Մնաս բարով։
Մոռացիր։
Եվ անմեղադիր եղիր։
Իսկ նամակներն այրիր…
Իբրև կամուրջ։
Թող հանդուգն լինի քո ուղին
Եվ լինի ուղիղ
Ու դյուրին։
Թող մթում
Քեզ համար վառվի
Զարդափայլն աստղերի,
Թող հույսն ափերը ջերմացնի
Խարույկիդ մոտ։
Թող լինեն մրրիկներ,
Ձյուներ, անձրևներ,
Ու կրակի կատաղի ոռնոց…
Թող ունենաս հաջողություններ
ինձնից շատ ավելի:
Թող լինի հզոր ու սքանչելի
Պայքարը
Քո կրծքում թնդացող։
Նրանց համար եմ երջանիկ,
Որ կպատահեն,
Գուցե,
Ճանապարհիդ։
1957
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Առստամյանի