Բորիս Ռիժիյ | Ինչ լավ էինք մենք վատ ապրում

Ինչ լավ էինք մենք վատ ապրում

Ամեն բանի համար՝ շնորհակալություն։
Լռության, աստղի լույսի,
Որը մթության հետ է վիճում։
Որդուս ու կնոջս համար շնորհակալություն։
Գողական երգերի համար պատի հետևի։
Շնորհակալություն, որ վատ հյուր լինելով, Ինձ դեռ միանգամայն լավ ընդունեցիք։
Եվ միջանցքում թիկնոցի համար մեխ խփելով`
Ամբողջ աշխարհը ուսերիս դրեցիք։
Շնորհակալություն մանկական բանաստեղծությունների,
Ոչ ուշադրության, այլ համբերության համար։
Աշնան. Մեղքերի, մռայլ եղանակների,
Այս ոչ երկրային ափսոսանքի համար։
Աստծո և նրա հրեշտակների։
Որ սիրտը հավատում է, միտքը գիտի:
Նրա համար ինչը գոյություն չունի.
Ամեն ինչի, ամեն ինչի։
Որ չեմ կարող ապրել գեղեցիկ` հիշելով վիշտն ուրիշի,
Ես կյանքին մեծ պարտք ունեմ տալու։
Միայն մահն է առատաձեռն ու լուռ:
Ամեն ինչի, Պղտոր լուսաբացի։
Տան ջերմության համար, աղի, հացի,
Նրա համար, որ շնորհակալ եմ բոլորիդ,
Որ ոչ մի բառ չլսեցիք։

 

***

Էմալապատ նավ,
Պատուհան, դարակ, անկողին։
Բարդ է ապրելը, անհարմար,
Բայց մեռնելը՝ ամենևին։
Պառկած մտածում եմ, որ
հազիվ թե այս ճերմակ սավանով
Ծածկեին երեկ նրան, ով
Մեկնեց այլ աշխարհ այսօր։
Ու Լուռ կաթում է ծորակից,
Ու կյանքն` իբրև պոռնիկ,
Գզգզված ելնելով մշուշից,
Տեսնում է անկողին, դարակ,…
Եվ փորձում եմ վեր կենալ,
Աչքերի մեջ հայացք սևեռել,
Ուզում եմ նայել աչքերին, հեկեկալ
Եվ երբևԷ չմեռնել։

 

***

Խումհարն անցավ, բայց աշխարհը չփոխվեց։
Մեղեդին եկավ, բառերը վերջացան։
Մի շարժառիթը մյուսի հետ միաձուլվեց։

(Շատ ամբիցիոզ տող դարձավ) …

Ընդհանրապես խոսքեր պետք չեն գուցե
նմանների համար, ու՞մ նմանների:
– էշերի…

Կանգնած ներքևում երկնակապույտ ամպերի`
Ուսերս եմ թոթվում հիմարորեն.
Ծայրից ծայր հիմնովին երաժշտությամբ եմ լի։

 

***
Ես չեմ ճամփորդել քո երազներում
և չեմ երևացել ամբոխում,
չեմ թվացել այգում,
Ուր անձրևում էր, այսինքն՝ անձրև սկսում( ես ձգում եմ այս տողը, իսկ մյուսը`անտեսում)։

Այն գայթակղում էր ինձ` հիմարիս. կարծես`
Ուր-որ է կհանդիպեմ քեզ։

Այդ դու ես հայտնվում իմ երազում ( և լուռ քնքշությամբ էի ես լցվում) ,
Քունքերիս մազերն էիր դու ուղղում։

Այս աշնանը անգամ պոեզիան էր գրեթե մոտս ստացվում
(սակայն միշտ տող կամ հանգ երջանկության համար ինձ չէր հերիքում)։

 

***

Էն առասպելական տարիների ընթացքում
Մեզ գարեջուրը օդն էր փոխարինում։
Ինքն, ինչպես օդ, անհետանում էր,
Բայց մեկ-մեկ էլ` հայտնվում։

Երեկոյան խանութի հետևում
Կանգնած լուռ զրուցում էինք:
Ինչ լավ էինք մենք վատ ապրում,
քամուն ընդառաջ ծխում էինք։

թեև կոպիտ հյուսված
և ոչ զուրկ զարդարանքից
կյանքը պատսպարված էր հիմարորեն
տուփերի շարքերով մեզանից։

Եվ միայն երկինքը, երևի,
կարող էր նուրբ և ուշադիր նայել
Անփույթ վերաբերվողներին
հոյակապ բային` ԱՊՐԵԼ։

 

***
Հիշողության եզրին
և միակ ոտքի վրա
կանգնած է գողացված վերարկուով
Վասիլի Կոնչեվը – Գոնչեվ, «Գե՛».
հարբած է կորցրել պրոթեզը
և հետը կոշիկը` շատ թանկ,
խմում է միլիտրանոց գարեջուրը
Կարծես` գարեջրի մեջ կա հանգստություն,
Եվ ես ձեռքս մեկնում եմ.
արդեն լավ է – տուր ստեղ, ես հավատում եմ, որ ապրում ենք
շրջապտույտում,
Չենք մեռնում երբեք
Եվ մնում, մնում է
Սպասել` շունչս պահած.
Ահա նա կխմի և կժպտա, և կրկնվի
կյանքը իմ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Աշոտ Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *