ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ | Ասույթներ

Ասույթներ Հայոց Լեզվի մասին

Անտուան Մեյե
Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե:

Ավետիք Իսահակյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Եղիա Տեմիրճիպաշյան
Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն
ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։

Եղիշե
Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Էդմոնդ Շուց
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել:

Էմիլ Բենվենիստ
Լատիներենի այբուբենը, հայերենի այբուբենը նշագրության զարմանալի օրինակներ են, որն անվանում ենք հնչութային: Ժամանակակից վերլուծողը գրեթե ոչինչ չի կարող փոխել այստեղ. հաշվի են առնված իրական տարբերությունները, յուրաքանչյուր տառ միշտ համապատասխանում է միայն մեկ հնչույթի, յուրաքանչյուր հնչույթ միշտ վերարտադրվում է նույն տառով:

Հովհաննես Թումանյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…

Մարկվարտ
Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ:

Միսաք Մեծարենց
Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:

Միքայել Նալբանդյան
Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիենավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Նիկողայոս Մառ
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է “ Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Ջորջ Բայրոն
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:

Վահան Տերյան
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

Վահրամ Փափազյան
Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։

Վիկտոր Համբարձումյան
.. Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ …

Ֆրեդերիկ Ֆեյդի
Զբաղմունքներուս նյու՞թը այսօր: Մեկն ու միակը` հայերենը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորություն ունի ազատորեն և ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկյանը նվիրված է այդ ուսումնասիրությանը»:

Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:

Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս»:

—————————————-

Անհնար է մեկտեղել հայոց լեզվի մասին գրառված և հնչեցված բոլոր խոսքերը, կարծիքները, տեսակետները, սակայն կան հայերի ու օտարազգիների կողմից արտահայտված խոսքեր, որոնք արդեն ասույթների են վերածվել ու  հայոց լեզվի մասին վերաբերմունք արտահայտելու յուրօրինակ միջոց են դարձել: Չնայած սիրելն ու սիրո մասին կարդալը անհամեմատելի ապրումներ են և հայրենիքի մասին ասույթներ կարդալով հայրենասեր չեն դառնում, սակայն, եթե ինչ-որ մեկի մոտ հայոց լեզվին ներբողները ինչ-որ վերաբերմունք են փոխելու, ապա ինչո՞ւ չհավաքել ու չհրապարակել հայոց լեզվի մասին ասույթները:

Share Button

Կարդացեք նաև`

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

 

Նշանաբառ՝ ,

 

Գրանիշ գրական ակումբ

Գրանիշը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է: Հիմնադրվել է հայ և հայերեն գրականության տարածման, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության և գրական շուկայի կայացման համար:

More posts by | Visit the site of Գրանիշ

 

26 կարծիք

  • gohar rafayelyan

    շնորհակալություն

     
  • Աննա Պետոյան

    Իսկ առաջիկայում չեք պատրաստվում հրապարակել ասյույթներ Վահան Տերյանի մասին?

     
  • ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

    ՃԻՇՏ ԲԱՆԵՐ ԵՆ

     
  • Telman Asatryan

    Հետաքրքիր ասույթներ էին

     
  • Erik Movsesyan

    Good

     
  • Erik Movsesyan

    o yea

     
  • lia minasyan

    հիանալի նյութեր էին, շատ հավանեցի:

     
  • ԿԱՌԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    Կլասս

     
    • ՄԵԼՍԻԿ

      Իսկապես հիանալի և սրտից հնշչաց խոսքեր էին

       
  • Anjela

    shat lavn e

     
  • Sona

    ԵՐԵԽԱՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՑՉԻ Պհաանջով և տեսնում այս մերկ մարմնավաճառի պատկերը…. Ինչ եք անում դուք….. մի քիչ մտաշեք, այդ երեխաները իմ, քո երեխաներն են, մեր ՀԱՅ երեխաներն են…

     
    • Խնդրում եմ տեղադրել հղումը, թե ինչ մերկ մարմնավաճառի նկարի մասին է խոսքը: Չնայած երևի ճիշտ եք, պետք է կայքւոմ նշում ավելացնել, որ կայքը պարունակում է նաև միայն չափահասների համար նախատեսված բովանդակություն:

       
  • Sona

    Խոսքը այս էջի բովանդակության մասին է.
    շնորհակալություն ընդունելու և միտք առնելու համար

     
    • Կայքում բերում է նաև Արամ Պաչյանի ռադիոհաղորդումները յութուբից, ՄԻլլերի վերջին հաղորդման հետ մերկ նկար էր, երևի դա եք տեսել, որովհետև այս պահին այն դեռևս կա, բայց նոր հաղորդում դնելիս հնի մանրապատկերը փոխվում է: Այդ տեսանյութերը մեր հրապարակումները չեն, մենք ուղղակի վերաթողարկում ենք ավտոմատ կարգով:

       
  • Արքմենիկ Նիկողոսյան

    Կար ջան, հավանական է, որ հերթական անգամ այս էջը բացելիս՝ ԿԱՐԴԱՑԵք ՆԱԵՎ հղման տակ, ասենք՝ Համբարձումի պատմվածքն է եղել իր նկարով: Խոսքը երևի դրա մասին է: :)))

     
  • Sona

    Ես ներողություն եմ խնդրում դատելու համար..
    Պարզապես տեղեր կան, որ չէի ուզենա տեսնել այն, ինչ պարտադրում է ժամանակակից աշխարհը..

     
  • Sona

    Ես ներողություն եմ խնդրում:
    Պարզապես տեղեր կան, որ չէի ուզենա տեսնել այն, ինչ պարտադրում է ժամանակակից աշխարհը…

     
  • Liana

    Շատ իմաստուն խոսքեր են…

     
  • Ռուբեն

    Աշխարհում կա շուրջ 2000 լեզուներ,եւ 6500 բարբառ, Հայերեն լեզուն գրավում է 18-րդ տեղը. Հայերեն լեզուն ունի շուրջ 400000 բառ եւ 140 բարբառ:

     
  • shat lavna

     
  • Շատ լավն է

     
  • Janna

    hacheli kayq er..kar indz anhrajesht texekutyunner@ erbeq chem dzandzrana ays kayqic ogtvel…………………..thank you :D

     
  • SHAT LAVN ER U SHAT OGNEC

     
  • Hermine

    shat lav asuytner en es shat havaneci

     
 

 

Մեկնաբանել

պարտադիր

պարտադիր

կամընտրական