Ընծայագրի՛ր Գիրքը

9_1718253022959022374_n

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, բաց մի թող հարազատին գիրք նվիրելու հնարավորությունը, որն այս տարի վերստին ընձեռում է «Զանգակ» հրատարակչությունը:

Մրցույթի պայմանները շատ պարզ են. 2016 թ-ի փետրվարի 5-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում այցելի՛ր www.zangak.am, ընտրի՛ր ներկայացված գրքերից մեկը և երկտողով ընծայագրի՛ր այն ընտրված հասցեատիրոջը՝ լավագույնս հիմնավորելով նրան գիրք նվիրելու քո ցանկությունը:

Յուրաքանչյուր աշխատանքային օր «Զանգակ» հրատարակչությունը կառանձնացնի մինչև 5 առավել հիմնավորված և յուրօրինակ ընծայագրերը, և փետրվարի 19-ին գրքերը ներկայացնողների անունից կնվիրի դրանք հասցեատերերին:

Ծրագրի շրջանակներում կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ:

Հայտ ներկայացնելու համար հարկավոր է կայքից ընտրել որևէ գիրք, նույն էջում սեղմել «ՆՎԻՐԵԼ ԳԻՐՔԸ» կոճակը, լրացնել անհրաժեշտ դաշտերը և ուղարկել:

Արդյունքները կհրապարակվեն «Զանգակ» հրատարակչության պաշտոնական կայքում, ինչպես նաև կհղվեն ձեր նշած էլ. հասցեի միջոցով:

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 24:00-ն:

Խնդրում ենք դաշտերը լրացնել ամբողջությամբ և տրամադրել հավաստի տվյալներ:

Նվեր-գրքերը հայտերում լրացված հասցեատերերին (ոչ հայտը ներկայացնողներին) կտրամադրվեն «Զանգակ» գրատանը փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ին:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով www.zangak.am/grqiton:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *