ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ ԸՆԹԵՐՑԻՉ | Amazon Kindle Touch

Ծրագրավորող և անհանգիստ բլոգեր Արտակ Կոլյանը կիսվում է իր առաջին էլեկտրոնային գրքերի ընթերցիչ սարքի, այսպես կոչված րիդերի, շահագործման տպավորություններով: Քանի որ էլէկտրոնային գրքերը հատուկ դրա համար նախատեսված սարքից ընթերցելու մշակույթը դեռ նոր է մեզանում, կարծում եմ, նրա մեկնաբանությունները խիստ օգտակար ու հետաքրքիր կլինեն նրանց, ովքեր նոր են պատրաստվում ձեռք բերել սարքը:

Գրանիշ

Առաջին անգամ որ կարդացի էլէկտրոնային գրքերի ընթերցիչների մասին, մտածեցի, ըհը՞, մի նոր անիմաստ գաջեթ (սարք) են մտածել, որ անկապ փող աշխատեն, էնա կոմպը (կամ պլանշետը) կա էլի, կարդա ինչքան կտեղավորես:
Այս վերաբերմունքս երկար չտևեց, հենց ձեռքս ընկավ առաջին ընթերցիչը , սիրահարվեցի, հրաշք սարք էր:
Գիտե՞ք հիմնական տարբերությունը որն է, այն է թե ինչպես են համակարգչի LCD-ն ու լավ ընթերցիչի E-ink էկրանները համագործակցում լույսի հետ, եթե համակարգիչը ինքն է ճառագայթում լույսը, ապա ընթերցիչի էկրանը ճիշտ ընդհակառակը, անդրադարձնում է արտաքին լույսը, ու սեփական լույս չունի: Դրա հաշվին արտաքին լուսավորվածության հետ տարբերություն չի լինում, ու հետևաբար աչքը ավելի ուշ է հոգնում, գրեթե նույն բանն է , ինչ ֆիզիկական գիրք կարդաս, որը նույնպես անդրադարձնում է արտաքին լույսը: Սա չի վերաբերվում Քինդլ Ֆայր-ին, որը հեչ էլ գրքի ընթերցիչ չի, այլ մի սովորական պլանշետ, LCD էկրանով:
Մի խոսքով հիմա առել եմ, առածս Ամազոն Քինդլ Թաչ է: Որ ասեմ թե տեխնիկապես ամենակատարյալ սարքն է շուկայում գոյություն ունեցողներից, սուտ կլինի, բայց իր գնին հաստատ արժե:

Սկսեմ թերություններից

Ամազոն Քինդլը ունի իր սեփական էլգրքերի ֆորմատը, դա իհարկե կարելի էր բանի տեղ չդնել, եթե քինդլի կողմից մյուս երկու ապահովվող ֆորմատները բանի պիտանի լինեին, մեկը pdf -ն, որը դժվար է կարդացվում նույնիսկ մեծ էկրանի վրա , էլ ինչ ասեմ փոքր էկրանի մասին: Իսկ մյուսը txt: Հա մոռացա ասեմ, քինդլի ֆորմատը կոչվում MOBI:
Ասում են, որ աշխարհում ամենատարածված էլգրքերի ֆորմատը EPUB-ն է, կարելի էր սա էլ ներառել, բայց դե կապիտալիստներ են, չեն անի կյանքում այդպիսի բան: Հա, իսկ որ HTML-ն էլ չկարդաց արդեն շատ ջղայնացա:

Հիմա կայֆ բաները

  • txt ֆորմատում կարդում է հայերեն ու ռուսերեն յունիքոդ տեքստ, առանց հավելյալ շամանությունների:
  • ունի վայֆայ
  • ունի էքսպերիմենտալ բռաուզեռ, դե չես կարող սերֆինգ անել, բայց չեղած տեղը բադրջանն էլ է միրգ
  • բառարաններ-մառարաններ
  • ընդգծման հնարավորություն, ճիշտ կազմված գրքերը ունեն գլուխներով նավարկման հնարավորություն
  • տառերի մեծությունը կառավարելի է
  • ընթերցելիս ամեն մի գրքի համար պահում է այն տեղը ուր հասել ես
  • ունի էջանիշներ դնելու հնարավորություն

Լավ, անցնենք գրադարաններին ու կոնվերտացիաներին:

Որտեղի՞ց ճարել ձրի գրքեր:

Ամազոնում միայն անկապ գրքեր կան անվճար, ոչ մի պիտանի ու հետաքրիր բան չգտա, համ էլ գրանցում է ուզում, ու եթե ձեր Քինդլը հատուկ պայմաններով է գնված (հատուկ առաջարկ, ավելի էժան, բայց գովազդով), խորհուրդ չեմ տա գրանցել սարքը ամազոնում, այն անմիջապես գովազդ է քաշում սարքի մեջ , կարդալիս ցույց չի տալիս, բայց դե, ինչի համա՞ր գովազդ լինի, այն ժամանակ երբ գրանցվելուց օգուտը նվազագույն է:
Եթե պատրաստվում եք գրքեր գնել ամազոնից, ապա լրիվ այլ խոսակցություն է, գրանցվեք:
Որոշ բաներ գտա ռուսական http://lib.rus.ec/ -ում, եթե այլ գրադարաններ գիտեք, ասեք:

Քոնվերթ այլ ֆորմատներից MOBI

Լավագույն տարբերակը գտնելն է այն գիրքը որը ցանկանում եք կարդալ EPUB , txt, html, fb2 կամ այլ ֆորմատով ու քոնվերթ անել դարձնել MOBI

  • EPUB-ը քովերտ անել Քալիբրի ծրագրի ուգնությամբ
  • txt և մյուս ֆորմատները այս օնլայն ծառայության օգնությամբ
  • կայքերը քոնվերթ անելու համար օգտագործել Մոզիլա Ֆայրֆոքսի այս ընդլայնումը ՝ Push to Kindle: Բացի քոնվերթ անելուց ունի նաև այլ ֆունկցիաներ, բայց ինձ համար ամենակարևորը քոնվերթ արածը համակարգչի մեջ բեռնելու հնարավորությունն էր: Կա սրա անալոգը նաև Քրոմի համար:

Ու քանի որ ժամանակակից տանը մի ընթերցիչ ունենալը շատ քիչ է, հետագայում սպասեք այլ ընթերցիչները մասին փոստեր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *