Եվ օձապար խենեշ
Ու անտարբեր մի կիրք…
Հեռվում` ինչ-որ մի տեղ,
Արևներ են մեռնում…
Մի օձապար խենեշ
Ու հոգնամած մի կիրք,
Ինչ-որ լղկած կրծքեր
Արևներ են փսխում…
***
Տերևաթափին
Ես քեզ ցանկացա.
Մեջս արթնացավ
Ցանկությունները
Իմ գարնանային…
Վառարանի մոտ
Իմ կատուն վաղուց
Էլ չի մլավում…
***
Շոգ օգոստոսի
Արևն է խուժան
Ծովափին բովում
Պտուկներդ մերկ…
Եվ ես ձուլվում եմ
Արևի լույսին
Ու լպստում եմ
Ճառագայթներս…
Ոտքերդ ընկած…
ԹԱՑ
Տաք սպասում.
Ձեռքերս քրտնում են
Կրծքերիդ համար…
Դարպասները
Խորտակած
Կգաս…
Շուրթերդ չեն դողա…
***
Երկու Նոր Տարի…
Եվ միայն մարմնիս
Տարփառատ բույրը
Անունս ուներ…
Որքան հեշտ է
Հիշելն անկողնում,
Պարուհի Լիզա…
***
Քո պիրկ կրծքերի
Կրակն է հիմա
Իմ մատների մեջ…
Ձեռքերդ հիմա
Պարզած իմ փողին
Քո երազանքի աղբյուրն ես բացում
Շուրթերիդ առաջ…
Վերադառնում եմ
Ապուպապերիս հիշողությունով…
Ջլատված ու մերկ…
***
Ճակատագիրն
Էլ արցունքներ չունի…
Թող վայելքը այս
Կուշտ հանգստանա
Կրծքերիդ միջև
Քրտնահոս ու պիրկ
Անդունդում փռված…
Թող մեջդ մնամ…
***
Աշունն անարդար
Մահվան սպասում…
Ես չեմ ավարտել…
Ինչ-որ մի կիսատ
Հարված կոտրվեց
Հնոցիդ ծոցում…
Ինչ-որ մի կիսատ
Խաղից պարտված
Սերմս նահանջեց…
Աշունն անարդար
Մահվան սպասում…
Դու չես ավարտվել…
Դեղին մի տերև
Պոկվեց ու ընկավ
Ամոթաշուրթիդ…
***
Կոնքերդ գրկած
Երազանքներիս
Ծովն եմ փրփրում
Նիզակիս վրա…
Մի տեղ չհասած
Հաջորդ հարվածն է
Հյութերդ քամում…
Եվ ճանապարհս
Մի սերմ կտանի
Քարանձավից ներս…
Դատարկ ետ կգամ,
Իսկ ճանապարհս
Կգնա անդարձ…
Կոնքերով գրկված…
***
Ես ուրիշ մի գրկում
Քո մարմինն էի պեղում
Ու վայելում էի քեզ
Ուրիշ կրակ առած…
Մինչև ցայտաղբյուրից
Մի կում ցայլքին առավ…
Դու ուրիշի գրկում
Իմ վայելքով հանգար…