ՎԻԼՀԵԼՄ ԲԱՐՉ | Բանաստեղծություններ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Ծնվել է 1950թ. Էբերսվալդում, ապրում է Հալլեում և Ռոհնայում։  Լայպցիգում ուսանելուց հետո աշխատել է տարբեր բնագավառներում, 1986-ից ազատ ստեղծագործող է։ Իր ստեղծագործաթյունների համար (վերջինը՝ «Միջին գերմանակա պոեզիա») արժանացել է բազմաթիվ մրցանակների, վերջինը եղել է Վիլհելմ Մյուլլերի անվան մրցանակը, 2007թ.։ ՊԵՆ-ի անդամ է։

ՀԱՄՄԱՅԻ ՋՐԱՂԱՑՆԵՐԸ

Ինձ մնամ է դիտել քաղաքի ուրվագիծր
Բավականին գեղեցիկ, բացակայում են միայն եկեղեցիները,
Առևտրով էր զբաղվում այստեղ Նաթանը (առանց օղակի), բայց
ռումբերով,
Այդ պաաճառով էլ հեռվից արդեն տնքոցներ և վայնասուններ են
լսվում։
Հետո, ավելի մոտենալով, տեսնում ես արդեն ծնկաչոք
հսկաներին (ջրաղացներին),
Սև, պատառոտված հանդերձներով, ցաքուցրիվ մազերով։
Համմայի ջրաղացները, ասես սրբություն լինեին բոլորի համար
Երկու հազար տարի ի վեր ոչ ոք չի համարձակվել
Փլել այն, ոտնահարել, նրանցից ուղիդ հիսունը կանգ առան (իրենք իրենց),
Միայն տասներկուսն են մնացել, որ պտտվում են դեռևս որպես
միակ ողբացող
կառույցները աշխարհի՝
Մի ճիչ, աղաղակ և հոգևարքի ահազանգ
և առանց կրկներգի, և նոր, ինչպես վրա հասնող սարսափ։
Ինչպես Տրայան կայսրն էր արդեն լսում (կանխազգացում),
և հետո Մուհամեդը և Սալադինը, Ֆրիդիխը և Լորենսը և
Ասսադն էին զգում։
Նրանք ասես տեսնում էին դրանք (ջրաղացները) դողալիս՝
ահա կկոտրվի մեջքը անիվների,
Կսուզվեն թևերը Օրոնտեսի (գետ հայտնի հին Ասորիքում)
խորքերը սակայն…

Ջուրը հեռացնամ է փոշին նրանց հինավուրց ճակատներից,
Ես կարող եմ նրանց՝ անիվներին ամբողջ կյանքում չմոռանալ,
Ինձ համար չկան երկրի վրա ուրիշ անխոս վկաներ,
Կա միայն ինքն իրեն արտադրվող ջուր՝ ջրաղացը
Վիտրուվիուսի (ճարտարապետ առաջին դար), արյունով ու ջրով
դաշտերի ծարավը հագեցնող,
Ես լսում եմ գիշերները աղացների ձայնը քաղաքներից,
Ես տեսնում եմ ալևորի աչքերով, զգում եմ՝ ինչպես են պտտվում՝
Համմայի ջրաղացները իմ երակներում։

Ես ցանկանամ եմ, երբ ոսկորներս ներսում կոտրատվեն,
քայքայվեն,
Ի վերջո տեսնեմ՝ ինչպես են այնտեղ Համմայի երեխաները (տղաները),
ցատկելով կայտառ ձայներով քրքիջով լողանում
ծիածանի մեջ հռոմեական ժամանակների։
Կցանկանայի դեռևս տեսնել չարաճճի մանուկներին Օրոնտեսի ափին,
և ինձ՝ ի հեճուկս նրանց լավ ցատկողի, մի տղայի,
որը բոլորովին չի տիրապետում Ամենահաղթի
հնամյա տեխնիկային և պարզապես արհամարհում է
Լացն ու ատամների կրճտոցը, և թռչում է աշխարհի ջրաղացի միջով։

ՍՈՒՐԲ ՌԱԴԵԳՈՒՆԴԸ ՊՈՒԱՏԻԵՅՈՒՄ՝
(Ֆրանսիական քաղաք)

Դու իմ լույս, վտքրիկ վառարան, դու իմ կենդանի
չորս երկաթե թաթերի վրա,
ինչպես տարօրինակ մնում ես հավատարիմ ինձ մոտ
կուլ տալով այն, ինչ արգելված է ինձ։
Ասել, թե որքան իրական են ինձ համար
իմ երկմտանքներն ու իմ տրտունջը,
դու խժռում ես իմ ցավը և դու իմ
գանձն ես մանկության օրերի։

Իմ սիրտը Հելֆթայից, դու իմ երգ,
կարող ես օգնել ինձ կրել այն,
ի՞նչ ես ուզում դու, իմ խորհրդավոր դարբին
շարունակ ինձ հարցնել,
թե ինչ ենք մենք այստեղ, երեկոյի երկրում, վառարանի
տաքության ներքո դեռևս երգում,
ես տեսա իմ սերը պատերազմում վառված,
լսեցի սրտիս կտոր-կտոր լինելը։

Իմ կայծակի հարված, իմ սև օջախ,
ի՞նչ պետք է լինի մեզ հետ, երբ երջանկաթյունն ինձնից նորից մեկնի,
երկրի վրա այլես այն չի լինի։
Բեռնած կենդանի, այնժամ մեզ համար,
աստղեր կթափվեն գրպաններից,
այնժամ հեծած կհասնենք երկնքի դռանը
անցնելով մի ուղի մոխրացած։

Մի վերջնագույն ծովահեն ևս
Օ~հ…
Ջոննի Դեփը՝ «Կարիբյան անեծք»-ում

Հյուգեի մանկիկը սիսեռն էր,
Հյուգեի սրտին ամեն օր
սիրում էր նա պառկել ամբողջ օրը
Հյուգեի թոքերի խորքում։

Խոսեց Հյուգեն մի անգամ, արքայադստրի’կ,
հոգնած էակ, արի՛ դուրս քո անկողնուց,
Հյուգե՛, – խոսեց նա,-սիրելի՛դ իմ,
ցավոք, մահուհին եմ ես քո։

Հյուգեի ավերականոցը՝ կրծքավանդակը,
ցնցվեց, և բեկորները ծխացին
ամբողջ Քյոնիգսբերգից. – Օ՜հ, իսկապե՞ս։
Ուզում ես ինձ՝ տխմար ծխացողի՞ս։

Իմ թունավոր կաթի փոշի՞ն,
որ ես, սիսեռի՛կ, կուլ տվեցի,
Մեռյալ-Բալթիկ ծովի ջրերում՝
այդ օրից արիաբար դրա դեմ խում անելով։

Տե՛ս, թե ինչպես եմ անապատով մարդկային
անցնում Աղասվերի պես, ինչպես եմ Աքաաբի* պես
կտրում ծովն ու աղը հանուն սիրո։
Այո՛, այդ ես եմ, – խոսեց մահուհին։

Ու՛խ, խոսեց Հյուգեն, դու գալիս ես,
արքայադստրի՛կ իմ, երբ այսօր դեռ
հագեցվում է ծարա՞վը մեծ։ Եվ Հյուգեն գրկեց
գալաբիյան** սև։

Քաղաքի միջով գիշեր-ցերեկ
(քարշ էր գալիս վերարկուն Մարոկկոյից,
կնգուղն՝ ինչպես մի ուսապարկ,
մորուքն էր արծաթ կնգուղավորի։

Կանուխ վեցին Հյուգեն եկավ
կայարանամերձ «Շվան» – անդորր։
Մահ սեղանին։ Աշակերտներն ասացին՝
նա սև սուրճ էր ֆրթացնում։
Անցնող հնդիկ-ծաղկավաճառը,

երկաթուղու ուրվականները
դարձան աղոտ, – սոսկ հավաքարար
Լիլո Ջնջոցանետն էր փթթում։

Եվ լայնեզր գլխարկով մի օտար կերպարանք
համարձակվեց վերջապես
ուղիղ մահվան աչքերի մեջ նայել՝
կապույտ աչքեր մի մահուհու։
Է~յ դու այդտեղ, գոչեց օտարը,– է~յ դու,
ծերուկ,օ~, ներեցե’ք, տե’ր վանական.
Քանի որ այստեղ եք – բայց՝ ինչու՞։
Տվեք մեզ խոսքը Ձեր – եղբայր…

Հյուգեն տասնչորս աչքերով վեր նայեց
բարձր թնդությամբ սուրճից,
բառեր ասաց խորին խորունկ.
– Եղբայրնե՛ր, մնացե’ք բուֆետում։

Բարձր հեկեկաց հնդիկն իսկույն,
Լիլոն կծկվեց, փակվեց ինքն իր մեջ,
իսկ երկաթուղային ստվերները, բոլոր,
լայնեզր գլխարկն էլ՝ իրենց առաջնորդ,

մնացին վաճառասեղանի մոտ, երբ
եղբայր Հյուգեն վաղուց հեռացել
ու դեռ վերջինը չէր, վերջինը չէր
ձեռքում ու գրկում մահուհու։

Հյուգեի խեցգետնընթացքը
Ապենիններում դեռ սաստիկ ցուրտ պիտի լինի
Ծեր Կանտն՝իր շահրիկին սպասելիս։

Գիշերր, երբ Հյուգեն մեռավ, մեղմիկ ցնցվեց:
Արտասվում էին Դանցինյան ոսկեջուր, դրսում
Ձյուն էր ոսկեթերթ , ապա մարեց խշխշոցը
Կրետաբնում, այնտեղ՝ Հյուգեի պատյանում.

Ուղենիշ էր նրա կզակը դեպի Բիլգորայ,
Բուք ու բորանի միջով դեպի Քյոնիգսքինդերբերգ,
Ու չեշիրյան կատվի քմծիծաղը սողոսկեց սենյակով,
Համեմունքն ամեն կյանքի հիմա լաբսքաուսն*** էր։

Ելք դեպի մաքուր օդ։ Երկրի վրա ամենահեռավոր վայրը
Նրա համար սիրտն էր, քանի դեռ բաբախում էր։
Ու եկավ նա դեռ գիշերը՝ այդ Քյոնիգսքինդերբերգ,
Կարմիր մորուքն էլ արդեն աճած էր,և երկու ագռավ

Բարեպաշտության արագ պահակ կանգնեցին դռան շրջանակին`
Ձեռքերը խաչած փորին՝ Հիտլերի պես։ Փոխադրամիջոց-դագաղը
Դղրդաց ինչպես քարմանուկ****։ Հյուգեի սափորը՝
Նրա մանկական դիմափոշին պատերազմից,
ստանում եմ ես…

Իմ եգիպտական հավաքածուն

Գոմի ցուցափեղկն ինձ շատ է հիացնում,
որտեղ մի կով է թավալվում, խայտախռիվ ծիծաղում,
ինչպես դու, Գելի՛, հետս մի անգամ արեցիր։

Ամբողջությամբ կռացած դարմանի մեջ ութին մոտ
բախտն էր, որ հետույքդ շրջեց դեպի ինձ։
Ուզում եմ կռանալ այսօր ես դրա համար քո առաջ։

Որ քեզ կսիրեմ, երբեք չէի էլ մտածել
այդքան վաղու՜ց, վաղու՜ց։ Արդեն իսկ մոտերքում Լեթան
թաքցրել է Նեֆերտիտիին, խիստ գեղեցիկ՝ տիրանալու համար։

Գյուղի վերևում՝ Դալայ Լումպի շան հետ

Սենք պպզել ենք թիկնոցի մեջ, տարափի տակ անձրևի։
Ոսկեգանգուր Լումպի, ես էլ եմ լսում խշխշոցը,
եռուքորը, ես շնչում եմ, դու զգում ես Ատլանտիդայի
կործանման վերջին աստիճանը, թարմությունը։

Միանգամից այնտեղ ներքևում զառամյալ կամուրջը
լույս-սիրամարգի պես բացում է կաթկթացող հովհարը,
և խելացնոր կարկատված են անձրևանոցի գույներով
ահա’ ամպն ու ջուրը թափառական վանականների։

Ոչնչավոր սևը շրջում է հին վարտիքի վարդագույնով,
կրիան՝ վառ ոսկեդեղնով, նայի՛ր, այդպես է շրջում
Գերա քաղաքի գործազուրկների միությունը
Ատլանտիդայի գեղեցկագույն մարգագետնում։

*Աքաաբ- Իսրայելի թագավոր (ՔԱ մոտ 874-853), Ամրեա թագավորի որդին
** Գալաբիյա-Տղամարդու ավանդական հագուստ Եգիպտոսում
*** Լաբսքաուս- Հյուսիսային Գերմանիայում, Նորվեգիայում, Դանիայում ու Շվեդիայում օգտագործվող մսով ուտելիք
****Քարմանուկ-Լիթոպեդիոն

Թարգմանությունը գերմաներենից` Հերմինե Նավասարդյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *