Ավերակ կերակրափողումս երբ ես նայում եմ նկարիչ ընկերոջս դագաղին պատվանդանին դրված ու նրա դիակը արձան է դառնում ինձ համար կամ մի շքեղ կտավ նման Էլ Գրեկոյի Կոմս Օրգասի թաղմանը ու օրգանները դադարում են գործել կամ անձայն գործում են ու հյուսում իրենց մահը ու փրկիչ-կափարիչը փակվում է նկարչի վերջին կտավի վրա ու թող անսպառ ու անձնասպան հնչի նրա այսուհետ թեկուզ անշունչ գույները մեր մեջ։
«Ընդհատված ընդերք կամ օրգազմի թաղումը» վերնագրում եմ հոգուս դատարկ կտավը։
Ecce Homo «Ահա մարդը» ասում է Պիղատոսը Հիսուսին հանելով ամբոխի դիմաց ու ես նայելով ընկերոջս անշունչ դիակին բացականչում եմ Hic homo fuit «Սա մարդ էր» ու լսում եմ թե ինչպես են դատարկ մարմնի մեջ վրձնի ուրվականներ խլրտում։
ԻՄ ՅՈՒՐԱՅԻՆՆ Է ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ։
Նայելով պատվանդանի վրա դրված ծաղկած դագաղին ես ուզում եմ ասել ահա ինչ չի կարող անել մարդը նույնիսկ հանճարեղ ու սգացող մարդկանց սքանչելի աչքերում ես տեսնում եմ այդ տողը որը կարող է ասել միայն իսկական ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
«ԵՍ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՆԳՆԵՑՐԻ ԱՐՁԱՆ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ»։
Ընկերոջս դիակը բեմի կենտրոնում իսկական արվեստի գործ է ու ես այն կվերնագրեմ կույր լեզվովս։
Դուք երբևիցե տեսել եք արձան որի վրա դրված կլինի փլատակ։ Փլատակի արձան։ Ես այն կանվանեմ «ՀՈՅԱԿԱՊ ՓԼԱՏԱԿ»։
Իսկ հիմա մենք հեռանում ենք քեզնից տանելով մեր մեջ քո գանգատուփը ու նաև մեր ապագա անդեմ-ադամանդե ավերակների գանձատունը։
(Նվիրում եմ նկարիչ ընկերոջս Արման Գրիգորյանի հիշատակին)։
…
Երբ վանդակն ու երկինքը հանդիպում են երկինքը սկսում է կմկմալ վանդակը ճչալ։
Ջրհեղեղից հետո թեկուզ մենք….
Մի բան հաստատ է ԵՐԱԿՆԵՐԸ ԴԻՄԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆ։
…
Խանութում աշխատող երիտասարդ ու գեղեցիկ աղջկան տնօրենը կոպիտ ձայնով ասում է
-Մի կանգնիր տեղումդ շարժվիր Մադոննան չես։
Ու ապագա փրկչի երկրորդ գալուստով հղի կույսը իր մեջ աշխարհի շարժման սաղմն է գլորում ու աշխատավորի անարգանքի սյունին սեփական մարմինը գամելով արագացնում է արեգակի գահընկեցությունը ու ոտքերի երակների լայնացումը լացում է անարգանքի գահին բարձրացող Հիսուսի համար որի լեզուն միաժամանակ թագ ու սյուն է կոտրված։
Ու նայելով այդ աղջկա հանգած աչքերին ես հասկանում եմ որ հղկված հղիությունից կակուղ կանխասացներ են ծնվում։
Կասկած այլևս չկա ի սկզբանե ԲարաբԲանն էր։
…
Ես երկրպագում եմ գույնդ սպիտակ թուղթ այն մուգ սպիտակությունդ որի տակ ապագա հանճարեղ վերքերն են կուտակվում։
Ինչ է իմ կյանքը եթե ոչ սպիտակ որպիսություն։
Ու ինչ ոչինչ ու ՀԻՆ ՈՉԻՆՉ։
…
Երեկվա երակը չգիտի վաղվա դանակին բայց գիտի որ վաղը աղավնիներ չեն լինի ավաղ։
Այս մարդիկ չհասկացան որ աստված նեղ կածան է որը տանում է մեզ դեպի իր մարմին-հացը-հարցական։
Ու քո թուք-թաքստոցից դուրս գալով ու գիպսե-համբույրիցդ պոկվելով ես հանկարծ նկատեցի թե ինչ անկրկնելի դատարկ են երակներդ։
Գիպսե ու փշե պսակադրություն եմ զգում երբ լեզուս բերանումդ է սուզվում ու հետո խորտակվում։
Իմ համար տարօրինակ չէ որ դու ինձ չես հասկանում քանզի ես միաժամանակ կազմաքանդված անդունդ եմ ու կայացած ներկայացում։
Ես ինչ անեմ որ երակներդ ինձ նկատեն։ Նրանք լոկ խոշոր շողքեր են որ ախորժակով դատարկության տարադրամն են ծամում։
Բեմին դրված է իմ գիրը բայց իմ սիրտը կուլիսներում է իսկ վարագույր-հոգիս կրկին խաչվում է նրանց արանքում ու լուսին-Ուլիսեսը իր Պենելոպեի մութ հեշտոցում է իր Իթակեն գտնում։
Իմ մուսան ամուսնացել է սին հույսերի հետ։
Եթե քեզ համար Շեքսպիրը ուղղակի պոեզիա-սպասք է սրա նրա դիմաց դնելու համար ապա ինձ համար Շեքսպիրը շքեղ սպի է առաջին հերթին։
Այս փոքրիկները չհասկացան որ կուլիսներում է կայանում իսկական կուլմինացիան։
Ես այս աշխարհի բոլոր անդեմ անդրաբեմերի բնօրինակն եմ։
Ու ես այրում եմ բեմդ որ կուլիսների եդեմն է բեմադրում։
Ես դեմ եմ ամենայն անքիմք դեմքին։
Ու թող ջնջվեն վաղնջական աղավնիները։
Ու ջրահեղձ լեզուս անփոխարինելի տարադրամ է դառնում անճոռնի ու անճառագայթ գայթողների համար։
…
Շատ ուշ է Դյուշանի «Մեծ շուշան» արդեն փշրվեց։
Ու կերոն-ներկերով լծված գնում է մահվան թափորը ու փրփուր փորերը իրենց ներսում ոսկե վիժում են տանում ու երանգ չկա այլևս քո երակում ընկեր ու դու ընկար որպես դատարկ նկար ու ում մահն է վիժում զանգը վիճում են ճմրթված ու որբացած կտավները ու վերացական ավերակներ են կտակում մեզ տարիները ու ժամը մուժ է դառնում ամեն վայրկյան։
Բրոդսկին վերնագրում է իր բանաստեղծությունն այսպես «На смерть друга» և ես վերցնում եմ այս վերնագիրը ու օգտագործելով ամբողջ ողբերգությանս և երևակայությանս շքեղ հանդերձանքը քեզ եմ նվիրում եղբայր իմ այս մտքերը և այն վերնագրում եմ այսպես
«Друг-ի մահվան առթիվ»։
Ու վիթխարի նկարներդ խրվում են իմ մեջ ու դագաղդ հիմա միակ գույնն է ներկապնակիդ մեջ ու ապտակում է կապույտը ու հեղվում դեղինը ու մերկ կարմիրը սապատավոր սպիտակի վրա է պառկում ու կանաչը այն կնոջ աչքն է որ չորանում է քո մահվան պարանից կախված։
Այս քաղաքում կան փողոցներ որտեղ մութն ավելի տխուր է և ես գիտեմ որ դու հիմա այդ անկյուններում ես քայլում ու ներում շնորհում քո աննկատ ներկերին։
Ու քո նկարներին սիրահարված թմրամոլբերտներն են գալիս քո կմախքը երկրպագելու ու «ԴԱԳԱՂԱՓԱՐԸ» նոր ուղղություն է դառնում արվեստում։
Կոտրված Սոկրատ մկրատված աստված ու թքած ճշմարտության վրա իմ համար կարևորը այն է որ Պլատոնն ընկերս է իսկ ընկերս մեռել է ու ահա այս է միակ ճշմարտությունը։
Իսկ հիմա բացիր աչքերդ սրիկա և հիացիր նրանով որ մեռած ես ու մենք ենք քեզ հետ մեռած։
Շատ ուշ է Դյուշանի «Մեծ շուշան» արդեն փշրվեց։
(Նվիրում եմ ընկերոջս նկարիչ Արման Գրիգորյանի հիշատակին)
…
Ես քեզ հետ լռելուց հասկացա ինչ է բառը և նա ոչինչ էր ինչպես ես դու ու այն ինչ ես քեզ հետ լռեցի…
Ու Ի ՎԵՐՋՈ «ի սկզբանե բառն էր»…
Իսկ շատախոս ծառերը մեր մեջքի հետևում իրենց մունջ ու անշունչ տերևներով երկնքից մխիթարանքի տիղմ են աղերսում…
…
Ու կտավդ սլացիկ երկարում է դեպի երկինք որպեսզի քեզ լացակից ամպերի հետ մաղվի ներքև ու կաղապարված կաղախան-ժամացույցն ամեն ինչ կջնջի բացի քո գույներից թերևս այդպես եմ կարծում չնայած 100% երաշխիք չկա այն ամենի հետ ինչ ժամանակից է կախված ու հոգու երաշտ-աղիքը կձգվի այնքան մինչև կհասնի նոր խաչելության ու դա կլինի իսկական 100%-ը որը նույնն է ինչ Հիսուս Քրիստոս։
(Նվիրում եմ ընկերոջս Արման Գրիգորյանին)
…
Ամեն մարդու մեջ ես Քրիստոս եմ փնտրում բայց լոկ նրա վերքերն եմ գտնում նրանց մեջ։
…
Իմ ու քո իրար խճճված մատնահետքերից մենք իրար համբուրելով երբեմն կրքոտ կծոտելով փորձում ենք քանդել ու հանել մեր հյուսն երեխային ով հաջորդ կյանքում մեր նման խենթ սիրեկանների համար վաղորդյան վարդերի արցունքների ստվերից անկողիններ կպատրաստի։
Իսկ հիմա մխրճվենք իրար մեջ ու չվենք այնտեղ որտեղ չենք լինի ու չենք ու շնչենք հրեղեն հղի ձիեր թամբած։
…
Քո լեզուն իմ հարբած ու քնած ռնգեղջյուրի կերն է ու հեշտոցիդ շրթունքները դրախտի համար նախատեսված բայց գծագրից դուրս մնացած ճմրթված թռչուններն են ու մեր մարմինների իրար հանդեպ տարվածությունը տարածություն է ահռելի որում բացված կանգնած սպասում են մեզ մեր վեհ ու հևացող նավերի օրգազմ-առագաստները։
Մատներս շրթունքներս լեզուս առնանդամս և իհարկե ականջս կտրում քեզ եմ տալիս որպեսզի ապացուցեմ տղամարդու համար ամենաբացարձակ սերը որը ես կոչում եմ ՎԱՆԳՈԳՅԱՆ ՀԻԳԻԵՆԱ։
Իսկ հիմա դու քնիր իսկ ես դեռ արթուն կմնամ որպեսզի հասցնեմ արտասանել աշխարհի բոլոր քնած առաստաղները։
…
Փողոցով մի սևամորթ աղջիկ է անցնում ծաղիկների մի փունջ ձեռքում ու հանկարծ ես զգում եմ որ թեպետ դրսում դեռ լույս է բայց ապագա գիշերը իր վավաշոտ մաշկով իմ երևակայությունից ծարավ ու չծնված ծաղիկներ է արդեն պահանջում։
Ու ես հոգնած բայց համբերատար արդեն ջրում եմ ինձ սիրահարված նրա սև ու հիստերիկ ստինքները։
…
Ու հազարավոր բառերի բանակի դիմաց կանգնած մինչև մահ պայքարող մի մեծ թղթե սպիտակ համրություն մի քողարկված շքեղություն ու ձյուն ու հոգուս դատարկ հրապարակի կենտրոնում պատվանդանի վրա ես վերջապես աշխարհի ամենագեղեցիկ արձանն եմ դնում ՊԱՏՎԱՆԴԱՆԻ ԱՐՁԱՆԸ։
Ու երբեք իմ մեջ չմակարդվող չմարդու դիմակ։
…
Մի քանի հազար դար պիտի անցնի որ իմ ներսի սև քառակուսին այնքան ճաքճքի որ ներսից ձյուն հոսի։
Իսկ մինչ այդ ես ավերված կծագեմ ձեր խաչված որդերով լեցուն սրտերի համար։
…
Աղացած ծաղրածուներից կերտված այս օրը վստահ եմ նոր ճեղքվածքներ է ծնելու որի մեջ դյուրահավատ մեր զգայարանները իրենց գերեզմանը լոկ կգտնեն ու Քրիստոսը հագնելով խաչվածի իր ծամված դիմակը կրկին իր ՉՍՏԱՑՎԱԾ ՎԵՐՔԻ դերը կխաղա։
Ես միշտ ներկա եմ իմ անցյալ ու ապագա վերքերում։
…
Իմ «ԵՍ» ես հպարտությամբ ու լուռ տանում եմ իմ մեջ քո փառահեղ ՄԱՀկարասին անձայն առանց ավելորդ նույնիսկ շշուկի էլ չեմ խոսում ինչ որ հիմար աքաղաղների մասին որոնք երեք անգամ ինձ իբրև թե քեզ ուրացող պիտի դարձնեին։
Իսկ այս խեղամիտ քաղաքի ինձ շրջապատող աղքատ աքաղաղները շարունակում են ծուղրուղու ծաղրել իրենց լեզվի կարմիր կատարին տանելով կատարյալ տապալված ԱՆՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ։
…
Դու բացում ես կոպերդ ու քո աչքերի կանաչը թույլ է տալիս ինձ կտրել երակներս։
…
Հետաքրքիր զգացողություն է ես փողոցի սկզբում արդեն իսկ զգում եմ այն կնոջ մաշկի ներկայությունը ում հետ ես թեկուզ մեկ ժամ եղել եմ։ Ես գիտեմ որ հիմա մի քանի մարդ հետո այո հենց այս մարդուց անդին կտեսնեմ նրան ու արդեն իսկ աչքերիս խորքում բիբերս ստանում են քո մարմնի ուրվագիծը իսկ դա նշանակում է որ քեզնից բացի ոչինչ չի երևում այս պահին ու մինչ այն պահը երբ դու մարդկանց մեջ կանհետանաս բայց միևնույն է մաշկս կշարունակի փողոցի վերջում ապրել փողոցի սկզբով իսկ դա նշանակում է որ երբ ես քո մեջ էի ես իմ ու քո կորտսի համար կառուցում էի մի ճանապարհ որ վերջ չունի։
Դու բացում ես կոպերդ ու քո աչքերի կանաչը թույլ է տալիս ինձ կտրել երակներս։
Իսկ հիմա նոր փողոցի սկիզբ ու ես մաշկովս զգում եմ քո բացահայտ բացակայությունը։
…
Կար ժամանակ երբ լույսը ցնծություն էր իսկ հիմա ես փախչում եմ նրանից որպեսզի ցնդած աղոթքներս տառազերծ ծնվեն։
Ու նաև կներեք ինձ որ այնքան սիրեցի ցնորքս որ հրաժարվեցի ձեր օրոք լինել։
…
Դու կաս ուրեմն դեռ կան բառեր որոնց շնորհիվ մենք շատ բանի մասին կլռենք դու կաս ուրեմն դեռ կա լռություն որի շնորհիվ մենք շատ բան ունենք իրար ասելու։
Երկու անսահման անկումից մենք նոր թռիչք ենք ստեղծում ու առաջինը իրար նվիրում։
Շնորհավոր ծնունդ իմ Հրաշք Եղբայր Ավետ։
…
Մենք իրար վրա խենթացած թաց տառերից նոթեր ենք թողնում չնայած լավ իմանալով որ օդ չկա անգամ մեկ տառի համար բայց մենք միևնույն է խրում ենք տառերը իրար մաշկի մեջ ու սերմը սևագրությունն է իմ իսկ հիմա մի մատ խորքից խմեմ ՄԵԾԱՏԱՌ ԿԻՍԱՏԸ բայց դու ականջիս շշնջում ես
-Լավ կլինի երկու մատ խորքից։
Ի խորոց ցայլքի ցող երկնքի վայրենի վայելքի հետ.…
Երբ ես քո մեջ եմ դա նշանակում է էջանիշը պետք է դուրս գա ու ես նրան փոխարինեմ որպեսզի շարունակվի գրվել ու գգվել իմ ու քո կրքի պոեմները։
Մենք իրար վրա խենթացած թաց տառերից նոթեր ենք թողնում չնայած լավ իմանալով որ ՕԴ ՉԿԱ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՏԱՌԻ ՀԱՄԱՐ բայց մենք միևնույն է խրում ենք տառերը իրար մաշկի մեջ ու սերմը սևագրությունն է իմ իսկ հիմա մի մատ խորքից խմեմ ՄԵԾԱՏԱՌ ԿԻՍԱՏԸ բայց դու ականջիս շշնջում ես
-Լավ կլինի երկու մատ խորքից։
Ի խորոց ցայլքի ցող երկնքի վայրենի վայելքի հետ….
…
Ես հոգնել եմ լինել այն ինչ կամ բայց ինչ կարող եմ լինել սրանից ավել սրանից ավել լինել միայն մահ ու սերս երգել որդերին ագահ։
Ու հագնել նյարդը ու հանվել միայն նավերի համար ու անհամար մահեր ու խարիսխ ծամել ու երդվել լերդացած աստծով ու երբեք չկորել լերկ բերաններում ու որպես կտրված Աորտայի որդի որպես Հիսուս մի թողած և հող և տուն և հույս։
Իմ ՀԱՐԴԱԳՐՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ։
Հարթ նյարդ չկա ինչպես և անթարթ նյարդ բայց կա անհայտ նյարդ ու անհայր նյարդ ու երկարաերակ դարակներ ու ծաղկունք դանակների ու դագաղների ու գայթակղվել ներող ու բերանս շրթներկող շրթունքներովդ ու գայթակղվել դագաղներով ու կլինի գոնե մի քանի վայրկյան լեզուս թաղեմ քո մեջ։
Իմ Եվա իմ Վեներա իմ Վեներակ իմ ներվ իմ նիրվանա իմ ներարկիչ իմ վերք իմ նազովրեցի իմ նազանք իմ նզովք իմ հազ իմ հաց իմ հնազանդություն իմ զնդան իմ հրազեն իմ զենիթ իմ անտուն առաստաղ իմ հատուկ հատակ իմ ի սկզբանե կեզ-բան իմ ՀԱՏԸՆՏԻՐ ԴԱՇՏԱՆ։
Ես ներում եմ նավերին վերին ու վարին ու կղզիներին ու զիստերիդ ու հիստերիկ բայց ստերիլ տեսիլքներիս որ լքեցիք ինձ ու գցեցիք հոգուս գոց ցայգի ու լքված ցայլքիդ մեջ։
Եվ եթե ապտակում են նյարդդ ուրեմն կատարյալ է դեպի քեզ երթդ։
Ուղղակի ինչ որ մի անզուգական հրաշքով անընդհատ չի ստացվում լինել քեզ արժանի։
Դու հոգնել ես նրանցից որ ես այն եմ ինչ կամ բայց ինչ կարող եմ լինել սրանից ավել սրանից ավել լինել միայն մահ ու սերս երգել որդերին ագահ….
…բայց մինչ այդ թույլ տուր գոնե մի քանի վայրկյան լեզուս թաղեմ քո մեջ։
(Այս տեքստս նվիրում եմ Վի«ՍՈ»ցկուն վերքիս և նրան ով կիմանա այդ մասին)։
…
Աստված թող մեզ հեռու պահի այն ծաղիկներից որ մեր մեջ չեն ծաղկի։

