ՆՇԱՆ ԱԲԱՍՅԱՆ | Բանաստեղծություններ

Նշան Աբասյան

Տերեր

Կեսօրվա բոլոր ծալքերում արև է:
Շողերը թիկնել են տան պատերին, բազմել քարերի վրա, փռվել բակի կանաչում:
Ծիրանենին հարազատ-անտարբեր հայացքով պատշգամբին է նայում:
Քույրս օրորվում է ճոճանակին:
Ինչ-որ տեղ պատի խոռոչում բզեզի բույն կա…
Հայրս քնած է թախտին…

Ամենուր բույր է…

25 մայիսի, 2010 թ.

Շահանեին

Կարմիր թիթեռնիկն անհոգ ու անվախ թռչում էր եկեղեցու շուրջը…
Դարերի լուռ հովանու տակ վայրկյանը խաղաղ էր ու կենդանի…

21 սեպտեմբերի, 2009 թ.

Էտյուդ

Պահպանողականները հոխորտում են, ազատականները` հռհռում, լրբերը տրորում են իրար, ռոմանտիկները հարբում են, պոստմոդեռնիստները` փիլիսոփայում մեծ-մեծ, այրերը թմբկահարում են իրենց բարի գործերը, ողորմությամբ հագեցածները փառաբանում են նրանց……
Իսկ այդ նույն պահին
հեռու Կյորեսի
մաքուր պուրակով
հանդարտ անցնում է
մի խոհուն աղջիկ…

12 մարտի, 2010 թ.

Մեծ երգ

Բանաստեղծություն
ձնծաղիկի,
գարնան,
և հորս մասին,
որ, դեռ ձնծաղիկը չծաղկած,
դեռ գարունը չեկած,
գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…
Բանաստեղծություն
Օբամայի,
Մեդվեդևի
և հորս մասին,
որ համաշխարհային կարևորագույն հարցերով չի զբաղվում,
այլ գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…

Բանաստեղծություն
բանաստեղծի,
ընթերցողի
և հորս մասին,
որ ո´չ բանաստեղծություն է գրում,
ո´չ ընթերցում է,
որովհետև գիշերվա ժամին
ցրտահար մատներով
մոմ է վառում
իր կիսածածկ բանջարանոցի ամեն մի առվի եզրին,
որ նորատունկ բույսը չմրսի հանկարծ…

Բամաստեղծություն հորս մասին.
նրա ուսերին ձնծաղիկ է ծաղկում,
գարուն է գալիս…

7 մարտի, 2010 թ.

Չքնաղ երգ

Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ ես այնքա՜ն գեղեցիկ եմ, ասես լուռ շարական…
Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ աշխարհը ծիծաղելի է ինձ, և սիրտս ոչ ոքի չի կարոտում…

20 դեկտեմբերի, 2009 թ

© Նշան Աբասյան:

Այցելել նաև Նշան Աբասյանի Ծիրանենի բլոգը:

Share Button

14 Կարծիք

  • Արմինե Գաբրիել says:

    Դու երգում ես երազանքներ, սեր ու գարուն…Շատերն են երգում, ու շատերի գրածներն էլ հեռանում են ժամանակի թեւերի վրա: Ես ավելի քան համոզված եմ, որ քո երգերը դե մոդյե չեն, ու տարիներ հետո էլ քո բանաստեղծությունների տետրակը թեկուզ պատահականորեն գտնող մեկը սեր կապրի կարդալիս ու կհասկանա, որ քաղաքակրթության արժեքները մեկնաբանելը միայն թմբկահարվածների մենաշնորհը չէ:

  • Vahram says:

    Լավն էին, անտարբեր չեն թողնում ու չեն ձանձրացնում, ուրեմն իսկապես լավն են

  • tatev says:

    Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ ես այնքա՜ն գեղեցիկ եմ, ասես լուռ շարական…
    Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ աշխարհը ծիծաղելի է ինձ, և սիրտս ոչ ոքի չի կարոտում. Այս տողերը իմ կարդացած ամենագեղեցիկ տողերից են, այնքան ազնվություն ու վեհություն կա այստեղ ու շարականի մաքրություն…….. և ընդհանրապես քո պոեզիան, քո խոսքը նման չէ ոչ ոքի, այն կարծես մի այլ մոլորակ լինի, որտեղ իշխում է Աստվածայինը, մեծ ու լուսավոր սերը ու ամենուր մարդու մերձեցումն է Տիրոջ ու բնության հետ……շատ գեղեցիկ է……………

  • David M. says:

    Es txur em,es miaynak em…offff…nuyn scenari gorcer.”Sirts vo4 voqi 4i karotum”.Senc ban menak qari ktor@ kasi.Neujeli duk vo4 mekin 4ek sirel,4ek hargel? 4e? Ba el in4i poet daraq?

  • Sireli Nshan Abasyan,,es hiaca& em Dzer “ME& ERG”-ov!!! Anypes em haskanum Dzez……………….

  • Susan Arshakyan says:

    Sireli Nshan,es gitei,vor mer erkir@ vxtum e antaxand u patend ergich,ergchuhinerov,bayc vor Hay gorcaran@ sksel e brak poetner artadrel,da indz hamar iskapes norutyun er.cncvac u apshac em ayd bareri amenavat imastov.u tuyl tveq mi poqr kopit artahaytvel.to qezanic inch poet?!

  • Տաթև says:

    Սուսան ջան, էնքան բռի ու կատաղի արտահայտվեցիք, որ տպավորություն ստեղծվեց, թե Նշանի հետ անձնական հաշիվներ ունեքՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ Կարելի է չհավանել գրողին, նրա ստեղծած գրականությունը, բայց, թույլ տվեք մի քիչ կոպիտ արտահայտվել, էսպիսի անտակտ մոտեցումը խոսում է այն մասին, որ մեր երկրում վխտում են ոչ միայն անտաղանդ երգիչներն ու գրողները, այլև մարդկային ամենապարզ կոռեկտությունից, դաստիարակությունից, քաղաքավարությունից ու զսպվածությունից զուրկ լիքը մարդիկ………………….

  • Զառա says:

    🙂 Էրեխեք ջան, էստեղ կռիվ մի արեք, ադմին ձյաձյան կջղայնանա ու կջնջի ձեր բոլոր փիս փիս քոմենտները… լավ էլ կանի:
    “Սուսան” ջան, Նշան Աբասյանի համարը տամ, մի հատ հանդիպես, խփես հանգստանաս?

  • իմացող says:

    օրիորդ կամ տիկին Արշակյան, ատում են նրան , ում արհամարհել չեն կարողանում, սա պարզապես, հենց այնպես
    հիանալի է, որ արձագանքեցիք,ամենամեծ թուլությունը ուշադրությունն է
    շարունակեք ուշի ուշով հետևել Նշանի գրական բուռն գործունեությանը ու ամեն առիթից հետո արձագանքեք, մենք կսպասենք

  • Տաթև says:

    ՃՃՃՃՃՃՃ լավն էր, Իմացող ջան, իմ գրածի առաջին նախադասության մեկնությունն էր գրածդ…………….ՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  • Արթուր Մենք says:

    Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ ես այնքա՜ն գեղեցիկ եմ, ասես լուռ շարական…
    Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ աշխարհը ծիծաղելի է ինձ, և սիրտս ոչ ոքի չի կարոտում… ( անսահման Խաղաղություն …)

  • Նաիրա says:

    Davit M դուք պրիմիտիվ մարդ եք։ Բանաստեղծություններն ուղակի հիասքանչ են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *