ԵՐԵՎԱՆ | Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012

Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012

Երևանը ճանաչվել է 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս որոշումն ընդունել է ՅՈւՆԵՍԿՕ-յի ընտրական հանձնաժողովը հուլիսի 2–ին կայացած ժողովում: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-յից, ինչպես նաև` գրական շուկայի առաջատար երեք միջազգային կազմակերպություններից:

Երևանը տասներկուերորդ քաղաքն է, որը կդառնա Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանին նախորդել են Մադրիդը (2001), Ալեքսանդրիան (2002), Նոր Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուբլյանան (2010), իսկ 2011թ.` Բուենոս Այրեսը:
Երևանը ընտրվել է իր ներկայացրած ծրագրի բազմաշերտության շնորհիվ: «Սա շատ մանրազնին կազմված ծրագիր է, իրականանալի է, համապատասխանում է  քաղաքի սոցիալական պայմաններին, բայց ունի նաև համաշխարհային ուղղվածություն` ընդգրկելով գրքի շուկայի բոլոր խոշոր դերակատարներին», ասել են հանձնաժողովի անդամները:
«Ես շնորհավորում եմ Երևան քաղաքին, որը ներկայացրել է առանձնահատուկ հետաքրքիր ու հարուստ մի ծրագիր, որի թեմաները հատկապես կարևորում են խոսքի ազատությունը, և երեխաներին` որպես վաղվա ընթերցողների ու հեղինակների», ասել է Իրինա Բոկովան, ՅՈւՆԵՍԿՕ-յի գլխավոր տնօրենը: «Գրական ողջ աշխարհի համախմբումը, սկսած հեղինակներից մինչև տպագրիչներն ու խմբագիրները, անկասկած իր նպաստը կունենա Երևանի ծրագրի մեծ հաջողության ու տեսանելի արդյունքների մեջ,» – ավելացրեց նա:
Ամեն տարի ՅՈւՆԵՍԿՕ-ն և միջազգային գրական շուկայի առաջատար երեք կազմակերպությունները (Հրատարակիչների միջազգային միություն (IPA), Գրքի վաճառքի միջազգային ֆեդերացիա (IBF), Գրադարանների միջազգային ֆեդերացիա (IFLA) ) միասին ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Դա տեղի է ունենում  Գրքի միջազգային օրվա և Հեղինակային իրավունքների պաշտպանության օրվա  միջև  ընկած ժամանակահատվածում: Այս նախաձեռնությունը իրականանում է բոլոր կողմերի սերտ համագործակցության շնորհիվ և կոչված է խթանել ընթերցանությունն ու գրքի վաճառքը:

UNESCOPRESS

Անգլերենից թարգմանությունը` Մարիաննա Վարդանյանի

Share Button

2 Կարծիք

  • Ես շնորհավորում եմ իմ Երևանին!!!

  • Nax ev araj neroxutyun em xndrum anglyatar grelu hamar.
    Hamadzayn em ver@ nshvac karciqneri het…

    Erevan@ piti amen kerp hamapatasxani ir kochman@!
    Chgitem inchqanov e Trends.am @ texekacvac arden naev erevanum gorcox BookCrossing i masin.. bayc im partqn em hamarum evs mek angam dra masin bardzradzaynl@!

    Im karciqov da shat hianali gaxapar e…ev henc da kxtani Erevancineri aveli mec hetaqrqrutyun@ grqeri handep!

    Karcum em 2012 i partastakan ashxatanqneri mech petqe nerarel naev BookCrossing gaxapari zargacum@..

    Ayd gorcin npasox klini nayev BookCrossingi masin hodvaci hraparakum@..ete iharek da hetaqrqir e trends.am in!

    http://www.facebook.com/BookCrossingArmenia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *