ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆ / Հանդիպում բանաստեղծի հետ

Ալան Ուայթհորնը դասավանդում է Կանադայի թագավորական զինվորական քոլեջում: Նա բազմաթիվ աշխատություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դասախոսություններ կարդացել նույն թեմայով աշխարհի առաջատար համալսարաններում:
Նա վերջերս հրապարակել է «Արդար պոեմներ» իր բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց ցեղասպանության խնդրի և դրա հաղթահարման, ինչպես նաև ճանապարհին հանդիպող խոչընդոտների անձնական մշակութային արտացոլումն է:
Հանդիպման ժամանակ բանախոսը կներկայացնի իր գիրքն ու նրանում բարձրացվող խնդիրները, իր անձնական դիտարկումները մեր այժմյան խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ: Բանախոսությունը լինելու է անգլերեն, սակայն թարգմանվելու է նաև հայերեն:

Ամսաթիվ`
29 Մայիս, 2010
Ժամ`
18:30 – 20:00
Վայրը`
Երևան, Տպագրիչների 9 (Հանրապետության և Տպագրիչներ խաչմերուկ, դեղատան հարևանությամբ)

«Ծիրանի» Մշակութային Երիտասարդական ՀԿ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *