I
Օրիգինալ լինելու ուղիներ մի՛ փնտրեք: Մյուսներից
տարբեր լինելն անխուսափելի է, երբ մարդ չի
մտահոգվում այդպիսինը լինելու համար:
II
Մի՛ փորձեք շլացնել բուրժուային: Չի՛ ստացվի: Նա
միայն վախենում է, երբ իր գրպանին են
սպառնում:
III
Մի՛ աշխատեք նեղություն տալ ընթերցողին, ո՛չ
փնտրեք, ո՛չ էլ հայցեք նրա օգնությունը:
IV
Երբեք մի՛ գրեք մտածելով քննադատության,
բարեկամների կամ հարազատների, անուշիկ
հարսնացուի կամ կնոջ մասին: Մի՛ մտածեք անգամ
ենթադրյալ ընթերցողի մասին:
V
Ոչ մի բանի մի՛ զոհաբերեք գրականության
անկեղծությունը: Ո՛չ քաղաքականությանը, ո՛չ
հաղթանակին: Միշտ գրե՛ք այն լուռ ու անողոք մեկ
ուրիշի համար, որին կրում եք ձեր ներսում, և
հնարավոր չի լինի խաբել:
VI
Մի՛ հետևեք մոդաներին, աղերսեք սուրբ ուսուցչին
մինչև երրորդ աքլորականչը:
VII
Մի՛ սահմանափակվեք արդեն հռչակ ձեռք բերած
գրքերը կարդալով: Պրուստն ու Ջոյսն
արհամարհված էին, երբ քթները դուրս հանեցին.
այսօր հանճարներ են:
VIII
Մի մոռացեք իրավացիորեն հայտնի
արտահայտությունը՝ երկու անգամ երկու հավասար
է չորսի: Բայց՝ իսկ եթե հանկարծ հինգ լինի՞:
IX
Մի՛ արհամարհեք արտասովոր շարադրանքով
թեմաները, ինչպիսին էլ լինի նրանց ծագումը:
Գողացե՛ք, եթե դրա անհրաժեշտությունը կա:
X
Միշտ ստե՛ք:
XI
Մի՛ մոռացեք, որ Հեմինգուեյը գրել է. «Ես իմ վեպի
անգամ արդեն պատրաստ հատվածներն
ընթերցեցի, որն, ըստ էության, ամենանվաստ բանն
է. մինչև ուր կարող է իջնել գրողը»:
Թարգմանությունը իսպաներենից՝ Կառա Չոբանյանի