-Ես ուզում եմ լավը լինել
-Ինչու՞
-Ես ուզում եմ լինել այն մեկը, ով իմ հիացմունքին է արժանի
-Իսկ ինչու՞ չես ցանկանում հենց քեզ նման լինել:
8.7.1967 Ստոկհոլմ
Սյուզան Զոնթագի որդին` Դեյվիդ Ռիֆը, ասում է, որ, եթե իր հայեցողությանը մնար, ապա ինքը երբեք չէր հրատարակի իր մոր գրառումները: Սակայն Զոնթագը վաճառել էր իր իրավունքները Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանին, և նրա մահից` 2004 -թվականից սկսած Ռիֆը գտել-հայտնաբերել ու խմբագրել է այդ օրագրերը, որոնք գրառումներ են մի մահացած գրողի, ով կանգնած է մնացել այնքան, որքան կարող էր` համառորեն չհաձնվելով մահվանը:
2008- թվակնին հրատարկված` «Վերածնունդ. գրառումներ և նոթատետրեր 1947-63թթ»-ում, որը եռահատորյակի առաջին գիրքն է, մենք ականատես ենք լինում երիտասարդ Զոնթագին դպրոց հաճախելիս, դպրոցներ փոխելիս, ամուսնանալիս, որդի ունենալիս, բարձրագույն դպրոցի համար նախապատրաստվելիս, 20 տարեկան դառնալիս, Օքսֆորդ, հետո Փարիզ տեղափոխվելիս, տարբեր կանանց հետ կապվելիս, Նյու-Յորք վերադառնալիս, և այս ամենը անդադրում ընթացքի ներքո: «Վերածնունդ»-ում Ռիֆը Զոնթագին ներկայացնում է որպես էներգիայով լեցուն, հաջողակ, չափահաս կին` «Գիտակցություն, որ անընդհատ շարժամ մեջ է»:
1964-1980թթ-ի գրառումներում ու նոթատետրերում, որոնք հրապարկվել են ավելի վաղ այս ամսվա մեջ, հեղինակը 30-47 տարեկան է, երբ արդեն գրել էր իր լավագույն էսսեներից մի քանիսը, ինչպիսք էին` «Մեկնաբությանը հակառակ», «Լուսանկարի մասին», «Գրառումներ «ճամբարի» մասին», «Հիվանդությունը որպես փոխաբերություն»: Եթե «Վերածնունդը» ներկայացնում է նրա կյանքի առավել վաղ ժամանակաշրջանը, ապա շարունակության մեջ Զոնթագը առավել նման է ինքն իրեն, սակայն, հազիվ թե առավել անվտանգ, քան երիտասարդության տարիներին և պակաս հաստատակամ` իր ինքնազարգացման ընթացքի մեջ:
Հաշվի առնելով նրա բնավորության հակասականությունը, մատուցած անակնկալները և ապահովված չլինելով քննադատությունից` նկատելի է դառնում, թե որքան է Զոնթագը կարևորում հասարկության կողմից իր անձի ընկալման գնահատականը: «Ինքնվստահության միտվածություն»-ում, 1968-ի օգոստոսին նա գրում է. «Եվ լինել համոզված ,, Quelle connerie’/ ինչպիսի հիմարություն/», – ինքնաժխտումը վախեցած փակագծերի մեջ առնելով: Այդ ցանկությունը հոսում է երկրորդ հատորի ամբողջ երկայնքով: Անընդհատ մտահոգվելով, որ ինքը լուրջ չի ընկալվի, Զոնթագը աղմկում էր` տպավորություն ստեղծելով, որ ինքը եվրոպականացվել է: Եվ այդ միտքը նրա գրառումները լցնում է այնպսի անըմբռնելի մտքերով ինչպիսք են`ակնարկները գրել առավել կրքոտ, հանդուգն, անկումային ինետլեկտուալ, և հաճախ անհասկանալի մեջբերումներ, ցուցակներ` կարդալու համար նախատեսաված գրքերի և արտ-հաուզ ֆիլմերի, բառեր, որոնք նա նախատեսում էր օգատագործել, սրճարանային գրառումներ և նաև արվեստից դուրս այլ բաներ: Նրա ձայնը նման է այն ապստամբ ուսանողին, որը փորձում է գրավել սիրահարին իր մտքային խիզախությամբ:
Ներքին օրգաններ առանձնացնելու
Իմ տարերքը
(Ռոբինզոն Կռուզոյից մինչև համակենտրոնացմնա ճամբարներ)
Լռության ու անդորրության
Մինիմում իրավիճակ կորզելն է…
Իր գրառում -ցուցակներում նա բնութագրում է նաև իր` «մարմնի տեսակը»`« Մի թեթև հոգնել եմ կանգնելուց, ինչպես բարձրունքները, վայելեք ձեր պահը` հոգնած մարդ դիտելու»: Նա մտածում էր գրողի տեսակի մասին և մեծ ցանկություն ուներ իմանալ (հափշտակված ամբիցաներով, հնարավոր է նաև սեփական եսի գերագնհատմամբ), թե արդյոք որքան հրաշալի կլիներ նման լինել Տոլստոյին: «Հանձնարարություններում» նա պատվիրում է իրեն` Դոստոևսկուն նման լուրջ հավատացյալ լինել և նոր շարունակել գնալ առաջ: Իսկ առջևում եսն ու անվստահությունն են, հասարակական կեցվածք ձևավորելու անընդհատ ցանկությունը`«Լավագույն մոդելը հարցազրույցային տարբերակի, Ռոբերտ Լոուելին է»), թեև հենց ինքը` Զոնթագը, երբեք չի մնացել առանց հասարակական դիրք ու ճանաչողության («Իմ դերը մտավոր է, որպես թշնամի»,1976թ.): Եվ այս երերուն ընթացքի ներքո նրա սեքսուալ պարտություններն էին, նրա ձգտումներն ու անպայմանորեն ներկա ցավը` Մարիա Իրեն( «Ես նրա Մաժինո ճակատն եմ»), Կարլոտան («Արմատախիլ անել այդ զգացումը, ասե՞լ նրան և գնալ դժոխք, թե՞ jouer le jeu /շարունակել խաղալ/), Նիկոլը`(«Այս երեկո նրա վերջին հեռախոսազանգից հետո`թող ցավոտ լինի, թող ցավոտ լինի»): «Երջանկություն այն բան է, որ մայրս երբեք լիարժեքորեն չէր վայելում»,- գրում է Ռիֆը նախաբանում:
Իրականում այդ ապրումները շատ էին տանջում Զոնթագին, բայց նա հեռու էր լոկ տառապյալ տիկին լինելու կերպարից :Անհնար է կարդալ այդ գրառումները և չնկատել նրա ջերմ ցանկությունները, նրա խորին հիացմունքը իր ժամանակակից որոշ նկարիչների հանդեպ, շարժուն ցանկությունը` նրանց խրախուսելու ու առաջ մղելու: Ջեյսպեր Ջոնսի մասին խոսելիս նրան ներկայցնում է` «եռանդուն, կենսունակ, ուժեղ զսպվածությամբ, որը տպավորություն է ստեղծում»: Տղամարդկանց հանդեպ, ինչպես Ջեսպերն ու Իոսիֆ Բրոդսկին են, հարգանքն ու վերաբերմունքն առավել պարզ է: Եվ դա հենց այն հաճույքն էր, որ նա ստանում էր իր աշխատանքից: Օրագրերում, անտարակույս, նաև հաճելի պահեր կան. 1977- թվականին մենք հադիպում ենք Զոթնագին հաջողությամբ պարուրված` Վենետիկյան բիեյնալեի ժամանակ պոետներով ու դրամատուրգներով շրջապատված ճաշելիս, Աթենաոյի թատրոնում Բրոդսկու բնաստեղծությունները լսելիս: «Մարմնովս դող անցավ, երբ նա կանգնեց ու սկսեց կարդալ իր բանաստեղծությունները: Նա երգում էր, նա լաց էր լինում, նա հոյակապ էր»: Դրան հաջորդում է ընթրիքը, զբոսանքը և օրվա ավարտ «Եվրոպա» հյուրանոցում`սիրելի մասին ցնծագին բացականչությամբ` «Ն–ն էր զանգել»: Բացահայտումների,պոռթկումների և հակասությունների մեջ ընթերցողը կգտնի նրան տարբեր դիրքորոշումներ փորձարկելիս: «Կոմունիզմը, ըստ էության, բացառում է dépaysement’ համասեռամալության հնարավորությունը. Բոլոր տղամարդիկ անխտիր եղբայրներ են: Անհրաժեշտ է հակադարձել կոմունիզմին. նա պահանջում է, որ մենք ստենք, 1980 թ.»: Իրականում նրա մտորումներից հազվադեպ է հնարավոր կորզել գաղտնիքներ, սակայն որոշ գրառումներ, կատարված 1972- թվականին, երբ Զոնթագը 40-ի, մոտ էր, խիստ անձնական բնույթ են կրում և մատնում են, որ նա ակնհայտ հոգեկան երկպառակտման մեջ է:
Նա համաձայնվում է երեքշաբաթյա ճամփորդության դեպի Չինաստան և ոգևորված պատկերում է այն գիրքը, որ պետք է հրատարակի. «Այդ գրքում ես կարող եմ իմ ամբողջ կայնքը ներդնել», -գրում է նա` մանրամասն, երկար նախաբանում: «Բոլոր գրքերը ես միայն փորձել եմ գրել»: Զոնթագը հավատում էր, որ իր նախասկիզբը կապված է Չինաստանի ,Տյանցզիի հետ, որտեղ նրա հայրը մորթու վաճառակնությամբ էր զբաղված և մահացել էր, երբ նա 5 տարեկան էր: Իր վերջնական ազգանունը ժառանգել էր մոր` Նատան Զոնթագի երկրոդ ամուսնուց/ մայրը կրկին ամուսնացել էր, երբ Սյուզանը 12 տարեկան էր/: Ամփոփելով իր մտորումները` նա բնորոշում. «Իմ հիշողության մեջ Չինաստանը նման է երեխայի», իսկ նախատեսվող գրքի համար որպես ուղերձ` «Ջեք Ռոզենբլաթի համար /ծնվել է 1906թ-ին Նյու Յորքում , մահացել`1938թ-ին Տյանզցիում», սակայն հինգ ամիս անց մտքափոխվելով գրում`«Չինաստան գիրքը նվիրում եմ Դ-ին. Դեյվիդին` սիրելի որդուս, ընկերոջս, բաերկամիս»: Սա մի հնարք է`մտքերի խաղի միջոցով հոր և որդու միջև կապ ստեղծելու:
Հայրիկը`նկարների ալբոմում`մի տղա,
այսպիսին եմ հիմա ես տեսնում նրան,
անավարտ ցավ, մահ, անէություն:
Իմ որդին ձեր մատանին է կրում, իսկ ես չգիտեմ` որտեղ եք դուք
թաղված:
Ես լալիս եմ` ձեր մասին մտածելիս,
դուք շարունակում եք երիտասարդ մնալ,
և որքան կցանկայաի Ճանաչել ես ձեզ:
Հոր մասին նա գրում է, որ նա. «…մահվան մասին մտորումների այն աղբյուրն է, որ ամբողջ կյանքում կրում եմ իմ սրտում»: Զոնթագը երբեք չգրեց Չինաստանի մասին գիրքը (թեպետ նրա «Ճամփորդություն դեպի Չինաստան. նախագիծ» էսսեն հրապարակվել է 1973- թվականի ապրիլին, Աթլանթիք Մոնթլիում): Այդ ժամնակաշրջանի օրագրային գարառումներում մենք տեսնում ենք Զոթնագի հիվանդության ու թուլության մասին առաջին տողերը, նա շուտով փորձության կենթարկվի:
Զոնթագը 1974 և 1977 թթ.-ին վիրահատության է ենթարկվում` կրծքագեղձի քաղցկեղի չորորդ փուլի մետաստազները հեռացնելու համար. ու չնայած հիվանդության պատճառով իր աշխատունակության կրիտիկական անկմանը («կյանքի գիշերային կողմը առավել դժվար քաղաքացիություն է»)` իր գրառումներում նա այդ մասին սակավ է գրում: Իրեն բուժող բժիշկներ մասին (թեպետ միյան Դեյվիդի գրառման միջոցով է, որ հասկանալի է դառնում ընդհանուր համատեքստը)` այսպես է արտահայտվում «Նրանց աշխատանքի սերը հույս+ էներգիա է տալիս»:
Մի քանի րոպե անց, խոսքերի մեջ ոչ մի կապ չստեղծելով, գրում է, որ գու՞ցե հիվանդությունը մի միջոց է իրեն կենդանի զգալու: «Ու՞մ կամ ինչի՞ց կարող եմ օգնություն ակնկալել» և պատասխանում իրեն բնորոշ հատու հայացքով. «Առաջին հերթին լեզվից»:
Բառեր, որոնք նա կարդում է,իսկ հետո մեզ ներկայացնում /հաճախ գրքերից/ անչափ հետաքրքիր հուշումներ են ուսումնասիրության համար. («Իմ գրադարանը ցանկությունների պահեստարան է»): Ռիֆը սկսում է իր հետաքննությունը, հաճախ տրտում նախաբաներով ասելով,որ իր մայրը ինքնակենսագրական հղումների պահով մոլորության մեջ է գցել. «Տանջալից քիմեոթերապիայի անցակցումից և Նյու Յորք Ռիվյուվում` «Հիվանդությունը որպես մետաֆոր» էսսեն հրապարակելուց հետո, որի բովանդակությունը` «հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ամենաճիշտ ճանապարհը` հիվանդությունից դեպի առողջացում գնալն է. ամենամաքրողից մինչև ամենաուժեղը դառնալու փոխաբերությունը», պարզ է դառնում, որ նա իր անմիջական փորձից շատ քիչ բան է ասում»:
«Ես երբեք գրավոր տեքստային թերապիայի ու ինքնաարտահայտման գաղափարաբնության կողմանկից չեմ եղել»,-գրում է նա:
Ռիֆը գրքի երկրորդ հատորը անվանում է «քաղաքական ուսուցողական վեպ» կամ` ինչպես Զոնթագն է գրառել`«կոմունիզմի նկատմամբ անսիրողականություն»: Սակայն վերջնական տարբերակում Ռիֆը որոշեց երկորդ հատորն անվանել`«մարմնին լծված գիտակցություն»` վերնագրի միջոցով վերհանելով նրա ներքին և ոչ քաղաքական կյանքը: Եվ հենց 1965- թվականի մայիսյան այդ գրառման արտացոլքում երեսուներկուամյա Զոնթագի զարմանալի կերպարն է, կերպար, ում մոտ արթնացել էր ավարտի զգացողությունը: Նրա կյանքը մոտենում է իր ավարտին, ինչպես մարմնին լծված գիտակցությունը: Բայց կրկին անգամ դա կարող է այդպես չլինել. Լեզուն, որ կարող է արտացոլել գիատկցությունը, ապրում է և ունի իր սեփական լայնությունը: Ինչպես և Զոնթագի հերոսը` Ռոլան Բարտը մի անգամ գրել է. «Լեզուն մաշկ է, իմ լեզվով ես ուրիշին եմ հպվում, իմ մատները կարծես բառեր են, կամ մատներս վերջանում են բառերով: Իմ լեզուն հաճույքի մեջ է»: Եթե ուրիշ որևէ մեկի լեզուն դողում է այդ կերպ, ուրեմն դա Սյուզան Զոնթագի օրագիրն է:
Աղբյուրը` The New Yorker,
Անգլերենից թարգմանությունը`Հասմիկ Հակոբյան