Սիրված երգերը հայերեն | Փոքրիկ տղա

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ – «Փոքրիկ տղա»-ն ամերիկացի ամուսիններ Սոնի Բոննո (Salvatore Phillip “Sonny” Bono, 1935-1998) և ծագումով հայ Շերի՝ Շերլին Սարգսյանի (Cherilyn Sarkisian, 1946-) փոփ-ռոք-զուգերգն է, որ թողարկվել է 1966 թվականին «Այն դեպքում, երբ սիրահարված ես» (In Case You’re in Love) ալբոմում։ Երգը թեպետ մեծ հաջողությունների չհասավ ԱՄՆ-ում, բայց նվաճեց եվրոպական մի շարք երկրների (Շվեդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա և Ֆլանդրիա) հիթ-շքերթների առաջին հորիզոնականը (ընդսմին՝ այն Մեծ Բրիտանիայում կարողացավ զբաղեցնել միայն 4-րդ հորիզոնականը): Կարճ ժամանակում թարգմանվեց բազմաթիվ լեզուներով (իտալերեն, ֆրանսերեն, ֆիներեն և այլն)։

Փոքրիկ տղա, երբ կողքիս ես,
Գիտեմ՝ չպետք է թաքնվեմ ոչ ոքից,
Եվ աղոթում եմ, որ մնա հենց այդպես,
Մինչ կգա օրը, երբ կխանձվենք արևից։

Կրկներգ
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես փախչում,
Եկ ձեռքս բռնիր, քո կողքին եմ ես,
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես երգում,
Ինձ մոտ արի, որ լսեմ քեզ։

Պառավում ես, մայրս էլ՝ անզգա,
Այժմ գիտես՝ ինչ ասել է չափահաս,
Ձևեր թափելու էլ տեղ չկա,
երբ դեմքիդ եմ նայում բայց,
Վստահ չեմ։

Կրկներգ
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես փախչում,
Եկ ձեռքս բռնիր, քո կողքին եմ ես,
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես երգում,
Ինձ մոտ արի, որ լսեմ քեզ։

Դու և ես՝ ամենը, ինչ տեսնում եմ,
Եվ կմնա այդպես ընդմիշտ,
Փոքրի՛կ տղա, խնդրում եմ, հասկացիր՝
Ամբողջ այս աշխարհում
Դու ամենն ես, որ տեսնում եմ։

Կրկներգ
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես փախչում,
Եկ ձեռքս բռնիր, քո կողքին եմ ես,
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես երգում,
Ինձ մոտ արի, որ լսեմ քեզ։

Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես փախչում,
Եկ ձեռքս բռնիր, քո կողքին եմ ես,
Փոքրի՛կ աղջիկ, ի՞նչ ես երգում,
Ինձ մոտ արի, որ լսեմ քեզ։

© Թարգմանությունն անգլերենից՝ ԹՈՆԴՐԱԿԻ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *