(Ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր)
(1931-2019)
*
Եթե դու անձնատուր ես լինում քամուն, ուրեմն կարող ես կառավարել այն:
*
Մենք չենք ստեղծում աշխարհը, աշխարհն է մեզ ստեղծում:
*
Այն, ինչ սիրված է, երբեք չի անհետանա:
*
Ես գրեցի իմ առաջին վեպը, որովհետև ցանկանում էի կարդալ այն:
*
Սերը զուտ աստվածային է և միշտ բարդ: Եթե կարծում ես, որ այն պարզ է, դու հիմար ես: Եթե կարծում ես, որ այն բնական է, դու կույր ես: Դա իմաստուն ջանասիրություն է առանց պատճառի կամ շարժիչ ուժի՝ Աստծուց բացի:
*
Մեռած ամեն բան, երբ վերադառնում է, ցավ է պատճառում:
*
Հասնելով պաշտոնի և իշխանության՝ մի փոքր երազիր մտածելուց առաջ:
*
Եթե ցանկանում ես ճախրել, ուրեմն թող այն, ինչ քեզ ներքև է քաշում:
*
Ջերմ, խենթ զրույցները՝ հագեցած կիսատ-պռատ նախադասություններով, անուրջներով և տարաձայնություններով, առավել ազդու են, քան կարող է լինել փոխադարձ ընկալումը:
*
Ես կլուծեի շատ գրական խնդիրներ՝ սոսկ մտածելով թունելում հայտնված կերպարի մասին, որտեղ,այսպես թե այնպես, ոչինչ անել չես կարող :
*
Գրողների նկարագրելու ունակությունը, թե որը չէ է-ն, արտասովորը հարազատ դարձնելը և սովորականը՝ առեղծվածային, նրանց հզորության փորձաքարն է:
*
Սրբագրիր այն, ինչ կարող ես, սովորիր այն, ինչ չես կարող:
*
Եթե չես կարող պատկերացնել մի բան, չես կարող նաև հասնել դրան։
*
Որոշ բաներ մոռացվում են, որոշ բաներ էլ՝ այլևս չես անում:
Թարգմանությունը անգլերենից՝ Մարո Ղուկասյանի