Չարլզ Բուքովսկի | Այո Այո


օտարները

կարող եք չհավատալ
բայց կան մարդիկ
ովքեր ամբողջ կյանքում
համարյա չեն շփվում
տառապանքի հետ:
լավ են հագնվում, լավ են քնում:
նրանք գոհ են իրենց
ընտանեկան
կյանքից:
անդարդ են ու
հիմնականում
շատ լավ են զգում:
հետո էլ՝ շատ հեշտ
մահով են մեռնում, սովորաբար
քնի մեջ:
կարող եք չհավատալ
բայց
էս տեսակ մարդիկ
գոյություն ունեն:

 

Ոճ

Ոճն է ամեն ինչի պատասխանը:
Թարմ մոտեցում՝ տաղտուկ կամ վտանգավոր օրվան:
Գերադասելի է տաղտուկ բան անել՝ ոճով, քան վտանգավոր
բան՝ առանց ոճի:
Ոճով վտանգավոր բան անելը ես անվանում եմ արվեստ:
Ցլամարտը կարող է արվեստ լինել:
Բռնցքամարտը կարող է արվեստ լինել:
Սիրելը կարող է արվեստ լինել:
Սարդինաձկան պահածոն բացելը կարող է արվեստ լինել:
Ոչ բոլորն ունեն ոճ:
Ոչ բոլորը կարող են ոճ պահել:
Ես ավելի շատ ոճով շուն եմ տեսել, քան մարդ:
Թեև ոչ բոլոր շները ոճ ունեն:
Կատուները ոտից գլում ոճ են:
Հեմինգուեյը հրացանով ցրիվ տվեց իր ուղեղը պատին՝
սա՛ էր ոճը:
Որովհետև մարդիկ երբեմն քեզ ոճ են պարգևում:
Ժաննա դ’Արկը ուներ ոճ:
Հովհաննես Մկրտիչը:
Հիսուսը:
Սոկրատեսը:
Կեսարը:
Գարսիա Լորկան:
Ոճ
Ես բանտում մարդկանց եմ հանդիպել, ովքեր ունեին ոճ:
Ավելի շատ բանտում եմ նրանց հանդիպել, քան բանտից դուրս:

Ոճը փոփոխություն է, մի բան անելու ձև, մի բան ավարտելու
ձև:
Վեց ձկնկուլ՝ լուռ կանգնած լճակում, կամ դու՝ լողասենյակից
դուրս գալիս՝ առանց ինձ նկատելու:

 

վերջ

մենք նման ենք վարդերի որոնք երբեք նեղություն չեն քաշել
ծաղկելու մինչդեռ հարկավոր էր ծաղկել
ու թվում է թե
արևը վերջնականապես զզվեց
սպասելուց

 

Միրիամ

լցրեցի բաժակս ու բացած թողեցի լոգարանի ծորակը
քաղաքում 5000 բար կա
իսկ ես ընդամենը 25-ում եղա
Միրիամին որոնելով
նրա բոսորագույն արջուկը, բարձին հենված,
գրկել է նրա թողած երկտողը
արջուկին խմելու բան տվեցի, ինքս էլ խմեցի
ու մտա տաք
ջրի մեջ:

 

Այո Այո

երբ Աստված արարեց սերը Նա չօգնեց շատերին
երբ Աստված արարեց շներին Նա չօգնեց շներին
երբ Աստված արարեց բույսերը Նա մեծ բան չարեց
երբ Աստված արարեց ատելությունը
մենք գործածական բան ունեցանք
երբ Աստված արարեց ինձ Նա արարեց ինձ
երբ Աստված արարեց կապիկին Նա քնած էր
երբ Նաարարեց ընձուղտին՝ խմած էր
երբ Նաարարեց թմրադեղեր՝ ծխած էր
իսկ երբ արարեց ինքնասպանությունը՝ հիվանդ էր
երբ Նա քեզ արարեց՝ անկողնում պառկած
գիտեր թե Ինքը ինչ է անում
և՛ հարբած էր, և՛ ծխած էր, և արարեց
սարերը, ծովը, կրակը միաժամանակ
Նա մի քանի սխալ, իհարկե, գործեց
բայց երբ արարեց քեզ՝ անկողնում պառկած
Նա թափեց Իր Օրհնյալ Տիեզերքի վրա:

 

աղվեսների համար

մի խղճացեք ինձ:
ես ձեռնհաս,
բավարարված մարդ արարած եմ:
խղճացեք նրանց
ովքեր
լփլփում են
ու նվնվում
ովքեր
միշտ
վերադասավորում են
իրենց կյանքը
ոնց որ
կահույք:
համատեղելով
կողակից ու
կեցվածք
նրանք պրծում
չունեն
շփոթմունքից
որը կվարակի
նրանց ում հետ
իրենք
գործ ունենան:
զգուշացեք դրանցից.
նրանց գլխավոր
բառերից մեկը
«սեր»-ն է:

զգուշացեք նաև նրանցից ովքեր
հրահանգներ են ընդունում
միայն իրենց
Աստծուց
որովհետև նրանք
չեն կարողացել ապրել իրենց սեփական
կյանքով:

մի խղճացեք ինձ
էն պատճառով որ ես մենակ եմ
որովհետև նույնիսկ
ամենասարսափելի
պահերին
իմ
ուղեկիցը
հումորն է:

ես մի շուն եմ
որը հետ-հետ է քայլում
ես մի ջարդված
բանջո եմ
ես հեռախոսի լար եմ
լռված
Թոլեդոյում, Օհայո նահանգ
ես մի տղամարդ եմ
որ հաց է ուտում
էս գիշերով
սեպտեմբեր ամսին:

մի կողմ դրեք ձեր
խղճմտանքը:
ասում են
ջուրը չթողեց որ
Հիսուսը սկի.
ինքնահաստատվելու
համար
լավ կանեք
նույնքան
բախտավոր
լինեք:

 

պոեզիա

ախր
ինչքան
հուսահատություն
անբավարարություն
ու
հիասթափություն
է
պետք
որպեսզի մարդ գրի
մի
քանի
լավ
բանաստեղծություն:

սա
ամեն
մեկի
գրելու
կամ
նույնիսկ
կարդալու
բանը
չէ
նրանք գոհ են իրենց
ընտանեկան
կյանքից:
անդարդ են ու
հիմնականում
շատ լավ են զգում:
հետո էլ՝ շատ հեշտ
մահով են մեռնում, սովորաբար
քնի մեջ:

կարող եք չհավատալ
բայց
էս տեսակ մարդիկ
գոյություն ունեն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *