Հայկական ժողովրդական խաղիկներ | Սալդաթի երգեր

Նիկոլից էկավ սև թուղթը

Նիկոլից էկավ սև թուղթը,
Քանդվեց մեր պայմանը, ուխտը:
Տանում են, տանում յար ջան,
Ինձ քեզնից հանում են յար ջան:

Էկան գեղը, արին հաշիվ,
Քյուլլի տղեք քշին կռիվ:
Տանում են, տանում յար ջան,
Ինձ քեզնից հանում են յար ջան:

Մերեր, քուրեր մացին լալով,
Նշանածներ՝ մղկտալով:
Տանում են, տանում յար ջան,
Ինձ քեզնից հանում են յար ջան:

Աշխատողներ կռիվ գացին,
Տուն ու խիզան անտեր մացին:
Տանում են, տանում յար ջան,
Ինձ քեզնից հանում են յար ջան:

 

Սալդաթի երգը

Թող բարով կործանվի Նիկոլի թախտը,
Էլի եկավ սալդաթ տանելու վախտը.
Կապեք շորերս,
Էկան օրերըս:

Մերիկ գաթա թըխի, դի տանեմ հետս,
Ամեն դիրք մտնելուց քեզ քցեմ միտս,
Ա՜խ, մացեք բարով,
Ես կերթամ տարով:

Էն անդեր մաշինեն շվվաց ու գնաց,
Իմ յարիս աղլուխը ձեռումը մնաց.
Մնացիքն չոլերին,
Վա՜յ մեր օրերին:

Ջաջուռ սարն ընցանք չկար օթևան,
Տավարնի վագոնը նեղվածկ ի յաման.
Ճամփեքս փուշ ա,
Վաթանն անուշ ա:

 

Թագավորի թախտը

Թագավորի թախտը,
Իմ յարիս բախտը,
Մեծ կռիվն ընկավ,
Իմ ջահել վախտը։
Ադե ջան, ադե,
Դարդերս շատ է։

 

Ծիրան ծառ ծռվել ա

Ծիրան ծառ ծռվել ա
Յարս սալդաթ գրվել ա,
Յար ջան, սալդաթ մի գնա,
Քո եղնիկը կը մնա:

 

Երևանու ճամփեն դուզ ա

Երևան ու ճամփեն դուզ ա,
Թագավորը սալդաթ կուզա,
Թղթերն եկան այլուն- փայլուն,
Որն ազապ էր, որը նշանլուն։

Թազավորի դռան պուզր,
Սալդաթներին քոմին դուզը,
Արևն առավ Կողբա սարին,
Ե՞րբ կըթըմմի երեք տարին:

Արևն դիպավ Կողբա սարին,
Ե՞րբ կհասնիմ ես իմ յարին:
Սալդաթ տանելը մռմուռ ա,
Տեր իմ աստված, ազատ արա:

Նոր ա ծագե արևը,
Ում հետ ղրկեմ բարևը,
Իմանամ՝ դուն իմ յարն ես,
Կառնեմ, կելնեմ սարերը:

Կանգնել եմ, սել կըքաշես,
Ձեռքի ճիպոտը նախշես,
Ինձ սիրեցիր, չառար,
Չիթ բլուզդ…

 

Բաջազլվա պոեզդը

Անտեր մնա
Բաջազլվա պոյեզդ,
Վայ, յարիս տարավ
Հանեց, վայ աման,
Անտեր Թավրիզը:

Պոյեզդ մի ժաժա,
Պոյեզդ մի ժաժա,
Յարիս տարար հանիր,
Վա՜յ աման,
Անտեր Թավրիզը:

Կայնել ես կաժ կըմանես,
Արեգակի նման ես,
Քելե, յարո ջան, քելե,
Զինվոր մի մընա:

Քո սիրած անուշ յարին,
Աչքով ունքով կվառես,
Էլի, յարո ջան,
Քեզնից գանգատ ես չունեմ:

 

Զինվոր տարան

Զինվոր տարան Կարոյին,
Զինվոր տարան գիշերը,
Յարը պագեց թշերը:

 

Մայրիկ ես գնում եմ

Մայրիկ, ես գնում եմ, դուն կեցիր բարով,
Դուն իմ յարը պահե ալ քոչքով, զարով,
Ավաղ, դեհ զարով։

Վախենում եմ, գընամ մեկ գյուլլի յարով,
Մայրիկ, օտար երկիր գնալում եմ ես։

Քհանեքը հանին մետրիկականս,
Գիշեր, ցերեկ կրակն ընկավ իմ ջանս,

Մնաց մորմոքալեն իմ խղճով յարս,
Մայրիկ, օտար երկրի գնալու եմ ես:

 

Էս տարվա արտերը…

Էս տարվա արտերը դարձել են խսիլ,
Թաժա յարմ էի բռնէ ընկել է եսիր,
Վերևէն անցնիկը այրոպլանը,
Աստված թող ավիրէ գերմանու բանը.
Սև խաղեր կանչեք, ջահել աղջիկներ:

Յարիս տարել են գերմանու հողը,
Որդով չխնդա կռիվ էնողը.
Աշխարհը լցվավ արցունք ու արուն,
Մեր գլխուն էկավ լացով սև գարուն,
Սև խաղեր ըսէք անբախտ աղջիկներ:

Գեղ չմանց ահել ու ջահել,
Չես կարող էլ մեր հանդերին նայե,
Սարեր դատարկ, արտեր խոպան,
Սալդատ են տարե մաճկալ ու չոպան.
Սև խաղեր ըսենք, սարի աղջիկներ:

Երբ ծաղիկի էրթանք Քարգոլխ սարը,
Էլ մեր ետևեն չի գա իմ յարը,
Հեռու աշխարհ են իմ յարին տարե
Մեր բախտը սև է. Մեր վախտը չար է,
Սև խաղեր կանչենք, սև բախտ աղջիկներ:

 

Կաքավը քարին

Կաքավը քարին, կանչում է յարին, օյ,օյ,
Իմ փնջած վարդը քցեմ վագոնը,
Տարէք իմ յարին, օյ,օյ:

Պոեզ, չամփեդ դուրան է,
Կաքավը քարին, կանչում է յարին, օյ, օյ:
Այար սիրտը վերան է,
Իմ փնջած վարդը քցեմ վագոնը,
Տարեք իմ յարին, օյ օյ:

Դոլբանդլու մեծ գեղեն եմ,
Կաքավը քարին, կանչում է յարին, օյ, օյ:
Ազնվական ցեղեն եմ:

Իմ փնջած վարդը քցեմ վագոնը,
Տարեք իմ յարին, օյ օյ:

Մատըս խըրել է մառը,
Կաքավը քարին, կանչում է յարին, օյ, օյ:
Տեսէք՝չեկա՞վ հարսնառը,

Իմ փնջած վարդը քցեմ վագոնը,
Տարեք իմ յարին, օյ օյ:

Ղարսա բերդը ամուր է,
Կաքավը քարին, կանչում է յաին, օյ, օյ,
Բերդի բոլորը ջուր է,

Իմ փնջած վարդը քցեմ վագոնը,
Տարեք իմ յարին, օյ օյ:

 

Կանչե կռունկ, կանչե…

Կանչէ կռունկ, կանչ՝ քանրի գարուն է,
Սալդատ տղոց սիրտը գունդ-գունդ արուն է:

Ախպերս զինվոր է, հեռու երկիր է,
Ղարիբ հաց ու ջուրը աղու, լեղի է:

Ախ, իմ յարն էլ սալդատ է, ղարիբ ղուշ է,
Երկրի փուշն էլ ղարիբ մարդուն անուշ է:

Սարեր, ճամփա տվեք. Սալդա յարըս գա,
Աշխարքն էնոր կուտամ, վեվ աչքալույս տա:

Ծովեր, չամփա տվեք, սալդատ յարըս գա,
Աշխաքն էնօր կուտամ, վեվ աչքալույս տա:

Ծովեր, ճամփա տվեք, իմ սիրտն էլ ծով է,
Գյամի դաձեք ծովի ու սարի հովեր:

Փող յարս տուն գա, որ ճամփով գուզէ,
Ես էդ ճամփեքին դառնամ ճրագներ լուսէ:

Ամիլկ գառը մատաղ կընեմ իմ յարին,
Վարհեր վանքը ես ուխտ կերթամ էս տարի:

Կանչէ կռունկ, կանչէ՝ քանի գարուն է,
Սալդատ տղոց սիրտը գունդ-գունդ արուն է:

 

Աղբյուրը՝  Գր. Գրիգորյան «Հայ ժողովդրական վիպերգերը և պատմական երգային բանահուսությունը», Հատոր 5, Երևան, Սովետական գրող, 1986:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *