«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի՝ 2020-2021թթ․-ի ծրագրի համար հայտերի հավաքագրման մեկնարկ
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում իրականացվող ճամբարին այս անգամ կմասնակցեն երիտասարդ գրողներ Հայաստանից և Թուրքիայից։ Այս տարվա խորագիրն է «Մշակութային դիվանագիտության ուժը. Գրականություն առանց սահմանների»: Թուրքիայում ծրագրի գործընկերն է «Քալեմ կուլտուր» կազմակերպությունը։
Ծրագիրը հագեցած կլինի բազմազան դասախոսություններով՝ նվիրված գրականությանը և ստեղծագրությանը, գրելու հմտությունների զարգացմանը՝ ինչպես անգլերեն, այնպես էլ մայրենի լեզուներով, ֆոտո, վիդեո կամ թատերագրության դասընթացներ, որոնք կանցկացնեն մասնակից երկրներից կայացած գրող-դասախոսներ և հրավիրված մասնագետներ։ Ճամբարի ընթացքում կկազմակերպվեն ընթերցումներ, խմբային քննարկումներ, մշակութային այցելություններ և շատ ավելին:
Ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Կախված ստեղծված համաճարակային իրավիճակից՝ դասընթացները կանցկացվեն կամ 2020թ․ նոյեմբերին կամ 2021թ․ գարնանը։ Կազմակերպիչները հոգալու են ճանապարհածախսը, կացության և սննդի ծախսերը։
Եթե ճանապարհորդության հետ կապված սահմանափակումները չհանվեն, ապա, ճամբարը կանցկացվի առցանց ձևաչափով։
Հիմնական պահանջները․
- դիմելու պահին մասնակիցը պետք է լինի 18 — 24 տարեկան
- տիրապետի անգլերեն լեզվին՝ լավ աշխատանքային մակարդակի վրա
- հետաքրքրված լինի ստեղծագրության մեջ՝ որպես ապագա մասնագիտություն
Դիմելու գործընթաց.
-
- Լրացված հայցադիմում (անգլերեն)
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն): Խնդրում ենք մանրամասն ներկայացնել ձեր մոտեցումը Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության մեջ մշակութային դիվանագիտության դերի վերաբերյալ
- Ռեզյումե (անգլերեն)
- Ստեղծագործության նմուշ. 250-500 բառ կամ 25-50 տող պոեզիայի համար (ձեր մայրենի լեզվով)
- Ստեղծագործության նմուշ. նվազագույնը 200 բառ կամ բանաստեղծության 20 տող (անգլերեն)
Հայաստանցի մասնակիցները պետք է ուղարկեն փաստաթղթերի փաթեթը info@ariliterature.org,
իսկ Թուրքիայից մասնակիցները՝ info@itef.com.tr հասցեներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թվականի սեպտեմբերի 20-ը։