Լենըրդ Քոհեն | Ես դանդաղ ամուսնացա նրա հետ

 

Ես դանդաղ ամուսնացա նրա հետ.
դանդաղ ու դառնալի
նրա սիրուն տիրացա,
առա նրա մարմինը-
վշտի մեջ, թե ուրախության:

Դանդաղ ես եկա նրան,
դանդաղ ու լռին
մոտեցա նրա անկողնուն
ու նրա սեղանին…
դաշտերից սովի,
սովորույթին հլու
եկա դեպի նա,
եկա սնվելու:

Դանդաղ ես ամուսնացա նրա հետ
առանց վկայի,
առանց օրհնություն
եւ առանց նշանի:
Հին տագնապներն
ու խորշանքները անց
մոտեցա նրա բույրերին –
ռունգերս լայն բաց:
Մոտեցա նրա քաղցին
իր մանկան սերմերով
ի գալիք տարիներ,
եղած տարիներով:

Դանդաղ ես ամուսնացա նրա հետ
ու դանդաղ ծնկեցի:
Հիմա մենք այնքան խորն ենք խոցված
և այնքան ուժգին,
որ էլ ոչինչ չի խոցի մեզ ավելի-
միայն թե մահն ինքնին:

Եւ այս ողջ երազը մահվան
ես անցա նրա շուրթերի հետ.
երազը մի գիշեր է,
համբույրն – առհավետ:
Ես դանդաղ եկա նրան,
դանդաղ մոտեցա,
մենք դանդաղ հանեցինք զգեստները կասկածի,
մենք դանդաղ ամուսնացանք:

Թարգմանությունն անգլերենից՝ Գագիկ Թումանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *