Գիրք նվիրելու օրվան ընդառաջ (19.02.2013) Զանգակ հրատարակչության ֆեյսբուքյան ձեռնարկն իսկական իրարանցում է առաջացրել օգտատերերի շրջանում` լրահոսը լցնելով հրատարակչության գրքերի շապիկներով: Մենք ողջունում ենք վաճառքի խթանմանն ուղղված այս ձեռնարկը, որն անուղղակիորեն նպաստում է գրքերի և ընթերցանության հանդեպ հանրային ուշադրությունը: Հույս ունենք, որ հետագայում գրքերի ցանկում կգերակշռեն ժամանակակից հայ հեղինակների հրատարակությունները: Ահա Զանգակի տարածած հաղորդագրույթունը`
Գիրք նվիրելու օրվան (փետրվարի 19) ընդառաջ՝ մենք Ձեզ կնվիրենք այն գիրքը, որը Ձեր ֆեյսբուքյան էջին կստանա 150 և ավելի հավանություն (like):
1. Ընտրե՛ք այս ցանկից այն գրքերը, որոնք կցանկանայիք նվեր ստանալ
2. Տեղադրե՛ք Ձեր ընտրած գրքերի հղումները (share) Ձեր ֆեյսբուքյան էջին
3. «Զանգակ» հրատարակչությունը Ձեզ կնվիրի այն գրքերը, որոնցից յուրաքանչյուրը Ձեր էջին կստանա 150 և ավելի հավանություն (like):
100 և ավելի հավանութուն (like) ստանալու դեպքում Ձեր էջին տեղադրած գիրքը կարող եք ձեռք բերել Զանգակ գրատնից -50% զեղչով:
——-
Համապատասխան քանակի հավանություն ստանալուց հետո անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 18-ը՝ ժամը 24.00, այդ մասին հաղորդագրություն ուղարկել «Զանգակ»-ի ֆեյսբուքյան էջին: Կեղծ էջերից կատարված գործողությունները չեն հաշվառվի: