Իլլնեաս | Պոետի օրորոցայինը

Պոետի օրորոցայինը

Խոստանում եմ՝ մի օր կհասկանամ ինձ։
Մենք գնացք նստեցինք, և ես, ինչպես միշտ, անհանգիստ էի։
Նախքան հարցդ լսելը
Ինձ շեղեց անծանոթի երկխոսությունը ,
Եթե կարողանայիր վերապրել կյանքդ,
Ի՞նչ կփոխեիր։
Մահվան մահճում մարդիկ ասում են, որ ոչինչ էլ չէին փոխի,
Բայց ինձ թվում է ես ամեն ինչ կփոխեի,
Ինչպես երեխան, ով փորձարկում է խաղի սահմանը։
Անմիջապես պոեմներիս մասին մտածեցի,
Ինձ թվում է սա միակ ժամանակն է, երբ ես պոեզիա եմ գրում,
Ինձ թվում է սա միակ ժամանակն է, երբ մենք հանդիպում ենք,
Այնուամենայնիվ, ես կկարոտեմ որոշ բաներ՝
Ոտքերիս դողը,
Եվ ժամանակի զգացողությունը կորցնելը,
Գնացքով ճանապարհորդելը և
Նման երկխոսությունները։
Եթե կարողանայի այս վայրի հիշողությունից բռնվել,
Դա կլիներ իմ՝ տեսողական կոնտակտ չկարողանալ պահելը՝
Աշխատանքիս նայելուց։
Ես միշտ ուզում էի այն տեղերը գնալ, որտեղ չպետք է լինեի,
Եվ երբ հասա,
Լքեցի նոր բանի համար։
Իմ կյանքի ոդիսականը կարող էր ավելին լինել, քան տատանում,
Եթե իմ՝ ով լինելու իներցիայից փախնելու ընթացքում,
Հիշեի վայելել պահերը։
Կյանքի իմաստը հասկանալը դատարկ հարց է՝
Լցված բացառապես իմ որոշումներով,
Ընտրության տագնապով
Եվ ճամփորդությանս խաչմերուկների ազատությամբ։
Ապրելու գեղեցկությունը թաքնված չէ այն վայրերում, ուր փորձում ենք հասնել,
Այն հաստատունության պահի մեջ է,
Երբ ընտրում ենք, թե ով ենք ուզում լինել։

 

Կյանքը թաքնված է տեղերում, ուր մենք երբեք չենք փնտրում

Ես քո համար պոեմ գրեցի
Եվ թաքցրի քո տանը՝ գրքում։
Ես ուզում էի իմ մի մասը թաքցնել քեզ մոտ ինչ-որ տեղ։
Ես քեզ նվեր գնեցի
Եվ կորցրի մարդաշատ փողոցում։
Աշխարհում ինչ-որ տեղ, ուզում էի քեզ այն գտնելու հնարավորություն նվիրել։
Ես հանդիպեցի մարկանց և պատմեցի նրանց քո պատմությունը։
Ցավը կիսվելու համար չէ,
Բայց կարծեցի՝ ինչ-որ մեկը խիզախություն կգտնի քո մեջ։
Կյանքը թաքնված է տեղերում, ուր մենք երբեք չենք փնտրում,
Ինչպես ես թաքնվում եմ քո տան գրքում։
Այն, ինչ ուզում ենք
Այն փողոցներում է, որտեղով դեռ չենք քայլել։
Մենք կնայենք աչքերի մեջ, որոնք մեզ հասկանում են առանց խոսքերի։
Այս աշխարհը լիքն է թաքնված պոեմներով լի փոշոտ գրերով,
Կորած նվերներով
Եվ բաց ճանապարհներով։
Վստահ չեմ՝ ինչն է այս ճամփորդության իմաստը,
Բայց գիտեմ,որ ամեն քայլը տանում է ապագա,
Անգամ նարնք, որոնցից խուսափում ենք։

Թարգմանությունը՝ Էվելին Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *