ՀՈՒՍԻԿ ԱՐԱ | Աստծո հետ խոսելու ժամանակը

© Կարեն Անտաշյան

© Կարեն Անտաշյան

Մայիսի 17-ին օղակաձև զբոսայգում` Վահան Տերյանի արձանի հարևանությամբ,
տեղի ունեցավ բանաստեղծ Հուսիկ Արայի «Աստծո հետ խոսելու ժամանակը» պոեմների և բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Սա հեղինակի 5-րդ գիրքն է, այս տարի լույս կտեսնեն ևս երկու գրքեր:

Գրական գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում, հեղինակն առաջին անգամ է շնորհանդեսի միջոցով ներկայանում գրասեր հասարակայնությանը և որոշումը բացատրում` ժամանակը եկել էր:

«Աստծո հետ խոսելու ժամանակը» գրքում բանաստեղծը քննում է բոլոր այն ժամանակներ, երբ դիմել ու դիմում են Աստծուն: Բարձրյալին դիմելու ժամանակ յուրաքանչյուրին է տրված, այժմ հերթը բանաստեղծինն էր: Հեղինակը իր խոսքն ունի ասելու Տիրոջը, որի հետ երբեմն վիճում է, երբեմն հաշտվում, միշտ սիրում ու հրաշալի հասկանում, որ Բարձրյալը միշտ ներկա է:

Իրականությունը, երազանքները, նաև կայքնի խրթին էջերը, ներկայի, անցյալի և ապագայի լինելիության փիլիսոփյությունը Հուսիկ Արան մեկնում է բանաստեղծական ազատ տողերի միջոցով:

Եվս մեկ գիրք հայ ժամանակակից գրականության անդաստանում, ևս մեկ գիրք հանձնված ժամանակի և ամենքի դատին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *