Մարիա Ակոպովա | ․․․որովհետև միշտ

․․որովհետև միշտ
ինչ-որ տեղ
կյանքը չի ստացվում
բոլորի մոտ,
ինչ-որ պահի էդ անտեր կյանքը չի ստացվում.․․
կներես, բայց ես էլ, ոնց բոլորը,
չեմ ներելու չստացվելդ։
բայց էսօր արդարացնելու եմ,
ու դա սիրո լավագույն դրսևորումն է,
որ կարող է լինել։
իսկ չներելս
նորմալ է, նույնքան,
որքան քո իսկ
չստացվելը․․․
հարցերս շատ են,
պատասխան չկա.
իսկ դու՝ լռություն,
ծանր լռություն։
լսում եմ․․․
ներսումդ ինչ-որ բան գոռում է
«դու փախել ես պատասխաններից»,
ու ես դա լսում եմ․
զգում եմ քեզ ենքան,
որ ներսիդ լսում եմ։
չեմ մեղադրում
էլ վաղուց ոչ մի բանի համար․
քեզ չեմ մեղադրում,
արդարացնում եմ։
ծանր է իմանալ ու լռել,
ու ես դա գիտեմ։
էսօր են օրն է,
որ քեզ արդարացնում եմ,
ծննդյան օրվա նման,
տարվա մեջ մի օր,
քեզ արդարացնում եմ․․․
որովհետև քեզ սիրում եմ,
ու դա նույնքան բնական է,
որքան քո չստավցելը,
որովհետև դու ես կյանքը,
ու ո՞նց չսիրել քեզ։
չէ՞ որ ես էլ, դու էլ
էս հարց ու պատասխանների
կույտերից հեռու,
մեր հոգիների քաղցր խորքերում
գիտենք ամենադառը իրականության մասին՝
կյանքը արդար է տարբեր անկյուններում․․․
որովհետև ինչ-որ մեկի մոտ
միշտ ինչ-որ պահի
չի ստացվում,
որովհետև ինչ-որ մեկի մոտ
միշտ ինչ-որ պահի ստացվում է․․․
որովհետև ես քեզ արդարացնում եմ
միայն էսօր։
ու պատճառը ոչ քո լռությունն է,
ոչ իմ ոչնչից մեծ աղմուկ հանելը,
այլ ուղղակի այն պարզ իրականույթունը,
որ կան հարցեր, որ չեն կորչում,
այլ քնում են ժամանակավոր,
ու քեզ ամեն օրվա հետ
մնում է մի հարց,
մի աղմուկ,
մի լռություն,
ու մի անքուն գիշեր
առավոտվա գլխացավդ արդարացնելու համար․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *