Նիկիֆորոս Վրետտակոս | Մենություն չկա

Մենություն չկա

Մենություն չկա այնտեղ, որտեղ տղամարդը
փորում է կամ սուլում կամ լվանում ձեռքերը:
Մենություն չկա այնտեղ, որտեղ մի ծառ
թափահարում է իր տերևները: Այնտեղ,
որտեղ մի անանուն միջատ գտնում է ծաղիկ և նստում,
որտեղ մի գետակ արտացոլում է մի աստղ,
այնտեղ, որտեղ պահելով իր մոր կուրծքը,
իր բացված երկու երանելի շուրթերով
քնած է երեխան. մենություն չկա:

Կանաչ այգին

Երեք աշխարհ ունեմ:
Մի ծով, մի երկինք
և մի կանաչ այգի.
քո աչքերը:
Կկարողանայի,
եթե անցնեի
երեքն էլ,
ասեի ձեզ
թե որտեղ է հասնում նրանցից յուրաքանչյուրը:
Ծովը՝ գիտեմ:
Երկինքը՝ կասկածում եմ:
Իմ կանաչ պարտեզի համար,
Մի հարցրու ինձ:

Թարգմանությունը հունարենից՝ Մարի Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *