Ռուփի Քաուր | Արևը և իր ծաղիկները

***
մենակության հեգնանքն այն է,
որ բոլորս զգում ենք
միևնույն ժամանակ

– միասին

 

***
երեկ
անձրևը փորձում էր կրկնել ձեռքերիս՝
սահել մարմնիդ վրայով,
ես պատռեցի երկինքը, որ թույլ չտամ

– խանդ

 

***
սա է կյանքի բանաձևը,
ասաց մայրս՝
ինձ իր գիրկն առած, մինչ ես լացում էի,
նայիր ծաղիկներին, որ տնկում ես
այգում ամեն տարի,
նրանք քեզ կսովորեցնեն,
որ մարդիկ նույնպես
պիտի թառամեն,
ընկնեն,
արմատավորվեն,
աճեն,
որպեսզի ծաղկեն

 

***
երբեք քեզ մեղավոր չզգաս նորից սկսելու համար

 

***
դու չես արթնանալու ու դառնաս թիթեռ

– աճը գործընթաց է

 

***
ես նախանձում եմ քամիներին,
որ դեռ տեսնում են քեզ

 

***
քեզ հետ արևը տարար,
երբ դու հեռացար

 

***
թեև գիտեն,
որ հավերժ չեն,
միևնույն է, ընտրում են ապրել
ամենապայծառ կյանքով

– արևածաղիկներ

 

***
ամեն ինչ, որ ես չունեմ,
թվում է, ամենագեղեցիկն է

 

***
շատ ժամանակ
մենք բարկանում ենք մարդկանց վրա
որ չեն անում բաներ,
որ մենք պիտի անենք մեզ համար

– պատասխանատվություն

 

***
ասա բոլորին, որ ես
ամենատաք անկյունն էի քո իմացած,
և դու դարձրիր ինձ ամենասառը

 

***
երբ ձյուն է տեղում
երազում եմ խոտի մասին
երբ խոտ է աճում
քայլում եմ վրայով
երբ տերևները փոխում են գույները
ծաղիկ եմ ուզում
երբ ծաղիկները ծաղկում են
պոկում եմ նրանց

– անշնորհակալ

 

***
մենք միայն մեռնում ենք
աշխարհ գալուց ի վեր,
բայց մոռանում ենք աչքերով ապրել

– ապրիր լիովին

 

***
ինչն է ավելի ուժեղ,
քան մարդու սիրտը,
որ կոտրվում է նորից ու նորից,
ու շարունակում բաբախել

 

***
և դու դեռ ապրում ես՝
չնայած ամեն ինչի

 

***
թող,
թող հեռանա,
թող պատահի.
ոչինչ
այս աշխարհում
չի պատկանում կամ
խոստացված չէ քեզ, միևնույն է

– դու միայն քեզ ունես

Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Հովաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *