուն ազա­տագ­րե­լու և նրա նախ­կին նվաս­տա­ցում­նե­րի դի­մաց ար­դա­րու­թյուն հաս­տա­տե­լու փո­խա­րեն շա­րու­նա­կե­ցին նույն­պի­սի վայ­րա­գու­թյամբ և ագա­հու­թյամբ շա­հա­գոր­ծել նրան, ինչ­պես կոն­քիս­տա­դոր­նե­րը, և որոշ երկր­նե­րում նաև ար­յու­նա­լի հաշ­վե­հար­դար տես­նե­լով կամ իս­պառ ոչն­չաց­նե­լով նրան: Ամե­նայն պար­զու­թյամբ ասենք. ար­դեն եր­կու հար­յուր տա­րի բա­ցա­ռա­պես մենք ենք պա­տաս­խա­նա­տու տե­ղաբ­նիկ կա­նանց ազա­տագր­ման հա­մար և մենք այն չենք իրա­կա­նաց­րել: Տե­ղաբ­նիկ կի­նը շա­րու­նա­կում է կախ­յալ վի­ճա­կում լի­նել ողջ Լա­տի­նա­կան Ամե­րի­կա­յում: Ոչ մի բա­ցա­ռու­թյուն չկա այս անար­գան­քի և խայ­տա­ռա­կու­թյան հա­մար:
Ես Իս­պա­նի­ան նույն­քան եմ սի­րում, որ­քան Պե­րուն, և իմ պարտ­քը նրա հան­դեպ նույ­նքան մեծ է, որ­քան երախ­տիքս: Եթե Իս­պա­նի­ան չլի­ներ, ես եր­բեք այս ամ­բի­ո­նին չէի հաս­նի, և ոչ էլ ճա­նաչ­ված գրող կլի­նե­ի, և թերևս ինչ­պես իմ տա­րա­բախտ գր­չա­կից­նե­րից շա­տե­րը, կմ­նա­յի հա­ջո­ղու­թյուն, հրա­տա­րա­կիչ­ներ, մրցա­նակ­ներ, ըն­թեր­ցող­ներ չու­նե­ցող գրող­նե­րի կող­քին, ում տա­ղան­դը գու­ցե (տխուր մխի­թա­րանք) մի օր ապա­գան կբա­ցա­հայ­տեր: Իս­պա­նի­ա­յում են հրա­տա­րակ­վել բո­լոր իմ գր­քե­րը, այն­տեղ եմ մեծ ճա­նա­չում ստա­ցել, Կառ­լոս Բա­ռա­լի և Կար­մեն Բար­սել­սի և այ­լոց նման բա­րե­կամ­ներ ձեռք բե­րել, ով­քեր կաշ­վից դուրս են եկել, որ իմ պատ­մու­թյուն­ներն ըն­թեր­ցող­ներ ու­նե­նան: Եվ Իս­պա­նի­ան է ինձ երկ­րորդ քա­ղա­քա­ցի­ու­թյուն տվել, երբ կա­րող էի իմը կորց­նել: Ես եր­բեք դույզն­-իսկ ան­հա­մա­տե­ղե­լի­ու­թյուն չեմ զգա­ցել պե­րու­ա­ցի լի­նե­լուս և իս­պա­նա­կան անձ­նա­գիր ու­նե­նա­լուս միջև, որով­հետև միշտ զգա­ցել եմ, որ Իս­պա­նի­ան և Պե­րուն միևնույն բա­նի եր­կու երեսն են, և ոչ մի­այն իմ փոքր ան­ձի հար­ցում, այլև այն­պի­սի էա­կան իրո­ղու­թյուն­նե­րում, ինչ­պի­սիք պատ­մու­թյու­նը, լե­զուն և մշա­կույթն են:
Իս­պա­նա­կան հո­ղում իմ ապ­րած բո­լոր տա­րի­նե­րից սր­տի թր­թի­ռով եմ հիշ­ում այն հին­գը, որոնք անց եմ կաց­րել իմ սի­րե­լի Բար­սե­լո­նում յո­թա­նա­սու­նա­կան­նե­րի սկզ­բին: Դեռ գոր­ծում և մա­հա­պատ­ժի էր դա­տա­պար­տում Ֆրան­կո­յի դիկ­տա­տու­րան, սա­կայն ար­դեն իր դարն ապ­րած ցն­ցո­տի­ա­վոր բրա­ծո էր դար­ձել և հատ­կա­պես մշա­կու­թա­յին դաշ­տում անըն­դու­նակ էր եր­բեմ­նի վե­րահս­կո­ղու­թյու­նը պահ­պա­նե­լու: Նոր ել­քեր և ճեղ­քեր էին բաց­վում, որ գրաքն­նու­թյու­նը չէր հասց­նում կար­կա­տել, և դրանց շնոր­հիվ իս­պա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը նոր գա­ղա­փար­ներ, գր­քեր, մտա­վոր հո­սանք­ներ և գե­ղար­վես­տա­կան ար­ժեք­ներ ու ձևեր էր կլա­նում, որ մինչ այդ ար­գել­ված էին կոր­ծա­նա­րար­նե­րի կող­մից: Ոչ մի քա­ղաք այդ­քան լավ և այդ­քան շատ օգուտ չի քա­ղել այդ սկզ­բից, ստեղ­ծա­գոր­ծե­լու և գա­ղա­փար­նե­րի դաշ­տում նման խմո­րում­ներ չի ապ­րել, ինչ­պես Բար­սե­լո­նը: Այն դար­ձել էր Իս­պա­նի­ա­յի մշա­կու­թա­յին մայ­րա­քա­ղա­քը, այն վայ­րը, որ­տեղ պետք է լի­ներ մարդ գա­լիք ազա­տու­թյան նա­խան­շան­նե­րը շնչե­լու հա­մար: Եվ որոշ իմաս­տով նաև Լա­տի­նա­կան Ամե­րի­կա­յի մայ­րա­քա­ղաքն էր լա­տի­նա­­մե­րիկ­յան երկր­նե­րից սե­րող նկա­րիչ­նե­րի, գրող­նե­րի, հրա­տա­րա­կիչ­նե­րի և ար­վես­տա­գետ­նե­րի քա­նա­կով, ով­քեր կա՛մ հաս­տատ­վում էին այն­տեղ, կա՛մ գնում գա­լիս, որով­հետև Բար­սե­լոնն այն վայրն էր, ուր պետք էր գտն­վել, եթե մարդ ու­զում էր մեր ժա­մա­նակ­նե­րի բա­նաս­տեղծ, վի­պա­սան, նկա­րիչ կամ կոմ­պո­զի­տոր լի­նել: Ինձ համար դրանք ընկերության, բարեկամության, հա­մա­ձայ­նու­թյան և մտավոր բեղմնավոր աշ­խա­տան­քի անմոռանալի տարիներ էին: Եվ ինչպես առաջ Փա­րի­զը, Բար­սե­լո­նը Բաբելոնյան աշտարակ էր դարձել, կոս­մո­պո­լիտ ու համընդհանուր մի քաղաք, որտեղ ապրելն ու աշխատելը խթանիչ ուժ էր, և որտեղ քա­ղա­քա­ցի­ա­կան պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ խառն­վե­ցին ու եղ­բայ­րա­ցան իս­պա­նա­ցի և լա­տի­նա­մե­րիկ­յան գրող­նե­րը՝ ըն­դու­նե­լով, որ միևնույն ավանդույթների տերն են և դաշ­նա­կից անդամը համընդհանուր մի նա­խա­ձեռ­նու­թյան և հա­մոզ­մուն­քի. որ դիկ­տա­տու­րա­յի վախճանն ան­խու­սա­փե­լի էր և ժո­ղովր­դա­վա­րա­կան Իս­պա­նի­ա­յում մշա­կույթն էր լի­նե­լու գլ­խա­վոր հե­րո­սը:
Թեև ամեն բան հենց այդ­պես տե­ղի չու­նե­ցավ, հա­մե­նայն դեպս իս­պա­նա­կան ան­ցու­մը դիկ­տա­տու­րա­յից ժո­ղովր­դա­վա­րու­թյան ժա­մա­նա­կա­կից պատ­մու­թյան լա­վա­գույն էջե­րից եղավ, մի այն­պի­սի օրի­նակ, երբ հաղ­թա­նակ են տա­նում ող­ջա­խո­հու­թյունն ու ռա­ցի­ո­նա­լիզ­մը, և հա­կա­ռա­կորդ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը աղան­դա­վո­րա­կա­նու­թյու­նը մի կողմ են դնում հա­նուն հա­մընդ­հա­նուր բա­րօ­րու­թյան, երբ կա­րող են այն­պի­սի հրաշ­ա­լի իրո­ղու­թյուն­ներ կա­տար­վել, ինչ­պես մո­գա­կան ռե­ա­լիզ­մի վե­պե­րում: Իս­պա­նա­կան ան­ցու­մը ինք­նիշ­խա­նու­թյու­նից ազա­տու­թյուն, են­թա­զար­գա­ցու­մից բար­գա­վա­ճում, տն­տե­սա­կան հա­կա­սու­թյուն­ներ և եր­րորդ աշ­խար­հի պե­տու­թյուն­նե­րին հա­տուկ ան­հա­վա­սա­րու­թյուն ու­նե­ցող երկ­րից մի­ջին դաս ու­նե­ցող եր­կիր դառ­նա­լը, նրա՝ Եվ­րո­պա­յին ին­տեգր­վե­լը և կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ժո­ղովր­դա­վա­րա­կան մշա­կույ­թի որ­դեգ­րու­մը հի­աց­րեց ողջ աշ­խար­հին և թափ հա­ղոր­դեց Իս­պա­նի­ա­յի մո­դեռ­նի­զաց­մա­նը: Ինձ հա­մար հու­զիչ և ու­սա­նե­լի մի փորձ էր շատ մո­տի­կից, եր­բեմն էլ հենց ներ­սից այդ ամենն ապ­րե­լը: Աստ­ված տա, որ ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը՝ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի, ինչ­պես նաև Իս­պա­նի­ա­յի ան­բու­ժե­լի այդ չա­րի­քը, չձա­խո­ղի այդ հա­ջո­ղակ պատ­մու­թյու­նը:
Ես ատում եմ ազ­գայ­նա­մո­լու­թյան, գա­վա­ռա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան (կամ ավե­լի ճիշտ՝ կրո­նի) ան­հե­ռա­տես, բա­ցա­ռող բո­լոր ձևերը, որ նե­ղաց­նում են մտա­վոր հո­րի­զոնն ու իրենց խոր­քում էթ­նի­կա­կան, ռա­սիս­տա­կան կան­խա­կալ դա­տո­ղու­թյուն­ներ քո­ղար­կում, որոնք ծնն­դա­վայ­րի ան­կան­խա­տե­սե­լի հան­գա­ման­քը գե­րա­գույն ար­ժեք են դարձ­նում, բա­րո­յա­կան և գո­յա­բա­նա­կան առանձ­նաշ­նորհ: Կրո­նի հետ մի­ա­սին ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը պատ­մու­թյան վատ­թա­րա­գույն սպանդ­նե­րի պատ­ճառն է եղել, ինչ­պես օրի­նակ եր­կու հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րը և Մի­ջին Արևել­քի ներ­կա­յիս ար­յու­նա­հե­ղու­թյու­նը: Ոչինչ այն­քան չի նպաս­տել, որ Լա­տի­նա­կան Ամե­րի­կան ան­դա­մահատ­ված, ար­նա­քամ եղած լի­նի անի­մաստ կռիվ­նե­րում ու երկ­պա­ռա­կու­թյուն­նե­րում և աստ­ղա­բաշ­խա­կան մի­ջոց­ներ քա­մուն տված չլի­նի սպա­ռա­զի­նու­թյան հա­մար, դպրոց­ներ, գրա­դա­րան­ներ ու հի­վան­դա­նոց­ներ կա­ռու­ցե­լու փո­խա­րեն, ինչ­պես ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը:
Չպետք է կաս­կա­ծե­լի, «օտա­րին» մեր­ժող, միշտ բռ­նու­թյան սեր­մեր պա­րու­նա­կող ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը շփո­թել հայ­րե­նա­սի­րու­թյան հետ՝ այն առողջ և ազ­նիվ սի­րո զգաց­ման հետ այն հո­ղի հան­դեպ, որ­տեղ մարդ լույս աշ­խարհ է եկել, որ­տեղ ապ­րել են իր նախ­նի­նե­րը և կեր­տել իրենց առա­ջին երա­զանք­նե­րը, որ­տեղ հա­րա­զատ բնա­պատ­կեր­ներն են, սի­րե­լի մար­դիկ և դեպ­քե­րը, որոնք հիշ­ո­ղու­թյան մեխն ու մի­այ­նու­թյու­նից պաշտ­պան­վե­լու վա­հան­ներն են դառ­նում: Հայ­րե­նի­քը դրոշն ու հիմ­նը չեն, ոչ էլ խորհր­դա­նիշ դար­ձած հե­րոս­նե­րի մա­սին ան­հեր­քե­լի ճա­ռե­րը, այլ` մի բուռ հող ու մար­դիկ, որ բնա­կու­թյուն են հաս­տա­տում մեր հու­շե­րում և մե­լա­մաղ­ձոտ գույ­նե­րով ներ­կում այդ հուշ­ե­րը, այն ջերմ զգա­ցու­մը, որ ուր էլ որ լի­նենք, գո­յու­թյուն ու­նի մի օջախ, ուր կա­րող ենք վե­րա­դառ­նալ:
Պե­րուն ինձ հա­մար մի Արե­քի­պա է, որ­տեղ ծն­վել եմ, սա­կայն եր­բեք չեմ ապ­րել, մի քա­ղաք, որին մայրս, տա­տիկ-պա­պիկ­ներս ու քե­ռի­ներս ծա­նո­թաց­րել են իրենց հուշ­ե­րի և կա­րո­տի մի­ջո­ցով, որով­հետև իմ ամ­բողջ տոհ­մը, ինչ­պես սո­վո­րա­բար բո­լոր արե­քիպ­ցի­ներն են վար­վում, իր ան­դաս­տա­կան գո­յու­թյան ըն­թաց­քում միշտ իր հո­գում տա­րել է իր Ճեր­մակ Քա­ղա­քը: Նաև անա­պա­տա­յին Պի­ու­րան է, եղ­ջե­րե­նին ու տո­կուն ավա­նա­կը, որին իմ երի­տա­սարդ ժա­մա­նակ­վա պի­ուր­ցի­նե­րը «օտար ոտք» էին ան­վա­նում (գե­ղե­ցիկ և թախ­ծոտ մա­կա­նուն), որ­տեղ ես բա­ցա­հայ­տե­ցի, որ երե­խա­նե­րին արա­գիլ­նե­րը չեն բե­րում, այլ զույ­գերն են ստեղ­ծում նրանց՝ մա­հա­ցու մեղք հան­դի­սա­ցող բար­բա­րո­սու­թյուն­ներ անե­լով: Սան Մի­գել վար­ժա­րանն է և Վար­յե­տե­ի Թատ­րո­նը, որ­տեղ առա­ջին ան­գամ բեմ բարձ­րա­ցած տե­սա իմ գրած փոք­րիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Դիեգո Ֆեռե և Կոլումբոս փողոցների անկյունն է լիմայական Միրաֆլորեսում (մենք այն Ուրախ Թաղամաս էինք անվանում), որտեղ կարճ տաբատս երկարի փոխեցի, ծխեցի իմ առաջին սիգարետը, պարել, սիրահարվել և աղջիկներին սեր խոստովանել սովորեցի: Լա Կրոնիկա օրա­թեր­թի փոշոտ և խարխուլ խմբագրությունն է, որ­տեղ տասն­վեց տա­րե­կա­նում դուրս հա­նե­ցի լրագ­րո­ղա­կան իմ առաջին զեն­քե­րը, մի աշ­խա­տանք, որ գրականության հետ միասին զբաղեցրել է գրեթե իմ ողջ կյանքը և գրքերի նման ինձ օգնել ավելին ապրելու, ավելի լավ ճանաչելու աշխարհը և ամեն տեղի և ամեն կարգի մարդկանց հետ շփվելու՝ հրաշալի, լավ, վատ ու գարշելի: Լեոնսիո Պրա­դո ռազ­մա­կան վար­ժա­րանն է, որ­տեղ ես իմա­ցա, որ Պե­րուն այն մի­ջին կար­գի ռե­դուկ­տա­յին փոք­րիկ եր­կի­րը չէր, որ­տեղ բան­տարկ­ված ու պաշտ­պան­ված ապ­րել էի մինչ այդ, այլ` ըն­դար­ձակ, հին, ար­յու­նա­հեղ, ան­հա­վա­սար և ամեն տե­սակ հա­սա­րա­կա­կան փո­թո­րիկ­նե­րից ցնց­վող մի եր­կիր: Կա­հու­ի­դե­ի9 ընդ­հա­տակ­յա խմ­բակ­ներն են, որ­տեղ մի բուռ սան­մար­կոս­ցի­նե­րով10 հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն էինք նա­խա­պատ­րաս­տում: Պե­րուն նաև Ազա­տագ­րա­կան Շարժ­ման իմ ըն­կեր­-ըն­կե­րու­հի­ներն են, որոնց հետ երեք տա­րի շա­րու­նակ ռում­բե­րի, ահա­բե­կիչ­նե­րի հո­սան­քազր­կում­նե­րի ու սպա­նու­թյուն­նե­րի կող­քին աշ­խա­տե­ցինք ի պաշտ­պա­նու­թյուն ազա­տու­թյան կուլ­տու­րա­յի և ժո­ղովր­դա­վա­րու­թյան:
Պե­րուն Պատ­րի­սի­ան է՝ ցց­ված քթի­կով ու անհ­նա­զանդ բնա­վո­րու­թյամբ այդ պարգևը, ում հետ բախտ եմ ու­նե­ցել ամուս­նա­նալ 45 տա­րի առաջ, և ով դեռևս դի­մա­նում է այն մո­լու­թյուն­նե­րին, նևրոզ­նե­րին ու պոռթ­կում­նե­րին, որոնք ինձ օգ­նում են գրել: Առանց նրա իմ կյան­քը վա­ղուց տա­րա­լուծ­ված կլի­ներ քա­ո­սա­յին մի ջրապ­տույ­տում, և ծն­ված չէ­ին լի­նի Ալ­վա­րոն, Գոն­սա­լոն, Մոր­գա­նան, ոչ էլ մեր վեց թոռ­նիկ­նե­րը, ով­քեր եր­կա­րաց­նում և ու­րա­խու­թյամբ են լց­նում մեր գո­յու­թյու­նը: Նա ամեն բան անում է և ամեն բան լավ է անում: Լու­ծում է խն­դիր­նե­րը, ղե­կա­վա­րում տն­տե­սու­թյու­նը, կար­գա­վո­րում է քա­ո­սը, շր­ջա­նակ­նե­րի մեջ է պա­հում լրագ­րող­նե­րին և քթերն ամեն տեղ խո­թող­նե­րին, խնա­յում է իմ ժա­մա­նա­կը, որոշ­ում հան­դի­պում­ներն ու ճամ­փոր­դու­թյուն­նե­րը, քան­դում ու հա­վա­քում ճամպ­րուկ­նե­րը, և այն­քան մե­ծա­հո­գի է, որ ան­գամ երբ կար­ծում է, թե կշ­տամ­բում է ինձ, ամե­նա­մեծ գո­վա­սանքն է անում. «Մա՛­րի­ո, գրե­լուց բա­ցի ու­րիշ ոչ մի բա­նի հա­մար դու պի­տա­նի չես»:
Նո­րից գրա­կա­նու­թյա­նը դառ­նանք: Ման­կու­թյան դրախտն ինձ հա­մար առաս­պել չէ, այլ` իրա­կա­նու­թյուն, որն ապ­րել ու վա­յե­լել եմ Կո­չա­բամ­բա­յում, երեք բակ ու­նե­ցող մեր տոհ­մա­կան մեծ տա­նը, որ­տեղ զար­մու­հի­նե­րիս ու դպ­րո­ցա­կան ըն­կեր­նե­րիս հետ կա­րող էինք բե­մադ­րել Տար­զա­նի ու Սալ­գա­րի պատ­մու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև Պի­ու­րա­յի քա­ղա­քա­պե­տա­րա­նում, որի ձեղ­նա­հար­կում չղ­ջիկ­ներն էին բնա­վոր­վում՝ ան­խոս ստ­վեր­ներ, որ առեղծ­ված­նե­րով էին լց­նում այդ տաք երկ­րի աստ­ղա­զարդ գիշ­եր­նե­րը: Այդ տա­րի­նե­րին գրե­լը մի խաղ էր, որը խա­ղա­լու հա­մար ինձ գո­վում էր իմ ըն­տա­նի­քը, հա­ճե­լի մի բան, որ ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի էր ար­ժա­նաց­նում ինձ՝ թոռ­նի­կիս, քրո­ջոր­դուս և ան­հայր որ­դուս, որով­հետև հայրս մա­հա­ցել էր և եր­կինք գնա­ցել: Նա բարձ­րա­հա­սակ և գե­ղե­ցիկ երի­տա­սարդ տղա­մարդ էր, ծո­վա­յի­նի հա­մազ­գես­տով, ում լու­սան­կա­րը զար­դա­րում էր իմ գիշ­ե­րա­սե­ղա­նը, որին ես աղո­թում ու համ­բու­րում էի քնե­լուց առաջ: Պի­ուր­յան մի առա­վոտ,- որից մինչև այժմ էլ կար­ծում եմ, որ ուշ­քի չեմ եկել,- մայրս հայտ­նեց, որ այդ սեն­յորն իրա­կա­նում ողջ էր, և որ հենց այդ նույն օրը գնա­լու էինք Լի­մա՝ նրա հետ ապ­րե­լու: Ես տասն­մեկ տա­րե­կան էի, և այդ ժա­մա­նակ­վա­նից ի վեր ամեն բան փոխ­վեց: Ես կորց­րի ան­մե­ղու­թյունս և բա­ցա­հայ­տե­ցի մի­այ­նու­թյու­նը, իրա­վուն­քը, հա­սուն կյանքն ու վա­խը: Փր­կու­թյունս եղավ կար­դա­լը, լավ գր­քեր կար­դա­լը, ապաս­տան գտնելն այն աշ­խարհ­նե­րում, որ­տեղ ապ­րե­լը ոգևորող էր, բուռն, ար­կած ար­կա­ծի ետևից, որ­տեղ կա­րող էի ազատ զգալ ինձ և կր­կին եր­ջա­նիկ լի­նել: Նաև գրե­լը եղավ՝ թա­քուն, ինչ­պես մարդ ան­խոս­տո­վա­նե­լի մի արա­տա­վոր սո­վո­րու­թյան է տր­վում, ար­գել­ված մի կրքի: Գրա­կա­նու­թյու­նը դա­դա­րեց խաղ լի­նել: Դար­ձավ չա­րի­քին դի­մա­կա­յե­լու, բո­ղո­քե­լու, ընդվ­զե­լու, ան­հան­դուր­ժե­լի­ից փախ­չե­լու մի­ջոց, ապ­րե­լու իմ փաս­տար­կը: Այդ ժա­մա­նակ­վա­նից մինչ օրս այն բո­լոր իրա­վի­ճակ­նե­րում, երբ ընկճ­ված ու զարկ­ված եմ զգա­ցել ինձ, հու­սալ­քու­թյան ափե­րին նետ­ված, հո­գով և մարմ­նով գր­չի մշա­կի իմ գոր­ծին հանձն­վե­լը թու­նե­լի ել­քը ցույց տվող լույս է եղել ինձ հա­մար, փր­կու­թյան այն տախ­տա­կը, որ ափ է հասց­նում նա­վա­բեկ­յա­լին:
Եվ թեև շատ թանկ է նստում ինձ վրա, շատ քրտինք թափել է պահանջում, և ինչ­պես ցան­կա­ցած գրող երբեմն կաթվածահար լինելու, երևակա­յու­թյան երաշտի սպառնալիք եմ զգում, ոչինչ ինձ այն­պի­սի վայելք չի պատճառել կյանքում, որքան ամիսներ ու տա­րի­ներ անց­կաց­նե­լը որևէ պատ­մու­թյուն կա­ռու­ցե­լով՝ սկ­սած նրա անո­րոշ ծլար­ձա­կու­մից, այն պատ­կե­րից, որ հիշ­ո­ղու­թյունն ամ­բա­րել է ապրած որևէ փորձից, որ անհանգստություն է դարձել, խան­դա­վա­ռու­թյուն, պատ­րանք, որ հե­տա­գա­յում ծիլեր է տվել մի ծրագրում և որոշման մեջ՝ փորձելու պատրանքների այդ պղտոր մշուշը պատմություն դարձնելու: «Գրելն ապրելու կերպ է»,- ասել է Ֆլոբերը: Այո՛, շատ ճիշտ է, անուրջներով ու խինդով ապրելու կերպ և գլխում բոցկլտացող մի հուր, կռիվ տալով անհնազանդ բառերի հետ մինչև նրանց են­թարկ­վե­լը, ու­սում­նա­սի­րե­լով մեծ աշ­խար­հը ցանկալի ավարի ետևից ընկած որսորդի նման՝ սնելու համար սաղմ­նա­յին վի­ճա­կում գտն­վող պատ­րան­քը և մեղմելու ցանկացած պատ­մու­թյան այն գայ­լա­յին ախոր­ժա­կը, որ մե­ծա­նա­լիս կցանկանար կուլ տալ բոլոր պատմությունները: Հաս­նել գլ­խապ­տույտ զգալու աստիճանին, որին մեզ տանում է հղացման շրջանում գտնվող վեպը, երբ ձև է ստանում և թվում է, թե սկսում է ինքնուրույն ապրել այն կերպարների հետ միասին, որոնք շարժ­վում են, գոր­ծում, մտա­ծում, զգում և հար­գանք ու պատկառանք պահանջում, ում այլևս չի կարելի ո՛չ կամայական պահվածք պարտադրել, ո՛չ զրկել իրենց ինքնիշխան ազատությունից՝ առանց նրանց սպանելու այնպես, որ պատմությունը չկորցնի համոզիչ լինելու ուժը. դա մի ապրում է, որ շարունակում է հմայել ինձ, ինչպես առաջին անգամ, և այնքան լիուլի ու գլխապտույտ հարուցող ձևով, ինչպես սիրած կնոջ հետ օրեր, շաբաթներ, ամիս­ներ շա­րու­նակ ան­դա­դար սեր անե­լը:
Պատ­րան­քի մա­սին խո­սե­լիս ես շատ խո­սե­ցի վե­պի և քիչ՝ թատ­րո­նի՝ նրա սքան­չե­լի ձևերից մե­կի մա­սին: Մեծ անար­դա­րու­թյուն, ան­շուշտ: Թատ­րոնն իմ առա­ջին սերն է եղել, այն ժա­մա­նակ­վա­նից ի վեր, երբ դեռ պա­տա­նի՝ Լի­մա­յի Սե­գու­րա թատ­րո­նում դի­տե­ցի Ար­թուր Միլ­լե­րի «Ճամ­փոր­դի մա­հը»՝ մի ներ­կա­յա­ցում, որ գե­րա­զան­ցեց ապ­րում­ներս և ինձ դր­դեց ին­կե­րի վե­րա­բեր­յալ դրա­մա գրե­լու: Եթե հի­սու­նա­կան թվա­կան­նե­րի Լի­մա­յում թա­տե­րա­կան շարժ լի­ներ, ես ավե­լի շուտ դրա­մա­տուրգ կդառ­նա­յի, քան վի­պա­սան: Չկար, և դա ավե­լի ու ավե­լի ինձ կողմ­նո­րոշ­եց դե­պի ար­ձա­կը: Սա­կայն թատ­րո­նի հան­դեպ իմ սե­րը եր­բեք չի մա­րել, ղուն­ղու­նա­լով նիր­հել է վե­պե­րի ստ­վե­րի տակ՝ որ­պես գայ­թակ­ղու­թյուն և կա­րոտ, հատ­կա­պես այն ժա­մա­նակ, երբ որևէ գե­րող պի­ես եմ դի­տել: Յո­թա­նա­սու­նա­կան­նե­րի վեր­ջում իմ հար­յու­րամ­յա մո­րա­քույր տա­տիկ­նե­րից մե­կի՝ Մա­մա­յե­ի եր­կա­րամ­յա հիշ­ո­ղու­թյու­նը, որ կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին շր­ջա­պա­տող իրա­կա­նու­թյան հետ խզել էր կա­պե­րը, որ­պես­զի ապաս­տան գտ­ներ հուշ­ե­րի և պատ­րանք­նե­րի մեջ, ինձ մի պատ­մու­թյուն հուշ­եց: Մի տե­սակ մար­գա­րե­ա­բար զգա­ցի, որ այդ պատ­մու­թյու­նը թատ­րո­նի հա­մար էր, որ մի­այն բե­մի վրա կեն­դա­նու­թյուն և հա­ջող­ված հո­րին­ված­քի փայլ ձեռք կբե­րեր: Սկս­նա­կի գրգռ­ված թրթի­ռով գրե­ցի և այն­քան եր­կար ժա­մա­նակ բա­վա­կա­նու­թյուն ստա­ցա այն բե­մի վրա տես­նե­լով, գլ­խա­վոր հե­րո­սու­հու դե­րում Նոր­մա Ալե­անդ­րո­յի հետ մի­ա­սին, որ այդ ժա­մա­նակ­վա­նից ի վեր մի վե­պի և մյու­սի, մի էս­սե­ի ու մյու­սի արան­քում բազ­միցս կրկ­նել եմ նույն զան­ցան­քը: Իհարկե, երբեք չեմ պատկերացրել, որ յոթանասուն տա­րե­կան հա­սա­կում բեմ կբարձ­րա­նա­յի (ավելի ճիշտ պետք է ասեի քարշ կգայի) ելույթ ունենալու: Այս վախ ներշնչող արկածը ինձ ստիպեց առաջին անգամ միս ու արյունով ապրել հրաշքը, այն է՝ մի մարդու համար, որ կյանքն անց է կացրել պատրանքներ գրելով, մի քանի ժամով մարմնավորել երևակայական մի կերպար, հանդիսատեսի առջև ապրել պատրանքը: Երբեք չեմ կարողանալու բա­վա­րար չա­փով երախ­տիքս հայտ­նել իմ սիրելի բա­րե­կամ­ներ ռեժիսոր Խոան Օլյեին և դերասանուհի Աիտանա Սանչես Խի­խո­նին՝ ինձ թև տալու համար, որպեսզի ես իրենց հետ կիսեմ այս ֆանտաստիկ փորձությունը (չնայած դրան ուղեկցած խուճապիս):
Գրա­կա­նու­թյու­նը կյան­քի կեղծ պատ­կե­րումն է, և այ­դու­հան­դերձ, մեզ օգ­նում է ավե­լի լավ հաս­կա­նալ այն, կողմ­նո­րոշ­վել այն լա­բի­րին­թո­սում, որ­տեղ ծն­վել ենք, որով անց­նում ենք ու մեռ­նում: Այն մեզ փոխ­հա­տու­ցում է իրա­կան կյան­քի պատ­ճա­ռած ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու ձա­խո­ղում­նե­րը, և նրա շնոր­հիվ վեր­ծա­նում ենք, գո­նե մա­սամբ, այն հի­ե­րոգ­լի­ֆը, որը սո­վո­րա­բար մարդ­կանց մե­ծա­մաս­նու­թյան հա­մար գոյն է, հատ­կա­պես նրանց, ում ավե­լի շատ կաս­կած ենք ներշն­չում, քան ար­ժա­նա­հա­վա­տու­թյուն և խոս­տո­վա­նում ենք մեր շփոթ­մուն­քը այն­պի­սի թե­մա­նե­րի առջև, ինչ­պի­սիք են տրանս­ցեն­դեն­տու­թյու­նը, ան­հա­տա­կան և կո­լեկ­տիվ ճա­կա­տա­գի­րը, հո­գին, պատ­մու­թյան իմաս­տը կամ անի­մաս­տու­թյու­նը, ռա­ցի­ո­նալ գի­տակ­ցու­թյան այս­դին ու ան­դին:
Ինձ միշտ գայթակղել է պատկերացնելու այն ստու­գա­պես չհաստատված իրավիճակը, երբ մեր դեռևս կենդանիներից հազիվ տար­բեր­վող նախ­նի­նե­րը նոր ծնված լեզվով, որ նրանց թույլ էր տալիս հաղորդակցվել միմյանց հետ, քարայրներում, օջախի շուրջ, սպառնալիքներից փոթորկվող գիշերվա մեջ, – կայծակներ, որոտներ, գազանների մռնչյուններ,- սկսել են պատմություններ հորինել և պատ­մել իրար: Դա մեր ճակատագրի բեկումնային պահն է եղել, որովհետև ձայնով և պատմողի երևակայությամբ հմայված պարզունակ արա­րած­նե­րի այդ պա­հա­կա­խմբում է սկսվել քա­ղա­քակր­թու­թյունը, այն երկար ըն­թաց­քը, որ կա­մաց-­կա­մաց մեզ մար­դայ­նաց­նե­լու էր և տա­նե­լու դե­պի ան­կախ ան­հատ հո­րի­նե­լուն և նրան ցեղից պոկելուն, դեպի գիտությունը, արվեստը, իրավունքը, ազատությունը, բնու­թյան խորքերն ուսումնասիրելը, մարդկային մարմնին, տիեզերքին և դեպի աստղերը թռչելուն: Այդ պատմությունները, հե­քի­աթ­նե­րը, առաս­պել­նե­րը, լե­գենդ­նե­րը, որոնք առա­ջին ան­գամ որ­պես նոր երաժշ­տու­թյուն են հն­չել բո­լո­րո­վին ան­ծա­նոթ և վտանգ­նե­րով լի աշ­խար­հի հա­նե­լուկ­նե­րից ու վտանգ­նե­րից վախ­վո­րած ունկն­դիր­նե­րի առջև, պետք է որ սա­ռը ցն­ցուղ լի­նե­ին, հանգս­տու­թյուն այն կեն­դա­նի հո­գի­նե­րի հա­մար, ում հա­մար գո­յու­թյուն ու­նե­նալ՝ նշա­նա­կում էր մի­այն ու­տել, տա­րերք­նե­րից թաքն­վել, սպա­նել և շնա­նալ: Երբ սկ­սե­ցին կոլեկտիվ երազել, հեքիաթներ պատ­մող­նե­րի դրդումով իրար հետ կիսել երազանքները, դադարեցին կապված մնալ գոյապայքարի՝ անաս­նա­կա­նացնող գործերի հող­մա­պտույ­տի ջրհորին, և նրանց կյանքը երազ դարձավ, վայելք, երևակայություն և հեղաշրջող ծրագիր. կոտրել այդ անազատությունը և փոխել ու լավացնել, պայքար՝ այդ ցանկություններն ու հավակնություններն իրա­կա­նաց­նե­լու համար, որոնք նրանց մեջ երևակա­յա­կան կյանքի պատկեր էին ստեղծում, նաև հե­տաքրք­րու­թյուն՝ պարզելու իրենց շուրջ սփռված գաղտնիքները:
Այս եր­բեք չընդ­հատ­ված գոր­ծըն­թա­ցը հարս­տա­ցավ, երբ ծնունդ առավ գի­րը, և պատ­մու­թյուն­նե­րը, բա­ցի լս­վե­լուց, կա­րո­ղա­ցան ըն­թերց­վել նաև և գրա­կա­նու­թյան ըն­ձե­ռած կա­յու­նու­թյա­նը հա­սան: Այդ իսկ պատ­ճա­ռով ան­դա­դար պետք է կրկ­նել, մինչև նոր սե­րունդ­նե­րին դրա­նում հա­մո­զե­լը. պատ­րանքն ավե­լին է, քան ուղ­ղա­կի ժա­մանց, ավե­լին, քան ըն­կա­լու­նա­կու­թյու­նը սրող մտա­վար­ժանք, և այն քն­նա­դա­տա­կան ոգի է արթ­նաց­նում: Դա անհ­րա­ժեշտ պայման է, որ­պեսզի քա­ղա­քակր­թու­թյու­նը շարունակի իր գոյու­թյու­նը՝ թարմանալով և մեր մեջ պահպանելով մարդկային լավագույնը: Որպեսզի ետ չնահանջենք դեպի չհաղոր­դակցվելու վայրենի վիճակին, և կյանքը չնե­ղա­նա մինչև մաս­նա­գետ­նե­րի պրագմատիզմը, ովքեր իրերը տեսնում են խորությամբ, սակայն ան­տե­սում են այն, ինչ շրջապատում է իրենց, նախորդում և շա­րու­նակ­վում: Որպեսզի մեր իսկ ստեղծած մե­քե­նա­նե­րը մեզ ծառայեցնելու փոխարեն նրանց ծառան ու գերին չդառնանք: Որովհետև աշխարհն առանց գրականու­թյան՝ ցանկություններից, իդե­ալ­նե­րից, անհնազան­դու­թյու­նից զուրկ մի աշխարհ կլինի, ավտոմատների մի աշ­խարհ՝ զուրկ այն բանից, ինչը մարդ արարածին իս­կա­պես մարդ է դարձնում, այսինքն՝ ինքն իրենից դուրս գալու և մեկ ուրիշի մեջ՝ մեր երազանքների կա­վից թրծված այլոց մեջ մտնելու ունակությունից:
Քա­րայ­րից մինչև երկ­նա­քեր­ներ, մա­հա­կից մինչև զանգ­վա­ծա­յին ոչն­չաց­ման զենք, տոհ­մա­յին տավ­տա­լո­գի­ա­կան կյան­քից մինչև գլո­բա­լի­զա­ցի­ա­յի դա­րաշր­ջան գրա­կա­նու­թյան պատ­րանք­նե­րը բազ­մա­պատ­կել են մարդ­կա­յին փոր­ձը, թույլ չտա­լով, որ մենք՝ կին թե տղա­մարդ, տե­ղի տանք թմ­բի­րին, ինք­նամ­փո­փու­թյա­նը, հա­մա­կեր­պու­թյա­նը: Ոչինչ այնպիսի ան­հանգս­տու­թյուն չի սերմանել, այնքան չի շարժել մեր երևակա­յու­թյունն ու ցանկությունները, որքան այդ ստերով լի կյանքը, որ ավելացնում ենք մեր ու­նե­ցա­ծին գրա­կա­նու­թյան շնորհիվ, որպեսզի մեծ արկածների, ու­ժեղ կրքերի գլխավոր հերոսը լինենք, որ իրական կյանքը երբեք չի տա մեզ: Գրականության ստերը մեր՝ վե­րա­փոխված, տենչերով վարակված ըն­թեր­ցող­նե­րիս միջոցով են իրական դառնում, նաև երևակա­յու­թյան մեղքով՝ մշտական կասկածի մեջ գորշ իրականության հան­դեպ: Կախար­դանք է, որ երազում ենք ունենալ այն, ինչ չունենք, լինել այն, ինչ չենք, հասնել այն անհնարին գոյությանը, որտեղ հեթանոս աստ­ված­նե­րի նման մեզ երկրային և հարատև ենք զգում միաժամանակ, գրականությունը մեր հոգիներում ան­հաշ­տու­թյուն և անհնազանդություն է ծնում, որոնք կանգնած են բոլոր այն սխրանքների ետևում, որոնք նպաստել են բռնությունը նվազեցնելուն մարդկային հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Բռնությունը նվազեցնելուն, և ոչ վերջ տա­լուն: Որովհետև մեր պատմությունը, բա­րե­բախ­տա­բար, միշտ անավարտ պատմություն է լինելու: Դրա հա­մար էլ պետք է շա­րու­նա­կենք երա­զել, կար­դալ և գրել, ամե­նա­արդ­յու­նա­վետ մի­ջո­ցը, որ գտել ենք մեր ան­ցո­ղիկ վի­ճա­կը թեթևաց­նե­լու, ժա­մա­նա­կի որ­դը ոչն­չաց­նե­լու և անհ­նա­րի­նը հնա­րա­վոր դարձ­նե­լու հա­մար:

Ստոկհոլմ, 07 դեկտեմբերի 2010 թ.

Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը

Ծանոթագրություններ

1. TNP (Theatre national populaire), ֆր. Ազ­գա­յին Ժո­ղովր­դա­կան Թատ­րոն (ծ.թ.)
2. Նոր ալիք – շար­ժում ֆրան­սի­ա­կան կի­նո­ար­վես­տում (ծ.թ.)
3. Նոր վեպ – գրա­կան շար­ժում Ֆրան­սի­ա­յում (ծ.թ.)
4. Մա­րա­կա – երաժշ­տա­կան գոր­ծիք (ծ.թ.)
5. Դա­մաս դե Բլան­կո – Սպի­տա­կազ­գեստ տիկ­նայք, քաղ­բան­տարկ­յալ­նե­րի կա­նանց և հա­րա­զատ­նե­րին մի­ա­վո­րող շար­ժում Կու­բա­յում (ծ.թ.)
6. Նաս­կա – նա­խա­ին­կա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նից եկող բնա­կա­վայր Պե­րու­ում (ծ.թ.)
7. Պա­րա­կաս – նա­խա­ին­կա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նից եկող բնա­կա­վայր Պե­րու­ում (ծ.թ.)
8. Մո­չիկ­ներ – Պե­րու­ի հնդ­կա­ցի­ներ (ծ.թ.)
9. Կա­հու­ի­դե – ինկ ռազ­միկ, որ պար­տու­թյան պա­հին իս­պա­նա­ցի­նե­րի ձեռ­քը չընկ­նե­լու հա­մար նետ­վել է բարձր աշ­տա­րա­կից (ծ.թ.)
10. Սան­մար­կոս­ցի­ներ – Լի­մա­յի Սան Մար­կո­սի ան­վան ազ­գա­յին մեծ հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­ներ (ծ.թ.)

Share Button

3 Կարծիք

  • Նարինե Կռոյան says:

    “Նարցիս”-ում եմ կարդացել:

  • Հարմա says:

    Շնորհակալություն Գրանիշին և թարգմանիչ Կարինէ Չոբանինյանին,
    կարծում եմ վերջին տարիների լավագոյն և ազդեցիկ Նոբելյան ճառերից էր:

  • Տիգրան Ավետիսյան says:

    Արամ Պաչյան, հիմիկվանից պատրաստվի, որ դու էլ ես գրելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *