ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Երազանք գրկած այս ձեռքերը

Լոսանջելեսյան մետրո. հասարակության միջին և ցածր խավը, սևեր, սպիտակներ, մեքսիկներ, մարդիկ, որոնցից շատերին կյանքը իջեցրել է, ականջակալներով մարդիկ, որ թաքցնում են իրենց հայացքները, փակում են բռունցքները, շատ պինդ են բռնում պայուսակ-տոպրակները, մարդիկ՝ անհանգիստ, մտահոգ, լուռ ու փակ:
Լոսանջելեսյան մետրո. իմ Կալիֆորնիական ճանապարհորդության ամենավերջում ես այստեղ եմ… Բայց ոչ մտքով, ոչ հոգով: Իրականում ներսից երգել եմ ուզում ու գոռալ, պատմել ինչ-որ մեկին, գրկել ու թռվռալ.. կիսվել այն հրաշքով, որ պատահեց ինձ, որի հետևից վազեցի ես… Որովհետև քիչ առաջ հանդիպել եմ այն գրողին, ով լցրել է պատանեկությունս հեքիաթներով գիտաֆանտաստիկ, գրողին, ով սովորեցրել է ինձ բացել թևերս անդունդի եզրին կանգնած: Քիչ առաջ ես հանդիպել եմ Ռեյ Բրեդբերիին*:
Շրջանցենք այն, թե ինչպես մի լուսավոր երեկո մայրս Բրեդբերիին թաքնված գանձի պես փախանցեց ինձ, թե ինչպես ես մեծացա ու փոքրացա բրեդբերիական աշխարհներում ուրախանալ ու տխրելով… Չեմ պատմում, թե ինչպես իր շնորհիվ գտա ինձ շատ հարազատ ընկեր Արգենտինայում՝ հիմա շատ մոտիկ ու հեռու..

Պատմեմ, թե ինչպես էի երազում մեր հանդիպման մասին… Եվ այսպես, մի գեղեցիկ օր այցելում ենք հայրիկիս ազգականներից մեկին, որը գեղարվեստական գրքեր է թարգմանում՝ անգլերենից ռուսերեն: Պարզվում է, որ Բրեդբերին նրա սիրած հեղինակներից է, ավելին. պատին, շրջանակի մեջ տեսնում եմ նամակ Բրեդբերիից… Այդ օրվանից երազում եի ես էլ նամակ ստանայի: Հետո մի քիչ էլ մեծացա, անգլերենս բացվեց, ոգևորությունս մեծացավ, համարձակությունս նույնպես, հասցեն խնդրեցի, հասցեն ստացա:
Նամակը շուտ գրեցի. վաղուց մտքումս էր: Փոխարենը երկար ժամանակ համապատասխան ծրար էի փնտրում: Ի վերջո ուղարկեցի… Չպատասխանեց (ճիշտն ասած, գրածս մի բան չէր. պատանեկան հուզախառն նամակ` իմ գրական փորձերի մասին: Ու լավ-լավ բաներ, որ ստացած շատ կլիներ.. բացառությամ, որ Հայաստանից էր
Ամեն դեպքում ես երջանիկ էի մտքից, որ նամակս կստանա…

[Ժամանակավոր դադար]

ՀԵՅ ՀԵՅ ՀԵՅ. Մարին գնում է Ամերիկա!!!!!!!!!!!!!!!!! Ամերիկա՞… Բրեդբերիին գտնելու, բնականաբար ;)))))
Հասցեն պինդ-պինդ պատրաստեցի, բոլորին-բոլորին պատմեցի  ու սպասում եմ օգոստոսին: Ինտերնետում փորփրում էի ու հանկարծ…
“Писатель не живёт по этому адресу, корреспонденция приходит его дочери. Адрес его дома без разрешения писателя или его представителей вам скорее всего узнать не удастся. Из уважения к преклонным годам и состоянию здоровья Брэдбери его домашний адрес никому не сообщается.”

Լացում եմ: Փոքր երեխայի պես շփոթվել եմ, չգիտեմ ինչ անել: …«Մարդ Ամերիկա գնա, էլի լացի՞»: Հա, դե լավա:

[Ժամանակավոր դադար-2]

Պատմվածքի դաս ունեմ քոլեջում: Կարդում ենք միատիպ ձանձրալի գործեր: ժամանակակից գրողներ՝ տեքստի իրենց ուժեղ կառուցվածքով: Երևակայություն չեն շարժում: Հուզում են երբեմն միայն:

Ու վերջապես երկար սպասված արձակուրդ…

Գալիս եմ Լոս Անջելես: Ինքնաթիռից տեսնելով միատիպ քոթեջների օվկիանոսը՝ շատ հիասթափվում եմ: Քաղաքը կեղտոտ է և անհոգի: Ամերիկայի մասին թեև շատ բան կարելի է սովորել…

Մի ամիս հասցեն մտքիս մեջ էր: Բայց Լոսում միայն վերջին օրը կայացավ որոշումը. գտնել այն տունը, ուր ուղարկել եմ նամակս: Արդեն հաշտվել եմ մտքի հետ, որ նա այնտեղ չի ապրում, բայց գոնե տունը տեսնեմ,  գոնե աղջկան հանդիպեմ… Բա որ հանկարծ ստացվի մի բան իմանա՞մ…
«Գանգստերների թաղամասա էտ Սանտա մոնիկայի կողմերը: Մթին վտանգավորա: Ավանտյուրա ա: Իզուր գնալու եք չլվեք. երեք տրանսպորտ ու կես ժամ ոտով…»
Հա, ես էլ ավանտյուրիստ եմ.. ու.. ընկերուհուս պետք է հրաժեշտ տայի, որը վերածվեց մեկուկեսժամանոց զբոսանքի…
Անհարմար էի զգում: Հոգնել էինք: Բարձրանում էին ու բարձրանում: Բայց էսքան եկանք: Պիտի տեսնենք: Երեխեքին էլ եմ խոսք տվել նկարել տան համարը գոնե…
Զրույց ու խրախուսանքով հասանք
Դեղին տնակ: Կանգնել եմ: Կանգնել եմ… Մի հատ ֆոտո: Անցանք փողոցը: Աստիճաններով շուտ բարձրանում եմ: Աաաաաա, շշմել եմ. դռան շորի վրա կատուներ են նկարած: Բրեդբերին ախր կատուներ շատ է սիրում…
Դռան զանգը տալիս եմ: Ձայն չկա: «Մարդ չկա»: Չէ, կա՛:  Մի երկու անգամ էլ եմ զանգը տալիս:
Մի կին է բացում, հարցնում է.
– Բրեդբերիի հետ հանդիպում ունե՞ք նշանակած:
– Ի՞ՆՉ: Բրեդբերին ԱՅՍՏԵ՞Ղ է ապրում:
Ուզում եմ ասել՝ դուռը փակի, խառնվել եմ իրա՜ր, սպասի ուշքի գամ, նայում եմ ընկերուհուս, քիչ ՝ մնում թռնեմ եսիմ ուր…  Առանց իմ ասելու էլ փակում է. «Մի րոպե սպասեք»:
Մի տղամարդ է իջնում: Պարզվեց խմբագիրն է: Ասեց.
– Աղջիկը կկատաղի, եթե ձեզ ներս թողնեմ:
Հասկանում եմ, բայց տենց ոնց կլինի. ես Հայաստանի գրողների միությունից եմ, ազգականս Բրեդբերիի թարգմանիչն է, ես էլ հատուկ իրա համար եմ եկել հասել… Ժպտում է: «Լավ մի քանի րոպեյով»:

Մտնում ենք տուն: Լիքը բաներ կան: Գրքի շապիկի օրիգինալ նկարը՝ շրջանակի մեջ, աջ կողմում սենյակ՝ մեծ ու փոքր խաղալիքներով. երկրպագուներից են: Կարելի է ժամերով ուսումնասիրել: Օրերո՜վ…
Նեղ աստիճաններով բարձրացանք վերև:

Փոքր սենյակում էր նստած: Լիքը գրքեր, նկարներ, լամպեր…

Իսկ ինքը… մի տեսակ.. հա, մեծ, սպիտակ, լուսավոր.. Նստած եր… ոնց որ թե հաց էր ուտում: Ավելի ճիշտ օգնում էին, որ ուտի… Մտա, փաթաթվեցի՜, ձեռքս պինդ սեղմեց… Ասեցի ով եմ, խմբագիրը մի քիչ բարձր կրնեց, պարզվեց բարեկամիս հիշում է:
Հարցրեցի՝ ինչպես է: Ասաց, որ ուր որ է նոր գիրքը կավարտի: Հիացմունքից ժպտում եմ. այս տարի իննսուն տարեկան է դառնալու… չէ,է, ինքը իր գրքերի տասներկու տարեկան տղան է դեռ…
Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ ինքը տվել է մարդկությանը,խմբագիրը հաստատում է, ինքը ժպտում…. 🙂

Վայ, վայ ինձ, որ չգիտեի որ տեսնելու եմ իրեն, որ դատարկաձեռն գնացի, որ գիրք չունեի մոտս. տետրում ստորագրեց, նկարվեցինք.. ոնց կուզեի ամբող օրը մնալ… ու էլի երկար:
Ես երջանիկ եմ, շնորհակալ եմ, ումից չգիտեմ, բայց երախտագիտությամբ է մի տեսակ լցված սիրտս, գլուխս եռում է, սիրտս արագ խփում…

Հետադարձ հայացք գցելով՝ ասեմ, որ սուտ են ասում, թե  երազանքին հասնելը դատարկություն է բերում: Նման բան ՉԿԱ: Հավատացեք ձեր երազանքներին: Ու կյանքը դրանք ձեր առաջ կբերի: Անհնար բան չկա: Կա հավատի պակաս: Իսկ մեր երազանքները արժանի են մեզ:

«Աչքերդ բացիր հրաշքի առաջ: Ապրիր կարծես վերջին տաս վայրկյանդ կապրեիր: Տես աշխարհը: Այն ավելի ֆանտաստիկ է, քան ցանկացած երազ, որի ստեղծման համար դրամ են վճարում: Նախ թռչիր անդունդի եզրից, իսկ թևերդ անպայման ճանապարհին կբացվեն»:

Սա է իմ Բրեդբերին:

© Մարիաննա Վարդանյան

——————————–

* Ռեյ Դուգլաս Բրեդբերի` ականավոր ամերիկացի ֆանտաստ գրող:

Share Button

19 Կարծիք

  • Ruzan says:

    Շնորհակալ եմ գեղեցիկ, դրական, հավատով լի պատմության համար: Ես էլ եմ հավատում իմ երազանքներին: Աստված տա հավատը երբեք բոլորիս չլքի:

  • Ինձ շատ դուր եկավ ամեն ինչը և քո մտածողությունը և քո գրելու ոճը և քո մեծ հարգանք ու սերը գրողի հանդեպ: Ապրես Մարի ջան:

  • hs says:

    Մարի ջան, մի անգամ փշաքաղվեցի, երբ բլոգումդ կարդացի ու փշաքաղվելով, ուրախությունից թռչկոտելով՝ պատմում էի ծանոթ-անծանոթներիս, որ գիտեք Մարին… բա գիտեք Բրեդբերիին.. հա, հա, լուրջ… հիմա նորից կարդացի, էլի ուրախացա, դե փշաքաղվելն էլ հաճելի ծեսի է վերածվում…

  • Hayk H. says:

    Կներեք իսկ ծանոթագրությունն ո՞վ է դրել՝ հեղինակը, թե Կարենը, եւ ո՞ւմ համար է…իսկ մնացածում, իհարկե հիանալի էսսե-պատվածք է, էդ մասին ես շատ վաղուց եմ ասել…սրանք Ամերիկայի փշրանքներն են , ես ավելի մեծ գործերի եմ սպասում

  • Կարեն Անտաշյան says:

    Ես եմ դրել, ձևի համար է Հայկ ջան:

  • Զառա says:

    Ապրես Մարի: Ես քեզ հետ համաձայն եմ երազանքի հետ կապված: Միայն երազանքին հավատացող մարդը կարող է այսքան նրբանկատ լինել, գոհունակության ու երխատագիտության զգացում ապրել…

    Կար, վրեդնիություն չեմ անում, բայց վերջին պարբերության մեջ տառասխալներ կան, ուղղի: Դու էլ ապրես:

  • Կարեն Անտաշյան says:

    Զառա ջան, ես հեղինակային տեքստերը սովորաբար չեմ խմբագրում, եթե սխալ ես գտել` գրի ուղղեմ և դա հրաշալի կլինի, իսկ էն որ չես գրում, դա արդեն իրոք վրեդնիություն չէ` նագլիություն է քո կողմից 🙂

  • Զառա says:

    🙂 Լավ, Կար ջան, քանի որ տառասխալներ ուղղելու ծանր աշխատանքն էլ է քեզ բաժին ընկել, ուրեմն վերջին պարբերության “ղանկացած”-ը դարձրու “ցանկացած”: Ես էլ սուր աչք չունեմ, բայց որ տեսել ենք ուղղենք:

  • arpi says:

    շատ հուզիչ էր , մերսի: Ես չեմ կարդացել Բրեդբերի…չգիտեմ ինչու: Իսկ հայերեն թարգմանված կա? ութ տարեկան աղջիս շաատ է սիրում գրքեր կարդալ, վերջին գիրքը Հարրի Փոթերն է եղել, սա ասում եմ, որ իմանաք` մեծածավալ կարող է կարդալ: Խորհուրդ կտաք նրան կարդալ Բրեդբերի այս հասակում: ու եթե այո, ասեք որը: ՄԵՐՍԻ:)

  • Կարեն Անտաշյան says:

    Որ էդ տեմպերով գնաց, Արփի ջան, երեխուն հաջորդ ամառային արձակուրդներին Ջոյսի Ուլիսն եք առնելու 🙂

  • Mari A. V. says:

    Շնորհակալ եմ բոլորին լուսավոր քոմենթների համար!! =)

    Հա, Հայկ, էսքան գրելուց հետո թերևս չարժի չէ պարզաբանել` ում մասին էր) Մեծ գործերի ես էլ եմ սպասում..

    Արփի ջան, շատ լավ միտք է, ձեր աղջկան էլ վարակենք Բրեդբերիով)))
    Հայերենով տեսել եմ միայն “451° ըստ Ֆարենհայթի” վեպը Լևոն Անանյանի թարգմանությամբ: Շատ տպավորիչ գիրք է, մի քիչ կարող է դժվար լինի ութ տարեկանում, չնայած եթե Հարի Փոթերի ծանրությանը դիմանումա, ինքը դեմքա! Գրքի կինոն ահավորա: “Марсианские хроники” ավելի հետաքրքիր կլինի, հայերենով Անանյանի թարգմանության մեջ տվագրվել են առանձին հատվածներ:
    Բայց խորհուրդ կտայի ռուսերենով կարդալ, պատմվածքներից սկսել ու անպայմաաաաան “Вино из одуванчиков”, իր մանկության մասինա,իսկական հրաշք :
    http://raybradbury.ru/ < Այստեղ շատ պատմվածքներ կան, մամաս ինձ կարդացել եր "Человек"–ը, որը Քրիստոսին մոլորակից մոլորակ փնտրողների մասին էր:
    Եթե էլի հարցեր լինեն` սիրով, համ էլ պատմեք հետո ինչ եղավ =)

  • Vahram says:

    Մարի ջան էնքան անկեղծ ու անուշ էիր պատմում, որ իմ համար ընդհանրապես մեկ էր, թե ինքը էսսեա-չէսսեա, գրականությունա գրականություն չի: Իրականում գրականությունը երևի հենց էդպես ապրելնա: Ապրես, դու շուտ-շուտ գնա Ամերիկա ու լիքը տենց անուշ բաներ թող քո հետ կատարվեն:

  • անահիտ says:

    շատ համով ա, էդ ամեն ինչը մենակ ուժ ա տալիս, մանավադ որ այն շատ կարևոր էր քեզ համար

  • Արուսյակ Օհանյան says:

    Շնորհակալ եմ այս ստեղծագործության մեջ կանթեղված այն հավատի համար, որ երազելը միայն հոգով խիզախներին է տրված….Միանում եմ….

  • arpi says:

    մերսի պատասխանի համար: Գրածդ կարդալուց հետո հա մտածում եմ, թե ինչի ես էլ չունեմ մի անհնարին թվացող երազանք, որ իրականացնեմ…մտածում եմ-մտածում ու չեմ գտնում:) երբ ընդունվեցի թատերական ինստիտուտ շատ էի թափառում երկնքներում, դասախոսս` Նիկոլայ Ծատուրայնը ասեց` քեզ պիտի իջացնեմ ամպերից: Ու կարծես թե արել ա ասածը:) Մինչեւ կարդալս քո գրածը Մարիաննա ջան, կարծում էի, որ շատ հարմար ու ճիշտ ա այսպես ապրելը, բայց հիմա……մտածում եմ , որ ձանձրալի ա:) հիմա իմ բոլոր երազանքները այնպիսին են, որ իրանց 99 տոկոսով հնարավոր ա իրականացնել` ուզում եմ մի անգամ էլ Վեգասում լինել, ուզում եմ մեքենա ունենալ, ուզում եմ սեւամորթ տղամարդու հետ մի գիշեր անցկացնել:)))ուզում եմ Վենետիկում գանդոլլա քշել….ու սենց մի շարք

  • Mari A. V. says:

    Աաաաաաաաաա, Վեգասում էլ եմ եղել Արփիիի, Վենետիկը իմ երազանքն էլ ա!!!!, հետո ինչ որ իրականանալի ա, կայֆը հենց էտ իրականացնելնա))) Երևի դրա համար էլ ապրում ենք ))
    Չեմ սիրում երազներ կոտրող դասախոսներին), մանավանդ թատերականում չպիտի լինեն: Ասենք բայց ինձ չէր խանգարի, թե չէ մասնագիտականիցս` դիվանագիտությունից հեռանում եմ 🙁
    Հա, մեկ էլ երազում եմ The Cardigans – My Favourite Game կլիպի աղջկա պես քշել Արիզոնայում:
    😉 http://www.youtube.com/watch?v=styYbRWQYP8

  • Arevik CHobanyan says:

    En um hrashqnaaa… kardaluc inc tvum er koxqs es. Haves er …

  • Mane says:

    Մաաաաաաաաար,ինչ լավ է,որ կաս…
    -եթե հավատում ես հրաշքներին`հեքիաթը երբեք չի ավարտվում,-միստիկ ժպիտով հայտարարեց մուլտֆիլմի բարի կախարդը…
    իսկ ես ուրախ եմ,որ պատմվածքդ կարդալուց հետո հավատում եմ,որ ամենքս մի-մի հրաշագործ ենք մեր մոլորակում:)

  • Adi says:

    Wow! Բրե՛դբերի… Աշխարհի ամենահրաշալի մարդկանցից մեկը… 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *