Ռասուլ Յունան | Վերջին տեսարանը


Վերջին տեսարանը

Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Պետք չէ վախեցնել ինչ-որ մեկին չէ որ մի օր կլինի հարմար պահ և նա առանց հապաղելու ձեր հարուցած վնասից երկու անգամ ավելի վնաս կհասցնի։

 

Անձրև

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:

Սա այն մասին էր, որ երբ մարդ դուրս է գալիս մանկությունից հայտնվում է անձրևի մեջ։Իսկ անձրևը մեծանալու նշան է։

 

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:

Սա նրա մասին էր թե ինչքան էլ գրավիչ է ինչ որ բանը, և եթե դու դրա մեջ փրկություն ես տեսնում պետք չէ առանց ստուգելու միանգամից գերվել:

 

Հերթ

-Առավոտից իրիկուն նստած լափում է, ոչինչ չի թողնում մեզ համար: Եթե մի բան էլ ասես, աշխարհը իրար կխառնի: Էսպես որ շարունակվի մենք սովից կմեռնենք:
Երիտասարդ անգղը այս նախադասությունները ասելով` հայացքը հառեց ծեր անգղի աչքերին: Նա երիտասարդ անգղի խոսքը լուրջ չընդունեց և ճյուղի վրայից թռչելով` ասաց.
-Թող ուտի, որ լավ չաղանա, մենք շատ առյուծների ենք կերել` սրան էլ կուտենք:

Սա այն մասին էր, որ ինչքան էլ ուտի ուտի մեկ է մի օր կգտնվի նա ով նրան կուտի:

 

Անհնարին

— Ես չեմ կարողանում հավատալ: Կարծես ամեն ինչ երազում եմ տեսնում: Ախր, ոնց կլինի, հնարավոր չի: Միթե՞ կարելի է պատերի միջով անցնել կամ ջուրը մտնել ու չթրջվել: Մենք այդ բոլորը արեցինք, նույնիսկ սարից նետվեցինք և ոչ մի քերծվածք չունեցանք:
— Հիմար, մենք մահացել ենք:

Նրա մասին է, որ մարդը ուղղակի ապրում է առանց մտածելու, որ շատ շուտով էլ կյանքի համը զի զգալու:Եվ կորցնում այն:

Այս գրությունը գտնվել է բրոնզաձույլ արձանի բրդյա գլխարկի միջից

«Իմ կյանքի տղամարդ, քեզ լավ նայիր, դաժան ձմեռ է առջևում: Եթե չդիմանաս քեզ գժի տեղ դիր, որպեսզի քեզ էլ գժանոց տեղափոխեն: Վստահ եմ, որ քեզ այստեղ ուրախ կանցնի:
Քո ընկեր` կապուտաչյա աղջիկ»:

 

Մի քանի հոգի

Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
— Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
— Տիկին, ինձ հետ էի՞ք:

Միտքն այն է, որ մարդիկ փորձելով իրենց ավելի գեղեցկացնել կամ նմանվել ուրիշին կորցնում են իրենց իրական դեմքը և իրենց իրական գեղեցկությունը:

 

Ճամփորդություն

Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:

 

Ուղղահայաց գիծ

Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:

Երբ մարդ փորձում է վեր դասել իրեն բոլորից, չի էլ նկատում թե ինչպես է հավասարվում հողին և բոլորի կողմից աննկատելի դառնում:

 

Մահվան դատապարտվածը

Երբ նրա ուղղությամբ կրակ բացեցին, վերփոխվեց թռչունի և առաջին կղկղանքը թափեց բանտի տանիքին:
Այս դեպքը միայն մի սիրահարված զինվոր տեսավ:

Երբ մարդ փորձում է խուսափել ինչ-որ վտանգից, նա իր հոգու կեղտը թափում է բոլորի գլխին և այդ տեսարանը կարող է նկատել միայն նուրբ հոգի ունեցողը:

 

Նրանք չպետք է սիրահարվեն

Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:

Իմաստն այն է, որ կարող ես սիրահարվել նաև նրան ով չի համապատասխանում քեզ թե էությամբ և թե իր բնույթով:Եվ կյանքը ձեզ տարբեր ճանապարհներով է տանում, սակայն քո մեջ արդեն ինչ-որ բան փշրված է լինում:

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

Շատ մարդիկ բաժանումից հետո հեշտությամբ են կարողանում մոռանալ, ինչպես այստեղ ձյունը ծածկում է այնպես կարծես թե երբեք էլ չեն եղել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *