2015 գրական տարին

Գրանիշ լավագույնները

Այսօր համացանցային տիրույթում և դրա սահմաններից դուրս գործող բազմաթիվ գրական կայքեր, անհատական բլոգներ և գրական պարբերականներ մեծ հնարավորություն են ընձեռնում ստեղծագործող անհատներին՝ հրապարակվել և ներկայացված լինել հանրությանը: Սակայն, մյուս կողմից, համատարած ազատությանն ու բազմազանությանը այս տարերային ընթացք իր հետ բերում է տարանջատելու, իրական գրական գործը նկատելու և առանձնացնելու դժվարությունը: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում խախտել համատարած չեզոքության ապահով լռությունը և գրական տարվա կտրվածքով առանձնացնել առանձին հեղինակներ և անուներ՝ արժևորելով ու կարևորելով նրանց գրական ստեղծագործությունը, կատարած աշխատանքը:

Տարեվերջյան այս ամփոփումը, կարծում ենք, հրաշալի առիթ է ևս մեկ անգամ հետադարձ հայացք նետել անցած գրական տարվան, Գրանիշի գրական համայնքի կատարած գործունեությանը, նկատել մեր բացթողումներն ու առաջընթացները և ձեզ ներկայացնել Գրանիշի տարվա լավագույններին:

Գրանիշն արդեն շուրջ 6 տարի է գրական դաշտում է և այս տարիների ընթացքում մեր թիմը մեծածավալ աշխատանք է կատարել՝ իր ընթերցողներին ներկայացնելով ժամանակակից հայ գրականության ամենաառանցքային հեղինակներին, բազմաթիվ թարգմանական նորություններ, նպաստել գրահրատարակչական դաշտի կայացմանը, աշխատել մեծ թվով գրողների, գրականագետների ու թարգմանիչների հետ: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Գրանիշը հայ ժամանակակից գրականության ամենամեծ առցանց հավաքածուն է:

2015 թվականին շարունակելով իր հիմնական առաքելությունը, Գրանիշը մեծ ուշադրություն է դարձրել նոր անունների հայտնաբերմանն ու ներկայացմանը՝ այդ թվում և՛ գրողների, և՛ գրականագետների, և՛ թարգմանիչների հետ աշխատանքներում: Բազմաթիվ գրական նախագծեր ու լրատվամիջոցներ, հրատարակիչներ մեր բացահայտած հեղինակների հետ շարունակում են աշխատել և դա մեզ համար ոչ թե խանդի, այլ հենց վաստակած արդյունքի ցուցիչ է: 2016 թվականին Գրանիշը շարունակելու է իր բաց գրական գործունեությունը՝ սպասեք նոր ու տաղանդավոր անունների հայտնությանը, նորանոր ու հետաքրքիր գրական վերլուծություններ և հետաքրքրաշարժ, ուշագրավ թարգմանություններ:

Այսպիսով՝ ԳՐԱՆԻՇ-ը ամփոփելով 2015 թվականին իր էջերում հրապարակված նյութերը (շուրջ 240 հրապարակում) առանձնացրել է հինգ հիմնական անվանակարգեր՝ պոեզիա, պատմվածք, էսսե, գրականագիտություն, թարգմանություն և յուրաքանչյուր անվանակարգում ընտրել հինգ լավագույն ստեղծագործություն(հերթականությունը պայմանական է): Լավագույները ընտրվել են խմբագրակազմի, մասնագետների և գրականասեր ընթերցողների արձագանքների հիման վրա: Ինչպես նաև՝ լավագույններին որոշելիս հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ հեղինակն իր տվյալ ստեղծագործության առաջին հրապարակումը վստահել է հենց  ԳՐԱՆԻՇ-ին:

Զուգահեռ ներկայացնում ենք նաև 2015 թվականի ընթացքում ամենաշատ դիտումներ ունեցած հրապարակումները՝ կրկին ըստ անվանակարգերի (ցանկերը կազմվել են հենց 2015-ին արված բոլոր հրապարակումների հիման վրա):

Այս ամենից զատ առանձնացրել ենք նաև հատուկ անվանակարգեր, ինչպես նաև ԳՐԱՆԻՇԻ-ի բոլոր ժամանակների ամենադիտված հրապարակումների ցանկը:

Եվ այսպես՝

 

ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Արթուր Միրզոյան | Մատյան Հեգնության

 

ՏԱՐՎԱ   ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ 

Արմեն Սարգսյան | Մոպասանի 11-րդ էջում

 

 ՏԱՐՎԱ    ԱՌԱՋԸՆԹԱՑ

Ռազմիկ Գրիգորյան

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ    ՊՈԵԶԻԱ

Հուսիկ Արա | Եվ սերը ասաց

Ներսես Աթաբեկյան | Անհրաժեշտ հուշում

Զարուհի Բաթոյան | Տոներից հետո

Ռազմիկ Գրիգորյան | Կանաչ արթնություն

Արթուր Մեսրոպյան | Բանաստեղծություններ

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ    ՊՈԵԶԻԱ

Արմեն Սարգսյան | Մոպասանի 11-րդ էջում

Արթուր Միրզոյան | Մատյան Հեգնության

Զարուհի Բաթոյան | Անմոռուկ

Ռուզան Հովասափյան | Հեռացող բառեր

Սլավի-Ավիկ Հարությունյան | Անվերնագիր օր

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔ

Հովհաննես Երանյան |Վարչապետի ազգականը

Մհեր Իսրայելյան | Գեներալ Ալթինթոփ և գայլուհի Աշենա

Սուրեն Սարումյան | Հուղարկավորության դերաբաշխումը

Մարգարիտա Եսայան | Ագռավների մոլորակ

Գրիգ | Ամպերի մասին

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ      ՊԱՏՄՎԱԾՔ

Գրիգ | Ամպերի մասին

Արամ Պաչյան | Վերջին օրը

Գոհար Հայրապետյան | Փոքր Մհերի ատրճանակը

Լուսինե Աթաբեկյան | Բարեւ, Կայ…

Արման Գասպարյան | Դոնի

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՍԵ

Արաքս Շահինյան | Վիվալդի. «Սուրբ Գերեզմանի Մոտ»՝ Մահից Հեռու

Վարուժան Այվազյան | Գրականությո՛ւն և բանահյուսա-պրոլետարական գրականություն

Երվանդ Վարդանյան | Դոկտոր Դետուշը կրակում է

Մարիամ Կարապետյան | Էսսե օրերի առատության մասին

Աշոտ Ալեքսանյան | Խուփ են պատմության անցքերը

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ    ԷՍՍԵ

Արաքս Շահինյան | Դիտտերսդորֆ. Զատիկ 

Արաքս Շահինյան | Ամադեուս. Ի Խորոց Սրտի

Արաքս Շահինյան | Վիվալդի. «Սուրբ Գերեզմանի Մոտ»՝ Մահից Հեռու

Երվանդ Վարդանյան | Դոկտոր Դետուշը կրակում է | Գրանիշ

Դիանա Համբարձումյան | Գրելու և յուղ հալելու մասին

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ

Սուրեն Աբրահամյան | Ես խոսում էի ինձ հետ որպես Հայր…

Սաթենիկ Ավետիսյան | Հայոց բառի տարագրությունը

Թագուհի Ղազարյան | Դիմելու ձևի խնդիրը

 

 ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ   ՀՈԴՎԱԾ

Գևորգ Էմին-Տերյան |Վահան Տերյան.Անտիպ և անհայտ էջեր

Սեյրան Գրիգորյան | Ստալինը Չարենցի բանաստեղծություններում | Գրանիշ

Սերգեյ Սարինյան | Մի նմուշ բացառիկ տգետի օրագրից

Թագուհի Ղազարյան | Դիմելու ձևի խնդիրը

Ալա Խառատյան |Ձայնի ալյուզիան շշուկներում

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ   ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսիպ Մանդելշտամ | Բառ և մշակույթ – թարգմանիչ՝ Թոնդրակի

Սվետլանա Ալեքսիևիչ | Նոբելյան բանախոսություն- թարգմանիչ՝ Գևորգ Ճաղարյան

Գի Դը Մոպասան | Իմ հորեղբայր Ժյուլը – թարգմանիչ՝ Էվրիկա Երիցյան

Կոնստանտինոս Կավաֆիս | Տրոյական –թարգմանիչ՝  Շուշան Կարապետյան

 Սեսար Վալյեխո | Մեր հացը – Ռուզան Պետրոսյան

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ   ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ումբերտո Էկո | Վարդի անունը-թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

Ադրիեն Ռիչ | Քսանմեկ սիրային բանաստեղծություն, թարգմանիչ՝ Լուսինե Հարոյան

Ալբերտո Մորավիա | Մարքսի և Դոստոևսկու մենամարտը-թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

Ռայներ Մարիա Ռիլկե | Նամակներ երիտասարդ բանաստեղծին- թարգմանիչներ՝  Մարիամ Կարապետյան և Թոնդրակ

Ումբերտո Էկո | Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս-թարգմանիչ՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյան

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայկական ժողովրդական ասացվածքներ և առածներ

Հովհաննես Թումանյան | Քառյակներ

Հայաստան՝ սա իմ երկիրն է | Բանաստեղծությունների ընտրանի

Զորիկ Գալստյան | Դևը

Գուրգեն Մահարի | Բանաստեղծություններ

Դերենիկ Դեմիրճյան | Ավելորդը

Խորխե Լուիս Բորխես | Որոշ ժամանակ անց

Վահագն Դավթյան | Լույս առավոտի

Ակսել Բակունց | Միրհավը

Հայոց լեզու | Հունդը մեր գոյության

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *