Ոչինչ, որ մեր գրքերից շատերն անհնար է թարգմանել, ավելի տխուրն այն է, որ անհնար է դրանք բացատրել օտարերկրացիներին։
Բավական է տրվել պատրանքին, ու կզգաք իրական հետևանքները:
Աշխարհը գեղեցիկ է, և հենց դա այնքա՜ն տխուր է։
Ամեն ինչ մարդու ձեռքերում է։ Այդ պատճառով էլ ձեռքերը պետք է հաճախակի լվանալ։
Բոլոր մեծ ողբերգությունները happy end ունեն, բայց ո՞ւմ կհաջողի ձգել մինչև վերջ։
«Միշտ վերադառնում ենք մեր առաջին սիրուն»։ Միգուցե, բայց ամեն անգամ տարբեր նպատակներով։
Ամեն ինչը ժամանակի ճաշացանկն է։
Ազատությունը հնարավոր չէ կեղծել։
Նախընտրում եմ «մուտքն արգելված է» գրությունը «ելք չկա»-ից։
Շատերը, ովքեր իրենց ժամանակից առաջ էին ընկել, ստիպված էին սպասել ոչ ամենահարմարավետ սենյակներում։
Սեփական անձիդ մասին միֆեր ստեղծել․ աստվածներն էլ են նույն կերպ սկսել։
Այն փաստը, որ մահացել է, դեռ ապացույց չէ, որ ապրել է։
Թարգմանությունը լեհերենից՝ Տաևթ Խաչատրյանի