1
Առաջին անգամ ես տեսել եմ քեզ-6 տարեկանում,
երկրորդ անգամ-երբ լրացել է իմ 35-ը,
երրորդ անգամ ես կտեսնեմ քեզ-մահվանից առաջ
եվ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:
2
Նրա համար, որ դու-ոչ թե այլպես-այլ եռակի
բռնկվել ես հանկարծ իմ հունիսյան մթությունում,
ինչ էլ լինի-ես երբևէ քեզ կտեսնեմ`
Դամբանում , Ռուսաստանում, դստեր մեջ , երազում:
3
Ես սիրում եմ քեզ… նրա համար, որ – կայսերական, ծանր
թևնոցը ծալած – այնպես ծաղրերես, այնպես անհույս ես
դու ինձ նայել
( անչափ կարմիր, անչափ մանուշակագույն ) –
դու այդ և ամենի համար
երազվել ես ինձ երեկ – ճերմակափառ:
4
իմ սիրելի , ցանկալի, միակ, իմ երջանկություն,
այն ամենը ինչ խոստացել էի, իրականացել է ( միայն թե ինչ- որ կերպ
համակցվել է, ստվարացել )
…եվ սակայն – օ՜, ինչ երկար է տառապել
քո կաթը այրական
եվ որքան ծիծաղելի և մանկական է
այն քո թևքերին հեղվել :
5
Ես փնտրել եմ քեզ – իմ ողջ կյանքում
այսպիսի մերձմոսկովյան քամու օրերին
ես գրել եմ քեզ երկար նամակներ, բայց
ապարդյուն:
– ես տեսել եմ քեզ առաջին անգամ – մեկ հազար
կորսված տարում,
եվ հիմա – դու թիակը իմ
գետնին ես դրել – ջերմ հողին:
6
Այնպես որ – ես ատում եմ քեզ
եվ իմ այս բզկտված տեսքի համար,
փշավարդի համար, իմ անկատար,
և քո volksvagen -ի
ամոթալի…
( իմ սիրելի,
հարազատ,
իմ անգին
քեզ ոչինչ չի՞ ցավեցնում )
-Ինձ ոչինչ չի ցավեցնում
Ես կուզեի – չորորդին, չորորդին…
Թարգմանությունը ռուսերենից` Սամվել Թավադյանի