Կար մի ժամանակ, Երկիր մոլորակում
Ծնունդով համեստ մի մարդ էր ապրում,
Քարոզում սեր և ազատություն իր բախտակիցների համար:
Նրա երազում մի օր էր թևածում,
Երբ կգար խաղաղություն երկրի վրա,
Եվ համայն աշխարհին դիմելիս լոկ այս էր նա տարածում:
Դարձրու մյուս այտդ՝ խնդրում էր նա,
Սիրիր մերձավորիդ՝ հավատամքն էր նրա,
Ցավ, ստորացում, մահ՝ վախ չէին պատճառում բնավ:
Աստվածաշունչը ձեռքում
Ոսոխից չէր թաքնվում…
Հավատալ դժվար է, որ այս մեծ մարդն այլևս չկա:
Մի՞թե նորից կլինեն սպանություններ,
Մարդի՞կ են նրանք, թե՞ գազաններ,
Եվ ի՞նչն է, ի՞նչը, որ կուզեն նվաճել:
Արդյո՞ք երկիրս կծնկի թե կմնա կանգնուն,
Արդյո՞ք կորավ ժամանակն անհունում,
Եվ արդյո՞ք Լյութեր Քինգը մեռավ ապարդյուն:
Նա տեսել էր լեռան գագաթը
Եվ գիտեր, որ կանգ չի առնելու,
Մահվան վտանգն էր միշտ ուղեկցում:
Կա՛նգ առեք, մարդի՛կ, մտորե՛ք սթափ,
Զի մեր ընթացքն է զառիթափ,
Ո՞րն է լինելու ելքը հիմա, երբ նա այլևս չկա:
Նրա պայքարը հավասարության
Հանուն բոլորի՝ ինձ և քեզ նման,
Սիրով առլեցուն և բարությամբ՝ տեղ չէր թողնում ատելության:
Նրա պայքարը հավասարության
Հանուն բոլորի՝ ինձ և քեզ նման,
Սիրով առլեցուն և բարությամբ՝ տեղ չէր թողնում ատելության:
Դաժանությունը խորթ էր նրան,
Ասացե՛ք ինձ, թե կարող եք՝
Ինչու՞, ո՞րն էր պատճառը, որ նա սպանվեց երեկ:
Նա տեսել էր լեռան գագաթը
Եվ գիտեր, որ կանգ չի առնելու,
Մահվան վտանգն էր միշտ ուղեկցում:
Կա՛նգ առեք, մարդի՛կ, մտորե՛ք սթափ,
Զի մեր ընթացքն է զառիթափ,
Ո՞րն է լինելու ելքը հիմա, երբ նա այլևս չկա:
Թարգմնաությունը անգլերենից՝ Արևիկ Սիմոնյանի