Ի՞նչ կարդալ (1-ին թողարկում)

Էջը ներկայացնում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Հեղինակի ընտրանքն ու մեկնաբանությունները ձեզ կօգնեն կողմնորոշվել համեմատաբար վերջերս հրատարակված հայալեզու գեղարվեստական գրականության հորձանուտում: Շարքը պարբերաբար կհամալրվի:

ՋԵՅՄՍ ՋՈՅՍ «ՈՒԼԻՍԵՍ» (վեպ), անգլերենից թարգմանեց` ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Երևան, Հեղինակային հրատարակություն, 2012, 735 էջ: Դարակազմիկ վեպի այս դարակազմիկ թարգմանությունն ու հրատարակությունը մշակութային իսկական սխրանք է Սամվել Մկրտչյանի կողմից:

ՖՐԻԴՐԻԽ ՀՅՈԼԴԵՌԼԻՆ «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ», գերմաներենից թարգմանեց ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԸ, Երևան, "Նաիրի", 2002, 512 էջ: Գերմանացի բացառիկ հանճարի բանաստեղծությունները, նամակները, նրա մասին հայտնի փիլիսոփաների (Հայդեգեր, Գադամեր, Բլանշո) հոդվածները մեկ գրքում` հայերեն առաջին անգամ:

ԺԱՆ ԷՇՆՈԶ «ՌԱՎԵԼ» (վեպ), ֆրանսերենից թարգմանեց` ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ, Երևան, "Ակտուալ արվեստ", 2010, 228 էջ: Ինքնատիպ պատումով` հրաշալի վեպ, լավ թարգմանությամբ:

«18-33. ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՁԱԿ» (անթոլոգիա), կազմեցին և խմբագրեցին` ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ և ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, Երևան, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009, 264 էջ: Անթլոգիան ներառում է հայ ժամանակակից լավագույն երիտասարդ արձակագիրների լավագույն պատմվածքները:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *