Ու թե մի օր ընկնես ճամփա,
Գնաս՝ ինձ ոչինչ չասած,
Անուրջիս գերին կմնամ
Ու նորեն մենակ կմնամ։
Գիշերին կասեմ՝ ինձ հետ մնա նա,
Քամուն կասեմ՝ մինչ լույս երգի նա,
Թող երգի նա տեղից իմ յարի,
Ինչու՞ ես գնում, մենակ թողնում ինձ։
Ու թե մոռանաս դու ինձ,
Ու հեռանաս դու իմ գրկից,
Ծովի մի թռչուն կդառնամ,
Ալեաց ճիրանում կմնամ։
Սրտիս կասեմ, որ լուռ մնա նա,
Կգնամ ես, որ բոլորն իմանան,
Կբռնեմ ճամփան ես այն տեղի,
Որտեղ ինձ մենակ չես թողնի։
Ու թե մի օր անունը քո
Ականջն իմ կրկին կանչե,
Ու նորեն վիշտը քո գա,
Ու ինձ իր գիրկն առնե,
Սրտիս կասեմ՝ հանգիստ մնա նա,
Վիշտը քո դարման կդառնա,
Ու անցնի ամբողջ հոգով իմ,
Որ քեզ համար երգ ասեմ կրկին։ X2
Ու թե կրկին սիրտդ ուզի՝
Նորեն իրար սիրեցյալ լինենք,
Հին օրերի նման նստենք,
Ու լուսաբացին վեր կենանք,
Սիրտը քո գույն պիտ առնի,
Նորեն երգով դառնա այն լի,
Լի դառնա գույնով այն տեղի,
Որտեղ ինձ մենակ չես թողնի։
Ու թե կամենաս մոտս մնալ,
Արի՛ մնացյալ օրերի համար,
Արի՛, որ միասին ծերանանք,
Մի թող այնտեղ մնամ մենակ,
Թող, որ գիշերն իմ գույն առնի,
Նորեն երգով դառնա այն լի,
Լի դառնա գույնով այն տեղի,
Որտեղ ինձ մենակ չես թողնի։
Ու թե մի օր անունը քո
Ականջն իմ կրկին կանչե,
Ու նորեն վիշտը քո գա,
Ու ինձ իր գիրկն առնե,
Սրտիս կասեմ՝ հանգիստ մնա նա,
Վիշտը քո դարման կդառնա,
Ու անցնի ամբողջ հոգով իմ,
Որ քեզ համար երգ ասեմ կրկին։ X4
Թարգմանությունը պարսկերենից՝ Ժասմին Էսմաեիլզադեհի և Դիանա Սիսակյանի

Congratulations Jasmin