Տարվա այս պահն ես դո՛ւ տեսնում իմ մեջ՝
Դեղին տերևք՝ շիվից տեղ-տեղ կախված,
Ցրտից հարված ու խիստ քամուց երեր,
Թռչնի երգեր՝ հիմա վանքեր քանդված։
Իմ մեջ տեսար օրվա լույսը վերջին՝
Երբ կմարի արփին արև՛մուտքում,
Որ սև գիշերը քի՛չ-քիչ կտանի՝
Մահվան երկրորդ դեմքը՝ պարգևող քուն։
Իմ մեջ ես դո՛ւ տեսնում կրակ բորբոք,
Որն իր ջահել օրվա մոխրին կապրի։
Մահիս՝ այն կմարի, եղիր անհոգ՝
Մի օր սնում էր, հիմա՝ պիտ սպանի։
Սա տես, ու սերդ պիտ է՛լ զորանա,
Սիրել մեկին, որ շուտ պիտ հեռանա։
Թարգմանությունը անգլերենից՝ Նորայր Մանվելյանի
*Թարգմանությունը կատարվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության ծրագրի շրջանակներում` դասախոս Դավիթ Իսաջանյանի մանրակրկիտ ուղղորդմամբ։
