ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՍՏԵՖԱՆ ՔՐԻՍՏԵՆՍԵՆ | Հայագրություն

Ըստ տեսաբան Խաչիկ Թոլոլյանի հայերը կազմում են «անդրազգ», տերմին, որով սահմանվում է երկրից ու սփյուռքի համայնքներից կազմված ամբողջությունը, որում պետությունն ընդամենը ինքնության կերտմանը նպաստող հաստատություններից մեկն է: Եվ եթե, ինչպես նա գրում է, «սփյուռքերն անդրազգայնության գործոնի նմուշ համայնքներն են», ապա հարկավոր է այնուամենայնիվ ինքներս մեզ հարց տանք, թե ինչպես է այդ «գործոնը» գործնականում մարմնավորվում հայերի դեպքում:

Հայկական մշակույթը ձևավորվել է իր տարածքի հետ պարադոքսալ հարաբերության մեջ:Երկիր վերադառնալու կոչը պատասխան էր մինչև 1915 թվականի Աղետն արդեն իսկ իրականություն հանդիսացող սփռմանը:
Մերձավոր Արևելքում ապաստան գտած վերապրածների մեջ դեռևս 20-ական թվականներից սկսած ինքնության, մշակութային ու քաղաքական վերականգնման ուղղությամբ գործողություններ են նախաձեռնվում Եկեղեցու ու քաղաքական կուսակցությունների կողմից: Այժմյան սփյուռքն առաջացել է այդ վերականգնման ջանքերի մեջ, որ իր հերթին հիմնված է 19-րդ դարի Ազգային պայքարի ժառանգության վրա: Այսկերպ ունենք ազգ-պետության գաղափարական սկզբունքների վրա հիմնված «անդրազգ», ինչն առաջին հայացքից պարադոքս է: Սա բացատրվում է այն փաստով, որ ցիրուցան վիճակում հաստատություններ հիմնելու ու երկարատև գոյատևելու համար մարդկային խումբը պետք է իրեն անդադար «ենթադրի» Երկիրը մարմնավորող «այլ վայրում»:

«Հայագրություն»-ը սույն դժվարությունների դեպքի վայրերի իրադրությունն է: Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում ու Հայաստանում իրականացված ճանապարհորդություններն ու հանդիպումները ցույց են տվել, որ համայնքային մեկուսացման ու ինքնության լքման միջև առկա են առնվազն` բանավեճին հատկացված տարածությունը, կասկածի ցավը, որոնումներով կյանքը: Յուրաքանչյուր համատեքստ վկայում է «հայ-լինելության» և անգամ «հայ-ապագա»-ի տարբեր «ոճ»-ի մասին: Ազգայնական նմուշներից անդին, իրապես ապրվող ինքնությունն ավելի շուտ պատկանում է ապագա, բազմակիություն, խառնածնություն կարգին, այնտեղ, ուր սուբյեկտները տեղավորվում ու «վերատեղավորվում» են մի մշակույթի ու մի պատմության պատմվածքների ու խոսքի մեջ:

«Հայագրություն»-ը ցանկանում է վկայել այս անհաստատունության մասին` խոսքը տրամադրելով հայկական զանազան համայնքներ կատարած այցելությունների ընթացքում հանդիպած մի շարք անձնավորությունների: Խոսքը վերաբերում է սփյուռքի արկածին համառորեն հետամուտ լինելու ճամփան ընտրած տղամարդկանց ու կանանց բարկությունների, պարտավորությունների և հույսերի մասին վկայելուն:

Ինստալացիան կազմված է 15-ից 25 րոպե տևողությամբ զրույցներ ամփոփող 8 վիդեո ֆիլմերից: Այս ֆիլմերից 6-ն աշխարհը ներկայացնում են այն դիտարկելով խորհրդանշական հետևյալ վայրերից` Հալեպ, Քեսաբ, Բեյրութ, Անջար, Ստամբուլ, Երևան: Մյուս 2-ը խոսքը տրամադրում են Ֆրանսիայում ու Հյուսիսային Ամերիկայում բնակվող մտավորականների: Այս «Կարծիքներն Արևմուտքից» կոչված են բազմապատկվելու ապագայում դեպի Լոս Անջելես, Նյու Յորք, Մոնրեալ ու Բուենոս Այրես իրականացվելիք ճանապարհորդությունների միջոցով: Մի առանձին տարածություն ուրվականներով լի աշխարհի ցուցադրման առիթ է տալիս. խոսքը հայերի կողմից սերնդե-սերունդ երազած առասպելական վայր հանդիսացող արևելյան Անատոլիայի մասին է: 90-ական թվականներից ի վեր գնալով ավելի մեծ թվով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայեր փորձարկում են ճանապարհորդություններ դեպի իրենց նախնիների ծննդավայրը: Ի՞նչ են փնտրում ու ի՞նչ են գտնում նրանք նմանատիպ հանդիպման մեջ:

«Հայագրության» նպատակն ավելին է, քան մի ազգի սփռված գոյության պարզ նկարագրությունը: Հարկավոր է շտապ գտնել հետևյալ 3 պահանջները համատեղող ինքնությանն ու մշակույթին վերաբերող նմուշներ` ակտիվ աշխատանք անցյալի վրա և ոչ միևնույն կաղապարների ծամծմում, կոլեկտիվ կառուցվածքների զարգացում, առանց որոնց մշակութային արտադրությունն անհնար է, խմբի արժեքների շուրջ անհատական որոնումների առաջնայնություն: Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնց առկայության դեպքում «անդրազգ»-ը կլինի վճռականորեն ժամանակակից մշակույթի օրրան:

© Աննա Բարսեղյան ու Ստեֆան Քրիստենսեն

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *