Ռուդի Ֆրանցիսկո | Զենք

Հոդվածում ասվում է.
«Մեքսիկական կառավրությունն ամեն տարի առգրավում է մոտ 30․000 անօրինական զինամթերք»։
Վերցված զինամթերքը հալեցվում, իսկ մետաղն օգտագործվում է այլ տեսակի զինամթերքի պատրաստման համար, որն ավելի ուշ կուտիլիզացվի նրանց զինվորականների կողմից։
2012 թ․, Պեդրո Ռեյեզը (նկարիչ Մեքսիկայից), համոզում է կառավարությանը նվիրաբերել զինամքթերքն իրեն
և վերածում է դրանք երաժշտական գործիքների։
Այսպիսով ինչ-որ տեղ դափ, թմբուկ, կիթառ կա, որոնք պատրաստված են մարդկանց կյանքերը խլող գործիքներից, բայց հիմա նրանք ստեղծում են ձայն, որը մարդկանց մարմիններին կյանք է վերադարձնում,
ասում են՝ զենքը միշտ զենք կմնա,
բայց մենք ընտրում ենք պատերազմում կռվելու մեթոդները։
Սրանից ես սովորեցի, որ անգամ ամենաավերիչ գործիքները կարող են ստեղծել պարելու արժանի մեղեդի,
մի՞թե երբեմն սա ճակատամարտ չենք անվանում։
Ինձ հետաքրքիր է՝ ինչքան ժամանակ է պահանջվել համոզելու համար առաջին զենքին, որ այն կարող է փամփուշտի փոխարեն նոտա արձակել և կրակել ամբոխի մեջ ու ստիպել բոլորին շարժվել։
Երբ ես 6 տարեկան էի, ինձ սովորեցրել էին ինչպես բռունցքով հարվածել։
80-ականներին բուլինգի դեմ շարժում էր սկսվել։
Առաջին անգամ համադասարանցիներիցս մեկը «քո մերը» կատակը հեռու տարավ, ես հիշեցի պարապմունքս,
ուստի վերածեցի նրա քիթը շատրվանի։
Կարծես ձեռքս մետաղադրամ էր,
ես փակեցի աչքերս,
երազանք պահեցի,
տուն վերադարձա արյունոտ ձեռքերով, և դա եղավ առաջին նկարս՝ կախված սառնարանի վրա։
Ես հիշում եմ իմ՝ ձեռքերիս նայելը, կարծես քննաթերիկին, երբ բոլոր պատասխաններդ ճիշտ են։
Ես չգիտեի՝ որ դասարանն է,
բայց գիտեի, որ անցնում եմ,
և մի՞թե սա չէ տղամարդկությունը:
Մի շարք սեփական զգացմունքներից վախեցող տղաներ,
սարսափած՝ ամեն տեսակի զգացողությունից՝ բացի զայրույթից
գոռացող պատի ստվերի վրա՝
բայց չհասկանալով, որ հենց մենք ենք կանգնած լույսի առաջ։
Մենք սովորում ենք խուսափել ու հարվածել։
Մենք սովորում ենք ճոճվելուց առաջ քայլ անել։
Մենք սովորում ենք, որ սիրտն ու բռունցքը նույն չափն ունեն,
բայց մոռանում, որ նրանք նույն գործառույթը չեն կատարում։
Մենք շարունակ միմյանց հորդորում ենք հավաքել տղամարդկությունը,
բայց գաղափար չունենք, թե իրականոււմ դա ինչ է նշանակում։
Մենք վերածում ենք մեր տղաներին զենքերի,
նշան ենք բռնում սխալ ուղղությամբ,
քաշում ենք ձգանը
և ուղղակի անտեսում նրանց պատճառած վնասը։
«Վերագործարկել» նշանակում է վերցնել օբյեկտը, ջնջել ամեն ինչ։
Դա նշանակում է ստիպել ինչ-որ բանին մոռանալ իր գործառույթները, որպեսզի կարողանանք այն օգտագործել ավելի լավ նպատակով։
Ես սովորում եմ, որ այս մարմինը հրացան չէ։
Ես սովորում եմ, որ այս մարմինը ատրճանակ չէ։
Ես սովորում եմ, որ տղամարդու համար կողմնորոշիչը նրա ավերելու կարողություն չէ:
Ես սովորում եմ, որ անձը, որ միայն կռվել գիտի, կարող է միայն բռնությամբ շփվել,
և դա չպետք է ինչ-որ մեկի առաջին լեզուն լինի։
Ես ովորում եմ, որ պարտեզի և գերեզմանի միակ տարբերությունը այն է, թե դու ինչը կընտրես դնել հողի մեջ։
Մի անգամ մի տարօրինակ տեսքով ջութակ տեսա։
Վերնագիրն ասում էր, որ այն զենքից էր պատրաստված։
Եվ ես մտածեցի «մի օր կարող եմ դա ես լինել»։

Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *