ՃԱՆԱՊԱՐՀ
Երբ մեզ ոչ մի մարդ չի սիրում
նոր ենք սկսում
սիրել մայրերին
Երբ մեզ ոչ մի մարդ չի գրում
հիշում ենք
ընկերներին վաղեմի
Եվ խոսք ենք ասում արդեն նրա՜ համար
քանզի լռությունն ահուսարսափ է
իսկ շարժումներր վտանգահարույց
Իսկ վեջում – անմարդ մի զբոսայգում
լալիս ենք խղճուկ շեփորների ձայնից
փողային խղճուկ նվագախմբերի:
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Կարծես թե
արնոտ ճյուղերի միջով ես
մաքառում դեպ լույսը:
Եվ այստեղ նույնիսկ երազներն են նման
ջղաչոր ուռկանի:
Ի՜նչ արած, բոլորս երկրի վրա ենք
խաղ անում մարդկանց հետ:
Իսկ անդ –
ամպերի կացարանն է,
միջնորմներր՝
աստծո երազների,
և լռությունր մեր, մեր իսկ խանգարած,
նրանով, որ մենք խորքում ինչ-որ տեղ
այն կառուցեցինք
տեսանելի և ունկին լսելի:
Եվ այս խոսում ենք ձայներով
ու տեսնվում ենք երանգ առ երանգ,
սակայն ոչ մի մարդ ա կանջ չի դնում
ձայներին մեր ճիշտ, իսկական,
և, գույն դառնալով մաքրագույն,
մենք չենք ճանաչում մեկմեկու:
ՄԱՐԴԻԿ
Քանի՛ գիշեր եմ
շրջանակների, աթոռների ու շկաֆների գծեր
ճանապարհ դրել շարժուձևերով
ձեռք ու ուսերիս
նրանց մշտակա
և անմեկնելի ուղին:
Եվ չեմ նկատեր
ինչպես եմ բերել ես մարդկանց վրա:
Կխոստովանեմ. զրույց անելով
մտովի չափն էի առնում մատներով
հոնքագծերի:
Եվ ամենուրեք նրանք էին, որ
ես չմոռանամ
կյանքը ըստ նրանց մարդկային ձևի,
և շաբաթներ ու տարիներ եղան,
որպեսզի նրանց ես հրաժեշտ տամ,
և մտածումի իմաստը եղավ,
որ իմանայի,
թե փայլքերն իրենց դաշնամուրների
ազգուտակ ունեն
բանտերի մեջ և բուժարաններում:
ՁՅՈՒՆԸ
Մերձիմոտ ձյունից
արտասովոր են պատուհանի գոգի ծաղիկները:
ժպտա ինձ թեկուզ այն բանի համար,
որ բառ չեմ ասում,
որբ երբեէ չեմ հասկանալու:
Ամենը, ինչր կարող եմ ասել՝
աթոռ է, ձյուն է, թարթիչ է, լամպ է:
Եվ իմ ձեռքերր
պարզ ու հեռավոր,
և շրջանակներ լուսամուտների,
ասես կտրված սպիտակ թղթից,
իսկ անդ – թիկունքի ետևում նրանց՝
շուրջը լապտերի,
ձյունն է պտտվում
մանկութ օրերից:
Եվ կպտտվի, քանի աշխարհում
հիշում են քեզ ու խոսում են քեզ հետ:
Եվ բամբակներն այդ ճերմակ երբեմնի
տեսել եմ արթուն,
փակել աչքերս ու չեմ կարենում այլևս բացեր
և պտտվում են կայծերն սպիտակ,
և կանգնեցնել
անկարող եմ ես:
ՈՒՌԻՆԵՐԸ
(երաժշտության հիշատակին)
Վ.Ս.
տևական մշուշ֊ուրվականում
անլսելիիում լուսավորված
ցավին պարզ այնպես և այնքան հեռու
պարտքից իմ սրբազան-հիշողության
գա՜նձն է. երգաբերվում է – գեղեցկությամբ իր.
«Շուբերտր» «մոր» պես.
( «Աստված» չես ասի – Օ աստված հոգուս
ինչ-որ բան եղավ, լացս
փրցվում է. ու վաղուց
նինջում ո՜չ – իմ – գեղի մեջ
մաքրահունչ տնքոց֊գագաթներր կորցրած
մուժ եմ դառնում դժգույն
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻԲՐԵՎ ՏԱՃԱՐ
Եվ հոգիներն էլ մոմերի հանգույն վառվում են իրարից:
6 հունվարի, 2002 թ.
ՎԱՂՈՒՑ ԷՐ
Եվ դաշտում
արտասվում էին հասկերը – խոնավ
ու կռնակներով ոսկե –
խոնարհվում պատին
չհնձած հասկերի… –
ու լուսանում էր
անփոփոխ այդ լացով… –
Աշխարհն էր – համահավասար:
ԴԱՇՏԸ ԳԱՐՆԱՆԸ
այնտեղ հրաշքը ծածկում է խելքը
ԱՅՆ ՆՈՒՅՆ ՀՐԱԺԵՇՏԸ
արտերը
մտնում են
դռնով –
և ձեռքերը նրա ասես հրե գիր են
այնտեղ ծնկներին.
«ես – դադար եմ տալիս – իմ շարժումներին» –
(և բակի անձրևը – ավելի լայն է – ավելի թեքված
ասես
այստեղից տանում էին իրեն
ծովի ուղղությամբ անիմանալի…) –
և հոգին ասես անդունդ է անտակ այս ամենը կլլող –
չէ՞ որ
ես էլ եմ
թախծում
իմ վերջով –
ոնց ճարճատյունում
այդ շփման
շշունջը – ախպերաբար – կարդալով
Օ Աստված, որպիսի
բոցավառ Դաշնություն
ելք
(շնչառությամբ) –
Միմիայն – դաշտերը
ՄԻՆՉԵՎ ԸՆԿԵՐՈՋՍ ՀԱՍՆԵԼԸ
ժակ Ռուբոյին
Այդ
ոչ թե քամին է
այլ ձգվող թարմությամբ մի զզվելի բան
ինչ-որ լպրծուն – ալերես – ասես փսփսուքով իր
տեղաշարժեր կրող
զգացումն – աղետի, ինչ-որն այդ փոքր-ինչ ջղաձգվում է
տանն – ինչպես դաշտում
ճերմակր
կանգնած
կողքին – գրքերով, ոնց միջանցահողմ – գետի
ծունկի մոտ ուր ավելցուկ կա – ճառագայթների.
լոկ ցոլք ու ծվեն
ցավի – խոտերում, ե միանգամից – բաց գիշերն իբրե.
մերկ – մթության մեջ
և լույսր
իր մեջ
լռությունն է.
կարծես ամենքր քայլում են-քայլում – պայծառացումի
պարունակի մեջ
ճշգրիտ ու վառ… ե նորից
ջերմում – ավելի վատր. ե գլուխկոնծի
հովերր նորից – դեմքին մոտեցած – ուղղություններն են
շարժում
թե ինչով – էլի նույնապես – ալերես – անձե ուռչող
քո տանր
քո հարկի նորքո
Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի