Միխայիլ Զոշչենկո | Սոցիալական թախիծ

Վաղուց էի ուզում պատմեմ, եղբայրնե՛ր, կոմսոմոլ Գրիշա Ստեպանչիկովի մասին, բայց ոնց որ մի տեսակ մտահան էի անում: Իսկ ժամանակն, իհարկե, անցնում էր:
Վայ թե կես տարի թռած լինի էն օրից, երբ Գրիշային պատահեց էդ այ-լանդակ տհաճությունը:
ճիշտ է, տղան վնասակար հանգամանքներում էր մերկացվել՝ քաղքենիական տրամադրություններ եւ ընդհանրապես սոցիալիզմի խարխլում, բայց թույլ տվեք համակողմանի լուսաբանեմ այդ հարգարժան պատմությունը:
Կարծես թե Մոսկվայում է պատահել: Գուցե եւ ոչ Մոսկվայում: Բայց մեզ թվում է’ Մոսկվայում: Թափից ենք տեսնում: Բայց հաստատապես չենք պնդում: «Կարմիր թերթը» մանրամասների մեջ չի խորացել: Միայն մանր պետիտով նշեց, թե’ Սեմյոնովյան բջիջում:
Իսկ բանն այսպես է եղել: Սեմյոնովյանի, այսինքն’ բջջի կազմում էր էդ բազմաչարչար Գրիշա Ստեպանչիկովը: Ու մի անգամ տվել’ էդ Գրիշայի երեք ատամը թափել էին: Թե ինչ գործով էին թափել, էլի մեզ անհայտ է: Գուցե’ ֆիզկուլտուրայի ավելցուկից: Գուցե եւ գլուխը ծառին է տվել: Կամ էլ երեխա ժամանակ քաղցր շատ է կերել: Մենակ էն գիտենք, որ հարբած ժամանակ չեն քաշել ատամները: էդպիսի բան լինել չի կարող:
էսպես, ուրեմն, ապրում է էդ Գրիշան առանց երեք ատամի: Մնացածը տեղերը կանգնած են: Իսկ դրանք, հակառակի պես, չկան:
Տղան էլ ջահել է: Համակողմանի: Անհետաքրքիր է, գիտե՞ք, առանց երեք ատամի: էդ տեսակ բացակայությամբ ի՞նչ կյանք: Չես կարող շվացնես: Ուտելը’ վատ: Ծխախոտն էլ բռնելիք չունի: Թեյն էլ ծակից չռռում է: Տղան է’լ մոմ լցրեց, է’լ ծակը փակեց:
Փող հետ գցեց Գրիշկան: Գնաց բժշկի մոտ:
– Թե որ էսպես գնաց,- ասում է,- երեք արհեստական ատամ գցեք: Բժիշկն էլ՝ ջահե՜լ, անզգո՜ւյշ: Չմերվեց Սեմյոնովյան բջջի հոգեբանությանը: Բռնեց էդ բժիշկն ու երեք ոսկի ատամ դրեց Գրիշայի բերանը:
Խոսք չկա, հարուստ տեսարան էր: Բերանր բացում է’ պատկե՜րք: Նայելի՜ք: Նոկտյո՜ւրն:
Բջիջում սկսեցին ծուռ նայել Գրիշային: Այսինքս, մարդր բերանր բացում է թե չէ,- խոսում է կամ ծամում,- բոլորը նայում են: Իբր’ է՜ս ինչ է: էս ի՞նչ է աճեցնում տղան:
Մանր խոսակցություններ գնացին իրադարձության շուրջր: Որտեղի՞ց էս նէպմանական վարքուբարքր: Որտեղի՞ց էս տեսակ քաղքենիական տրամադրություններ: Ինչի՞ չի կարող շարքային կոմսոմոլը ծակով ծամի ու ուտի:
Եվ հերթական ժողովի ժամանակ հարց բարձրացրին’ նման բան թույլատրելի՞ է արդյոք: Եվ ընդհանրապես որոշեցին.
Ոսկի ատամներ ունենալր համարել սոցիալիզմից ու նրա գաղափարից հրաժարվելուն տանող երեւույթ, ու մենք’ ՀամԼԿԵՄ Սեմյոնովյան բջջի անդամներս, պայքար ենք հայտարարում դրանց կրողների դեմ’ որպես կոմերիտական գաղափարր քայքայող երեւույթի: Ատամներդ հանձնել գործա-զուրկների ֆոնդ: Հակառակ դեպքում հարց կդրվի միության շարքերից հեռացնելու մասին:
Էստեղ նախագահն էլ իրա կողմից կրակին յուղ արեց: Բան չունեմ, տաքարյուն տղամարդ է: Շատ դառր խոսքեր ասեց:
– Ես,- ասում է,- նախագահ մարդ եմ,- ասում է,- բայց աչքս ոսկի զանգուլակներին չի: Բերանումս էլ,- ասում է,- հետեւի ատամների տեղր վաղուց արմատներն են ցցված: Ու ոչինչ’ ծամում եմ: Ու թե ոնց եմ ծամում, մենակ աստված գիտի: Կարող է մատներով եմ օգնում, որ ծամվի: Բայց աչք չեմ գցում:
Լաց եղավ, իհարկե, Գրիշա Ստեպանչիկովր: Տխուր էր էդ տեսակ ատամներդ’ գործազուրկների ֆոնդին: Սկսեց բացատրել, թե’ զոդած են, պոկելր դժվար է: էդպես էլ չտվեց:
Իսկ նրան միությունից դուրս արին, թե չէ’ չգիտենք: էդ գործով էլ տեղեկություն չկա: Բայց վայ թե՝ դուրս են արել:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *