Կարեն Ավետիսյան | Բլոտ 2020

Yantsimages/Aram Nersesyan

Զանգեց մի օր Վալոդը
Ու իջավ մեր յան,
Քցինք ռեվանշ բլոտը
Թեժ նոյեմբերյան։

Ո՞վ կգրի, ասեց՝ «Я!»
Նստավ հետս պառ,
«Հաղթելու՞ ենք», ասեց՝ «ДА!»
Ու գնաց ղումար:

Էն մյուս պառն էլ իրար մոտ
Արյունով կապված,
Խաղում էինք բազառ բլոտ,
Նախորդը հաղթած:

Թե ձեռս տարա քթիս
Մեր արևին պառոլ էր,
Իսկ երբ ծալեցի բթիս,
Թերզիս բոյը կառոլ էր:

Թերզիս վրա «թերզ» ասեց,
Բայց բոյը՝ «դամա»,
Ու դժգույն դեմքիս բերեց
Ժպիտ ակամա:

Քուանշին իմ ասին՝ «սրա՛ծ»
Ու ծանրացավ բեռս,
Ձեռով մյուս՝ «խեր-շառ-աստված»
Չհաշվեց թզբեհս:

Խաչի տեղը ղառ խաղալով
Աչքիս փչիր թոզը,
Իշմար տվի քեզ դաղալով,
Բայց չմտար ղոզը:

Ասինք՝ «ո՛չ մի սայ թշնամուն»
Տակ տվինք վերջի ռուկով,
Հիմա հույսը էն ա մնում՝
«Չի՛ պրծնում կապուտով»։

Ո՜վ էր բաժնել կալոդը,
Որ ոչ մի ղոզ չտվեց,
Ռուս պառս էր՝ Վալոդը,
Իրեքհարյուրմեկ, պիզդե՛ց։

Կրվանք աշնան բլոտը,
Որ իրանք թխեն,
Քաշեց պառս,
Վալոդը՝ Վալոդի տղեն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *