Ասում ես, թե կարոտում էիր․․․
Բայց չէ՞ որ գեթ մեկ անգամ
Երազումդ ինձ չտեսար։
***
Միտքս փչացած է․ ես Աստծուն չեմ ճանաչում,
բայց սրտով մանկուց եմ զգում Նրան․
ահա թե ինչու չեմ հավատում, որ
երբ ուղին ավարտվի
նրանից այն կողմ ոչինչ չի լինի։
***
Անձնական նամակով շիշս օվկիանոսին վստահեցի
ինչ-որ մեկը․․․ մի օր․․․
առավոտը նայում եմ ու տեսնեմ․ օվկիանը լի է շշերով
ոչ ոք․․․ երբեք․․․
***
Մարմնից պոկված
նրա հոգին սլացավ վեր
որպես ճերմակ մի ամպիկ,
որում դեմքս էր առկայծում։
***
Այնքան էի վախենում
Որ կկորցնեմ քեզ,
Բայց հանկարծ հասկացա․
Վաղուց եմ կորցրել․․․
ՈՒ հանգիստ եմ հիմա։
«Տառեր քարերին» ժողովածուից, Պոեզիա, Մոսկվա, 2013
Թարգմանությունը ռուսերենից՝ Հայկանուշ Ավետիսյանի