Թերեզա Թումանյան | Թելեր-մտքեր

Հեռվում
Գիսաստղը
Իր
Պոչն է
Թափահարում.
Բարև՜
Իմ
Աստղ,
Պայթի՛ր
Աչքերիս
Մեջ,
Սրբիր
Մոխրացած
Երազները
Իմ,
Մաղիր
Աստղային
Լույս
Փոշի
Մա՜նր-
Մա՜նր,
Ափեափ
Անեմ՝
Ժամանակ
Չափեմ,
Մտնեմ
Էության
Մի
Նոր
Շրջափուլ…

Հե՜յ
Ով
Կա
Ներքևում…

 

***

Եկ
Նստիր
Ծառի
Տակ,
Անտառի
Կախարդի
Պես՝
Ոտքերիցդ
Կախ
Տերևներ՝
Օխրա՜…

Նստես՝
Գլխիդ
Մի
Փետուր
Ընկնի
Պուրպուր,
Մնաս՝
Կարկամած…

Սրտիս
Մեջ
Մի
Խոր
Ձո՜ր
Ու
Մի
Ծառ…
Անդո՜րր…

 

***
Մտքիս
Կտրված
Թելերը
Մանվում են
Կինոյի
Լենտի
Նման
Դանդաղ…

Ու ես
Վազում եմ,
Վազու՜մ
Ու ինձ
Կանչում են,
Կանչու՜մ
Կաչաղակները
Անկա՜րգ…

Ու ես
Կապում
Կապկպում եմ
Թելերը
Մտքիս,
Թելերը
Կոշիկիս,
Վազում եմ
Ետ`
Կինոյի
Լենտի
Նման
Արագ`
Թողնելով
Ետևում
Կադրեր
Դանդաղ
Ու
Անգույն…

 

***
Ինչ–որ
մեկը
թռել
գնացել
և
իր
փետուրն է
թողել
երկնքում․
սևը
ափիս
մեջ…

 

***
Անշտապ
Ոտքերիս
Տակ
Քաղաքն է
Մաշվում,
Ամեն
Փոքրիկ
Դուռ՝
Բաց
Ու
Խուփ,
Աչքերս՝
Այլուր,
Փնտրածս՝
Մի
Ժպիտ
Մաքուր…

 

***
Թեքվիր
Մեկ
Աջ
Ու
Մեկ
Ձախ.
Ոչինչ
Չի
Սկսվում
Ու
Չի
Ավարտվում.
Լողա՛
Տիեզերքում,
Պտտիր
Սկավառակները
Աստղային՝
Թեքիր
Մեկ
Աջ
Ու
Մեկ
Ձախ՝
Խաղա…

 

***
Հեռու
Ձմռան
Մեջ
Անցորդ
էի
Ես,
Դու՝
Գիշերվա
Մեջ
Տեսած
Սպիտակ
Լեռ:

Մատներիս
Արանքով
Գարուն է
Ծորում
Հիմա,
Փեշերս
Ալիքվում,
Քարերիդ
Զարնվում,

Բայց
Դու
Մնացիր
Ձմեռվա
Մթում՝
Որպես
Թաքնված
Սպիտակ
Լեռ…
Տրտու՜մ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *