***
Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:
***
Ագռավին ասին ծիռտդ դեղ ա, էն էլ գանց ծովի մեջ ծռտեց:
***
Ախպոր տղա ջան տղա, քվոր տղա շան տղա:
***
Աղվեսի վկան իրա պոչն ա:
***
Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը:
***
Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:
***
Ամեն ինչի մերը ձագ կբերե, արաղի ձագը մեր կբերե:
***
Աշխարհն աղով, աղն էլ համով:
***
Աշխարհքի բերան, ջվալի բերան:
***
Աշնան գինին, գարնան` ջուրը:
***
Արինը ջուր չի դառնա:
***
Բաղնիք մտնողը պիտի քրտնի:
***
Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
***
Բերդն իր միջից կքանդվի:
***
Գարնան գառն ա գովական, աշնան հավը:
***
Գեղ կանգնի գերան կկոտրի:
***
Գեղի շունը քաղաք մտնե պոչը սխմած կը քալե:
***
Գետը չտեսած մի բոբիկանա:
***
Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել:
***
Գլուխդ պաղ պահե, ոտներդ տաք:
***
Գնա մեռի, արի սիրեմ:
***
Գող ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:
***
Գողը գողից գողացավ, աստված վերից զարմա-ցավ:
***
Դարտակ կարասը մեծ ձեն կտա:
***
Դեռ էշը չառած, փալանն է կարում:
***
Դրուստ խոսողի ձին թամքած պտի ըլնի, որ փախչի:
***
Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:
***
Զանգակի ձենը հեռվից անուշ կգա:
***
Էշն անառակի, ջորին առանց քուռակի:
***
Էշն ինչ գիտի նուշն ինչ ա:
***
Էրիկ-կնկա կռիվը մինչև անկողին է:
***
Թող իմ փորը կուշտ ըլնի, թող ասեն` անոթի շուն:
***
Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:
***
Լեզուն չլնի, ագռավները աչքերը կհանեն:
***
Լեզվի բոզը, կնկա բոզից վատ ա:
***
Ծառը գանգատ գնաց աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:
***
Ծառի տակ պառկողին` բերանդ տանձ չի ընկնի:
***
Կծողի քամակին կանգնի, քացի տվողի առաջին:
***
Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս` ճկատիդ կդիպչի:
***
Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը` պարտքը:
***
Հայի վերջին խելքն ա գովելի:
***
Հարսի փեշն իրան դուշմանա:
***
Հարսն եկավ, հարսնիքը պրծավ:
***
Հեռավոր սուրբը զորավոր կլլա:
***
Հեռու տեղեն եկած հալվեն շերեփով կուտեն:
***
Հոգուտ մեռնեմ թանապուր, դու էլ դարձար կերակուր:
***
Հոր ու մոր պատիվ չիմացողը, աստծու պատիվ չի իմանա:
***
Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:
***
Ձին ճանչեցիր քայլվածքեն, աղջիկը` նայվածքեն:
***
Ձին ու ջորին կռվան, էշը ոտատակ գնաց
***
Ձու ածող հավը կչկչան կլնի:
***
Մարդ ու կնիկ կռվեցին, կատուն թոնիրը գցեցեին:
***
Մարդամիջի մարդ ունենամ, հազար թուման պարտք ունենեամ:
***
Մարդուս բարեկամը իր ջիբն է:
***
Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:
***
Մեկ ծաղկով գարուն չի գա:
***
Մեկը մեկով, երկուսը` Աստծով:
***
Մեղրը ծախողը մատը կլպստի:
***
Մենակ հարսը տղա չի բերի:
***
Մեռնողի վրա տերը լաց կլնի, տերտերը կուրախանա:
***
Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:
***
Մի ձեռը, որ չես կարա կտրես, պաչի դիր գլխիդ
***
Մինչև աղն էկավ, մատաղը վերցավ:
***
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
***
Մորը թախտ, աղջկանը` բախտ:
***
Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:
***
Յա աղն ա պակաս, յա մաղը:
***
Շան կաղալը մինչև գիլու տեսնալն է:
***
Շատ ծիծաղը լաց կբերի:
***
Շատ հաչան շունը, ոչխարին գել կբերի:
***
Շատ մի սիրիլ, ատել կա:
***
Շաքարն անուշ ա, համա ամեն օր ուտվում չի:
***
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
***
Շները կռվեցին, անցորդի բանը հաջողվեց:
***
Ով չի ծեծել իր կնկանը, վայ կտա իր ծընկանը:
***
Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում:
***
Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի:
***
Որտեղ որ գնաս էն երկրի գդակը ծածկե:
***
Որտող զուռն, դու պար բռնա:
***
Ում սելին կնստի, նրա հորովելը կկանչի:
***
Ուշ արի նուշ արի:
***
Ուրագը իրա կոթը չի տաշի:
***
Ուրիշի մեռելի վրա աչքը թքով են թրջում:
***
Չորի հետ թացն էլ ա վառվում:
***
Պապին կերածը թոռան ակռան կառնե:
***
Պտղատու ծառին ճղները քաշ են լինում:
***
Սիրուն կնկա ծոցը պարկի, գեշ կնկա ձեռի հացը կեր:
***
Սովածը հաց կտեսնի երազում, ծարավը ջուր:
***
Տան փեսա – շան փեսա:
***
Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:
***
Քամու խերն էլ շատ ա շառն էր
***
Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:
Հավաքածուն տրամադրեց Հայկ Համբարձումյանը
shat lavnen
Շատ հետաքրքիր է:
Առած-ասացվածքները բանահյուսական ամենակենսունակ ժանրն են, որոնք արտացոլում են ժողովրդի մտածելակերպը,առողջ հումորն ու կենսասիրությունը:
լավն է
Ասացվածքները օգտագործելու եմ ,,Ինֆորմատիկա,, առարկայի դասաժամին, որպես տեքստեր մուտքագրելու համար: Շնորհակալություն:
Ախպեր ախպոր, ա՝խպուրնի, որ ծառավեց՝ պաղ ջուրընի:
Հոգուտ մեռնեմ թանապուր, դու էլ եղար՝ կերակուր:
Ուղտը հեռուն է արածում, բայց մոտիկն է տեսնում:
Հարուստի դմակը ճոչ կլնի, ամեն տեղը կծածկի:
Կակող երես հրեշտակին, սատանան շուտ-շուտ երես կտա:
Միչեւ Շուշան զարդարվի, ժամ պատարակ կառցիկվի:
Բեռ-բարձով էկած կոնաղի լեզուն, էրկեն կըլնի:
Մեղավորին մերը չի պերե, դրկեցի մոտեն է ուսէ:
Բախտավորի դուշմաննէ մեռէ, անբախտի՝ բարեկամը:
Սուս ձիյան թափուգը(աքացին, պինդ կըլի:
Աստված ազատի նապաստակի թափուգեն:
Ծուռ ծակին, ծուռ շիվ է պետք:
Քրիսդոսի գերեզմանին՝ հոգոց չեն ասի:
Հալալին աստված կտա, հարամին՝ սատանան:
Փիս մարդը, Զատիկին էլ փիս կելնի:
Սրտի ուզածը, խորոտ կըլնի:
Բոստանչուն սերմ չեն ծախի:
Լավ աղջիկը, օխտը տղայի արժի:
Պառավի արածը՝ ճարվածի, կերածը կորած:
Տղայի կերածը հալալի, հաքածը հարամ:
Կեղից չառավ որ պաքածի, տսից առավ՝ որ կեսն էլ տարածի:
Մենակին, մենակ չեն թողնի:
Ինչ որ չի ծնվէ, չի էլ մեռնի:
Սիրածը էն չի որ սիրունի, սիրունի էն որ սիրածնի:
Չարին կանիծեն, խեղճին կուլ կտան:
Տան տերդերին,«Օրհնիյա Տեր» չեն ասի:
Այդ առածանին ՍԱԼՄԱՍՏԻ բարբառով իմ կողմից հավաքած՝ մի մասն է:
uuuuuuuuuu ogneq pleas e aseq aracner shabatva oreri masin
կարող եք թվային ասացվածքներ գրել
Հիանալի
Խնդրում եմ առածներա պետք լեզվի մասին
շատ լավ ասացվածքներ են , ես այն օգտագորձում եմ մայրենի առարկայի ասացվածքի ժամին և լավ գնահատական եմ ստանւմ:
Հարգելի գոհար՝ Իմ կողմից հավաքած Ասացվածքները Սալմաստի բարբառով, տպագրված է
եվ կարելի է ձեռք բերել նաեւ Երեվանից:
Piti sires vor sirves,piti harges vor hargves
shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat lav acacvacqner en ahagin ban sovoreci
Es ev im @nkerner@ havaqum enq arac asacvacner vorpesi girq karucenq
Shat vatna
մինջև առուն յուր գա,գորտի աչքը դուրս կգա
apreq shat lava
Լավն է շատ
Lav aracner ein:Shnorjakalutyun:
отлично
shat lavn er es u im tatik@ shat havanecinq
Shat lavn en
tsari masin eli asacvacqner greq xndrum em
Լավն է
Отлична. Мне очень панровилос
Լավ առած ասացվածքներ են։
careri masin arac asacvacqner kgreq
իմ փնտրածը չգտա
im pntrac@ chem gtnum
Ահավոր հետամնաց, մուսուլմանական ազդեցության տակ ապրող մարդկանց կողմից ստեղծված ասածվածքներ։ Ոչ բոլորը բայց ահագին շատերը վերևի մասում ներկայացվածներիցը։
Klni snapartutyan masin greq?
Հարգելի Գագիկ, սնափառության մասին ևս շարք են պատրաստել, պարզեպես սեղմեք առածներ բառի վրա և մուս առածաննրիները ևս կարող եք տեսնել:
Ի՞նչու չկա այս առածը՝ Ով աշխատի նա կուտի։
shat lav asacvacqner er mersi shat
Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը:
Այս ասացվածքը ի՞նչ է նշանակում:
aysinqn axqaty chi karoxanum utel
yerevi….