Քեզ հետ կոլա խմելը
ավելի հաճելի է, քան Սան Սեբաստիան, Իրուն, Հենդե
Բիառից, Բայոն գնալը
կամ Բարսելոնայում Տրավեսերա դե Գրասիայի վրա
սրտխառնոց ունենալը
որովհետև, մասամբ քո նարնջագույն շապիկով ավելի ես ուրախացնում, քան
Սան Սեբաստիանը
որովհետև, մասամբ ես սիրում եմ քեզ, որովհետև, մասամբ դու սիրում ես
յոգուրտ
որովհետև, մասամբ մեղավոր են այս լուսածոր նարնջագույն կակաչները կեչիների շուրջ
որովհետև, մասամբ մեղավոր է մեր ժպիտների գաղտնիությունը մարդկանց
ու արձանների առաջ,
դժվար է հավատալ, որ երբ քեզ հետ եմ ինչ-որ բան կարող է լինել
այնքան լուռ
այնքան լուրջ
այնքան տհաճորեն խիստ,
ինչպես արձանները, երբ հենց դրանց դիմաց
ժամը 4-ի ջերմ Նյու-Յորքյան լույսի ներքո մենք սահում ենք հետ և
առաջ
մեկմեկու միջև ինչպես մի ծառ, որ շնչում է իր ակնոցների միջով
և թվում է՝ դիմանկարների ցուցահանդեսը ոչ մի դեմք էլ չունի ընդհանրապես. միայն ներկ
դու հանկարծ զարմանում ես ինչու՞ էր ինչ-որ մեկն աշխարհում ստեղծել դրանք
ես նայում եմ
քեզ և միևնույն է, կնախընտրեի նայել քեզ, քան աշխարհի բոլոր
դիմանկարներին
հավանաբար, բացի «Լեհ Հեծյալ»-ից և միևնույն է՝ այն
Ֆրիկի հավաքածուում է,
որը փառք Աստծո դու չես տեսել, ուրեմն կարող ենք
միասին գնալ և տեսնել առաջին անգամ
և այն, որ դու այսքան գեղեցիկ ես շարժվում ինձ կտրում է
Ֆուտուրիզմից
ինչպես, երբ տանն եմ երբեք չեմ մտածում «Սանդուղքից իջնող մերկ ֆիգուր»-ի մասին
կամ
ինչպես այն ժամանակ, երբ Լեոնարդոյի կամ Միքելանջելոյի մեկ գծանկարը
շշմեցնում էր ինձ
և ի՞նչ օգուտ էր տալիս Իմպրեսիոնիստների մասին հետազոտությունները նրանց
երբ նրանք երբեք չէին գտնում ճիշտ մարդուն ծառի տակ կանգնելու համար, երբ
արևը սուզվում էր
կամ նույն կերպ, երբ Մարինո Մարինին չէր ընտրել հեծյալին այնքան
զգուշորեն
որքան ձիուն
թվում է նրանք խաբված են եղել
ինչ-որ զարմանալի դեպքից,
որը չի խաբի ինձ և դրա համար հիմա քեզ ասում եմ
դրա մասին
Թարգմանությունը անգլերենից՝ Սուսաննա Ղազոյանի