«Իմ ամենասիրելի գիրքը» շարադրության մրցույթ

Մրցույթ

«kardalu.am ՀԱՅ ԳԻՐՔ» ԳՐԱԽԱՆՈՒԹԸ ԵՎ «ԱՆՏԱՐԵՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
հայտարարում են «Իմ ամենասիրելի գիրքը» շարադրության մրցույթ
Հաղթողներին սպասվում են հետևյալ մրցանակները՝
1-ին տեղ՝ 300 000 դրամ
2-րդ տեղ՝ 150 000 դրամ
3-րդ տեղ՝ 100 000 դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է
«Հայ գիրք» գրախանութից (հասցեն՝ Իսահակյան 16/ա) ձեռք բերել «Անտարես» հրատարակչության որևէ գիրք և գրանցվել: Այնուհետև շարադրությունը պետք է ուղարկել antares@antares.am էլեկտրոնային հասցեով՝ վերնագրում անպայման նշելով «Շարադրություն» բառը:
Բոլոր շարադրությունները կհրապարակվեն «kardalu.am Հայ գիրք» գրախանութի և «Անտարես» հրատարակչության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Պարտադիր չէ, որ գրախանութից ձեռք բերված և շարադրության նյութ դարձած գրքերը լինեն նույնը:
Շարադրությունը «kardalu.am Հայ գիրք» գրախանութի և «Անտարես» հրատարակչության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հրապարակվելուն պես մասնակիցը իրավունք է ստանում իր ձեռք բերած գրքի արժեքի 20 տոկոսն օգտագործել նոր գիրք գնելու համար:
Մրցույթը մեկնարկում է 2015 թ. դեկտեմբերի 21-ին և տևելու է մինչև 2016 թվականի հունվարի 24-ը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2016 թվականի հունվարի 30-ին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *