ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ | Հայաստան` Վաչե Եփրեմյանին

Վաչե Եփրեմյան

Հայաստան

Ընկերոջս՝ Վաչե Եփրեմյանին

Պատմությունն ինձ դեռ ասում է՝ մեռի՛ր,
Հավերժը՝ լռում Խոսքի Անհունից.
Մենք հավատարիմ մնացինք Բեռին,
Որ մեզ շնորհվեց Տիրոջ անունից։

Բայց կորցընում ենք մեր ընկերներին,
Ում արդեն Բեռը հանել է հունից,
Ու մարմնամաշկող հուշի կեռերին
Նեռն հոգին մեր դեռ որպես նյութ ունի

Անուրեքության, որ Սիրտը թեքի
Դեպի վախճան, ու չլինի փրկել,
Բայց երբ նայում եմ քո մաշված դեմքին,
Որը մեր երկրի ջղերն են պրկել,

Երբ նայում եմ խոր դեմքիդ քարտեզին՝
Խորհելով, որ լոկ մի՛ ուղի ունենք,
Որ տանում է Վեր՝ տունը Անտեսի,
Կնճիռներ եմ ես տեսնում, որ հունն են

Մեր լեզվի, արյան, մեր երկրի, որին
Պատմությունը դեռ ասում է՝ մեռի՛ր։

2011-2012 նոյեմբեր-դեկտեմբեր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *